Հայաստան

Հայաստանը Մեծացնում Է Իր Անվտանգային Հնարավորությունը

Ի տարբերություն ռուսների, ամերիկացիները չեն առաջարկում որ Կենտրոնական Հետախուզության Վարչության անդամները գան և հսկեն ճանապարհը, այլ մասնավոր ընկերություն, որը պարզապես տեխնիկապես կսպասարկի և այո՛, իրենց ներկայությամբ անվտանգության լրացուցիչ օցակ կդառնան, իսկ ռուսները միանգամից խոսում են ԴԱԾ աշխատակիցների այնտեղ հայտնվելու մասին։ Բնական է, որ նման առաջարկը հավանությանչի արժանանալու։

Հովսեփ Խուրշուդյան

Լրագրող Ժիրայր Ոսկանյանը զրուցել է «Ազատ քաղաքացի» ՀԿ նախագահ Հովսեփ Խուրշուդյանի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվել է Փաշինյան-Ալիև հանդիպումն ու դրանից սպասվող ակնկալիքները։

Հայտնի է որ Թուրքիայում ԱՄՆ դեսպանը խոսել է այն մասին, որ ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել վարձակալել «միջանցք» կոչվող տարածքը, իսկ հայկական կողմը նշել է, որ Երևանում որևէ հանձնման կամ վարձակալման տարբերակ չի քննրկվել և չի էլ քննարկվելու։ Հայաստանը պատրաստ է աշխատել ճանապարհների ապաշրջափակման և խաղաղության հաստատման համար, բայց դրա համար չի քննարկում ՀՀ սուվերեն տարածքից զիջումներ անելու որևէ տարբերակ։ Հովսեփ Խուրշուդյանը նշեց, որ, հիմա առանձնապես պարզ չէ, թե ինչու է Թուրքիայում ԱՄՆ դեսպանը նման «արտահոսք» կազմակերպել, բայց հայկական կողմի կարծիքը միանգամայն պարզ ու տրամաբանական է։ Երևանը հայտարարել է, որ պատրաստ է այդ արտապատվիրակումն անել միայն այն սկզբունքով, որ ոչ թե ճանապարհի հսկողությունը տան ամերիկյան կողմին, այլ պարզապես նրանց ներգրավեն որևէ տեխնիկական աշխատանքների մեջ։ Առաջարկվողը ըստ էության կոնսիլիումի տարբերակ է, ինչը նշանակում է, որ ճանապարհների ու ենթակառուցվածքների կառուցումը կարող է հանձնվել ամերիկյան ներդրումներին, ինչը նաև ՀՀ բյուջեի վրա ծանրաբեռնվածություն չի ունենա։

Հովսեփ Խուրշուդյանը նշեց, որ Հայաստանը կարող է համաձայնվել ամերիկյան ներգրավածության միայն նման տարբերակի, բայց չի համաձայնվի եթե նման բան առաջարկեն ռուսները։ ՈՒ դա պայմանավորված է մի շատ պարզ պատճառով։ Ռուսաստանը կեղծիքի, խաբեության երկիր է։ Այնտեղ որտեղ ռուսները հանձն են առնում ինչ որ բանի երաշխավոր լինել, կամ թշնամուն է հանձնվում, կամ կռիվ է սկսվում։ Արցախի պարագայում ռուսները հայտարարում էին, որ Արցախը ՀԱՊԿ չէ և ինքը լիազորություն չունի միջամտելու, բայց կմիջամտի, եթե խոսքը վերաբերի ՀՀ սահմաններին։ Ադրբեջանը նաև հարձակվեց ՀՀ սուվերեն տարածքի վրա ու ի՞նչ արեց Մոսկվան, ոչ մի բան։ Ռուսները պիտի պաշտպանեին Արցախի բնակչությանն ու խաղաղություն ապահովեին Արցախում, բայց կրկին ոչինչ չարեցին։ Հիմա էլ երբ խոսում են ճանապարհի մասին, պարզ է, որ դա ոչ մի առումով չի բխում մեր շահերից։ Երբ ՀՀ իշխանություններին մեղադրում են, թե այդ ինչպես է, որ կարող են համաձայնվել նույնատիպ ամերիկյան բայց ոչ ռուսական առաջարկին, Խուրշուդյանն ասաց, որ ի տարբերություն ռուսների, ամերիկացիները չեն առաջարկում որ Կենտրոնական Հետախուզության Վարչության անդամները գան և հսկեն ճանապարհը, այլ մասնավոր ընկերություն, որը պարզապես տեխնիկապես կսպասարկի և այո՛, իրենց ներկայությամբ անվտանգության լրացուցիչ օղակ կդառնան, իսկ ռուսները միանգամից խոսում են ԴԱԾ աշխատակիցների այնտեղ հայտնվելու մասին։ Բնական է, որ նման առաջարկը հավանության չի արժանանալու։

Խուրշուդյանն այն կարծիքը հայտնեց, որ Ալիևն այլևս շատ տարբերակներ չունի հետաձգելու ու մերժելու համար։ Ամերիկյան լավատեսությունը երևի նաև դրանով է պայմանավորված։ Ադրբեջանը գոնե փորձագիտական մակարդակով ինչ որ ձգձգումներից է խոսում, բայց պաշտոնական Բաքուն ստիպված է լինելու ի վերջո գնալ այդ խաղաղությանը։ 

Անդարդառնալով Փաշինյանի Բրյուսել ու  Փարիզ այցերին, Մաքրոնի և Ուրսուլա ֆոն Դեր Լայանի հետ հանդիպումներին ու քննարկումներին՝ Խուրշուդյանը խոսեց այն մասին, որ ԵՄ կողմից գնալով շատանում են ավելի կոնկրետ ու հասցեական օգնությունները և դիրքավորումները։ Ամերիկյան ներգրավածության դեպքում Հայաստանն ի վերջո կկարողանա հզորանալ ու իշխանությունների կողմից կամք դրսևորելու դեպքում լուծել այն առաջադրանքները, որ ԵՄ-ն տվել է Հայաստանին՝ անդամակցման իրական ճանապարհը բացելու համար։

Աղբյուրը՝

Հետևեք նաև Մեր Ուղինի ֆեյսբուքյան էջին ՝

https://www.facebook.com/share/1BoEDkS1Sf/?mibextid=wwXIfr
    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *