Մեր քաղաքական էլիտան առավոտից իրիկուն գոռգոռում ու աղմկում է Ազգային Ժողովում, բայց այդ գոռոցների մեջ ընդհանրապես բովանդակություն չկա։ Սա տրամաբանական, բայց վտանգավոր ընթացք է, երբ մեր աչքի առջև ողբերգություն է կատարվում, բայց մենք այնքան անտեղյակ ենք մնում դրանց իրական նշանակությանը, որ էլի չենք կարողանում հասկանալ տեղի ունեցածի ողբերգականության սեփական մեղքի բաժինը։ Եթե մենք ցեղասպանությունը իրավ հասկանայինք ու արժևորեինք, ապա այսօր մեր քաղաքական դաշտը նման խայտառակ անբովանդակությամբ աչքի չէր ընկնի։
Հակոբ Մովսես
1inTV-ն զրուցել է բանաստեղծ, թարգմանիչ, մշակույթի նախկին նախարար Հակոբ Մովսեսի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվել է Աբու Դաբիի հանդիպումն ու դրան առնչվող ներքաղաքական ընկալման որոշ խնդիրներ։
Հակոբ Մովսեսը դրական է գնահատել հանդիպումը և նշել, որ առաջնահերթ կարևորությունն այն է, որ Հայաստանը մասնակցել է այդ ամենին ոչ թե ինչ որ մեկի հրամանով ու հանձնարարականով, այլ իր կամքով, որպես ինքնուրույն պետություն։ Մասնակցել նման միջազգային հանդիպման, նշանակում է նախ և առաջ ցույց տալ, որ դու պետություն ես ու դու ես քեզ ներկայացնում, դու ունես ազգային ու պետական շահ և կարող ես քո դեմքով ներկայանալ։ Դա շատ կարևոր ու գուցե հիմնական պայմանավորվածություններից էլ կարևոր մի բան է։ Այսօր լինել պետություն՝ դա երանելի մի բան է, հրաշք է ՄԱԿ-ի շենքի առջև նաև սեփական պետության դրոշը տեսնել։ Քաղաքականությունը նաև իր հոգեբանական ու փիլիսոփայական ենթատեքստն ունի, որն այժմ հասկանալ ու գնահատել է պետք։
Հակոբ Մովսեսի բնորոշմամբ Հայաստանը հիմա իր պատմության ամենանեղ ու վտանգավոր թունելներով է անցնում և այդ անցման ճանապարհին Հայաստանում ողջ ժողովուրդը պետք է չափից ավելի լրջախոհ և իմաստուն լինի։ Ժողովուրդը բազմիցս ապացուցել է, որ ինքը կարող է անհավանական իմաստուն լինել, բայց նրանք պակասում է քաղաքական գրագիտությունը։ Մենք շատ ենք սիրում հպարտանալ մեր պատմությամբ, բայց չգիտենք, թե ինչպես դրանից քաղած դասերը պրակտիկայում կիրառենք ու այդ իսկ պատճառով էլ կարող ենք անվերջ նույնատեսակ խնդիրներից տառապել։ Օրինակ 1915թ․ ցեղասպանության ժամանակ ունեինք մի քանի կուսակցություն, ուրեմն ինչպե՞ս պատահեց, որ ցեղասպանություն տեղի ունեցավ։ Ինչպես և ինչո՞ւ այդ ժամանակների հայկական էլիտան չկարողացավ միավորմել, միավորել, դեմ կանգնել պայքարել, որպեսզի ոչ թե մի բուռ հայություն փրկվի, այլ ցեղասպանություն տեղի չունենա։
Բանաստեղծի բնորոշմամբ հենց նույնն է տեղի ունենում հիմա, երբ մեր քաղաքական էլիտան առավոտից իրիկուն գոռգոռում ու աղմկում է Ազգային Ժողովում, բայց այդ գոռոցների մեջ ընդհանրապես բովանդակություն չկա։ Սա տրամաբանական, բայց վտանգավոր ընթացք է, երբ մեր աչքի առջև ողբերգություն է կատարվում, բայց մենք այնքան անտեղյակ ենք մնում դրանց իրական նշանակությանը, որ էլի չենք կարողանում հասկանալ տեղի ունեցածի ողբերգականության սեփական մեղքի բաժինը։ Եթե մենք ցեղասպանությունը իրավ հասկանայինք ու արժևորեինք, ապա այսօր մեր քաղաքական դաշտը նման խայտառակ անբովանդակությամբ աչքի չէր ընկնի։
Ի՞նչ իրավունք ունեն երեսուն տարի իշխանություն եղածները նորից կենաց ու մահու պայքար մղեն, որպեսզի նորից գան իշխանության։ Ինչո՞ւ նրանք չեն փորձում ինտելեկտուալ ու գաղափարական պայքար մղել, գրել, մերժել, հայտարարել, բայց իրենց խոսքերում ու գործերում գաղափարական ուղղող ֆունկցիա ունենալ, ոչ թե այն, ինչ այսօր է։ Հակոբ Մովսեսի բնորոշմամբ՝ եթե ընդդիմությունը գաղափարական լիներ, նա բժշկի դեր կկատարեր իշխանությունների համար՝ կուղղորդեր նրան, ցույց կտար նրա վրիպումն ու սխալը ու այդ առումով կհամախմբեր իշխանության հետ հանուն պետության ու հանուն համընդհանուր ապագայի։ Այս իշխանության ամենամեծ ողբերգությունը ընդդիմություն չունենալն է։ Ընդդիմությունը պիտի լինի հանուն համընդհանուր ապագայի, ոչ թե հանուն սեփական խմբային շահի։
Բանաստեղծը նաև խոսեց Նիցշեի ու քաղաքականության ընկալման փիլիսոփայական ընկալման, պաշտպանիչ վատատեսության ու քաղաքական հեռատեսության մասին, թե ինչպես են գիտելիքն ու իմաստությունն օգնում ճիշտ կողմնորոշվել փոթորկվող ներկայում։
Աղբյուրը՝
Հետևեք նաև Մեր Ուղինի ֆեյսբուքյան էջին ՝
