16.2 C
Yerevan

«Արցա­խի ԿԳԲ-ացումը»

Իրա­վի­ճա­կը ստի­պել է, որ Հայաստա­նի նախա­գահն անձամբ ներկա­յա­նա Ստե­փա­նա­կերտ, որտեղ նա ԼՂՀ ռազմա­քա­ղա­քա­կան ղեկա­վա­րության հետ հանդիպման առա­ջին րոպե­նե­րին հայտա­րա­րել է, որ պատրաստ է «պատանդ մնալ», բայց փաստա­թուղթը պետք է ընդունվի:

Վահրամ Աթա­նեսյան

Մաս 33

1993 Հունի­սի 14-ին Հայաստա­նի նախա­գահ Լեւոն Տեր-Պետրոսյանն այցե­լեց Ստե­փա­նա­կերտ: Նախօ­րեին խոսակցություններ էին տարածվել, որ նա ԼՂՀ քաղա­քա­կան ղեկա­վա­րության հետ հանդի­պել է Գորի­սում, որպեսզի ներկա­յացնի ՄԱԿ‑ի Անվտանգության խորհրդի՝ Քելբա­ջա­րի շրջա­նից հայկա­կան զինված ուժե­րը դուրս բերե­լու պահանջի հիման վրա ԵԱՀԽ ներկա­յացրած «Անհե­տաձգե­լի միջո­ցա­ռումնե­րի կատարման ժամա­նա­կա­ցույցը»:

Գորի­սի հանդիպման մասին տեղե­կություննե­րը խիստ հակա­սա­կան են: Հայաստա­նի իշխա­նություննե­րի ներկա­յացրած վարկա­ծի համա­ձայն՝ տեւա­կան քննարկումնե­րից հետո ԼՂՀ իշխա­նություննե­րը համա­ձայնել են ստո­րագրել «Ժամա­նա­կա­ցույցը», բայց վերջին պահին ԳԽ նախա­գա­հի պաշտո­նա­կա­տար Գեորգի Պետրոսյա­նը դադար է խնդրել, այնուհե­տեւ բանակցություննե­րի սրահ չի վերա­դարձել:

Ըստ չափա­զանց վստա­հե­լի աղբյուրնե­րի, նա Գորի­սի քաղա­քա­պե­տի առանձնա­սենյա­կից կապվել է ՀՅԴ Բյուրո­յի Երեւա­նում գտնվող ներկա­յա­ցուցիչնե­րից մեկի հետ եւ «Ժամա­նա­կա­ցույցը» ստո­րագրե­լու թույլտվություն խնդրել: Կտրուկ մերժում ստա­նա­լուց հետո Գեորգի Պետրոսյա­նը Գորի­սից մեկնել է Ստե­փա­նա­կերտ՝ առանց այդ մասին որեւէ մեկին տեղյակ պահե­լու:

ՀՅԴ քարոզչությունը կատարվա­ծը ներկա­յացնում է այնպես, որ Գեորգի Պետրոսյա­նը հենց բանակցություննե­րի սենյա­կում մերժել է ստո­րագրել Քելբա­ջա­րի շրջա­նից հայկա­կան զորքե­րը դուրս բերե­լու «Ժամա­նա­կա­ցույցը», իբր ծագել է լուրջ վիճա­բա­նություն, որից հետո նրա դեմ «պետք է մահա­փորձ իրա­կա­նացվեր», ինչից հաջողվել է խուսա­փել՝ շնորհիվ նրա վարորդի խիզա­խության եւ վարպե­տության, որ կարո­ղա­ցել է ԳԽ նախա­գա­հի պաշտո­նա­կա­տա­րին «գյուղա­կան շրջանցիկ ճանա­պարհնե­րով անվտանգ հասցնել Ստե­փա­նա­կերտ»:

Այսպես, թե այնպես՝ իրա­վի­ճա­կը ստի­պել է, որ Հայաստա­նի նախա­գահն անձամբ ներկա­յա­նա Ստե­փա­նա­կերտ, որտեղ նա ԼՂՀ ռազմա­քա­ղա­քա­կան ղեկա­վա­րության հետ հանդիպման առա­ջին րոպե­նե­րին հայտա­րա­րել է, որ պատրաստ է «պատանդ մնալ», բայց փաստա­թուղթը պետք է ընդունվի:

Լրագրող Գեղամ Բաղդա­սարյա­նը, որ Գերա­գույն խորհրդի մամուլի ծառա­յության ղեկա­վարն էր եւ քննարկումնե­րին մասնակցել եւ սղագրումներ է արել, այդ օրվա իրա­դարձություննե­րը հետա­գա­յում հրա­պա­րա­կել է: Այդ տեղե­կատվությունը ոչ ոք չի հերքել: Ըստ այդմ, նույն օրը Ստե­փա­նա­կերտում տեղի է ունե­ցել հերթա­կան իշխա­նա­փո­խությունը. Գեորգի Պետրոսյա­նը հրա­ժարվել է ԳԽ նախա­գա­հի պարտա­կա­նություննե­րի կատա­րումից, բայց պահպա­նել տեղա­կա­լի պաշտո­նը: ԳԽ նախա­գա­հի պարտա­կա­նություննե­րը վերա­պահվել են Կարեն Բաբուրյա­նին: Նա էլ ստո­րագրել է Քելբա­ջա­րից հայկա­կան զորքե­րի դուրսբերման «Ժամա­նա­կա­ցույցը»:

Այդ օրվա կարեւո­րությունը որպես կանոն գնա­հատվել է զուտ ներքին, ներհայկա­կան կտրվածքով: Ավանդա­բար ասվել է, որ ՀՅԴ‑ն եւ մյուս ազգա­յին-հայրե­նա­սի­րա­կան ուժե­րը, ինչպես նաեւ ԼՂՀ ռազմա­քա­ղա­քա­կան ղեկա­վա­րությունը սկզբունքո­րեն դեմ էին Քելբա­ջա­րից զորքե­րի դուրսբերմա­նը: Հետա­գա­յում Ռոբերտ Քոչարյա­նը մի քանի անգամ կրկնել է «ժամա­նակ շահե­լու եւ նոր հակա­հարձակման նախա­պատրաստվե­լու» թեզը:

Որեւէ ուսումնա­սի­րող, ինչքա­նով դիտարկվում է, ուշադրություն չի դարձրել չափա­զանց կարեւոր մի իրա­դարձության. նույն օրը, երբ Լեւոն Տեր-Պետրոսյա­նը ժամա­նել է Ստե­փա­նա­կերտ եւ «պատանդ մնա­լու սպառնա­լիք» ներկա­յացրել, Բաքվում աշխա­տանքներն է սկսել Գերա­գույն խորհրդի արտա­հերթ նստաշրջա­նը, որի օրա­կարգում մեկ հարց կար՝ ԳԽ նախա­գա­հի հրա­ժա­րա­կան եւ նոր նախա­գա­հի ընտրություն:

Այդ փուլում Ադրբե­ջա­նի ներքա­ղա­քա­կան իրա­վի­ճա­կը ծայրա­հեղ լարված էր: Նախկին կորպուսի հրա­մա­նա­տար Սուրեթ Հուսեյնովն սպառնում էր զորք մտցնել Բաքու եւ ձերբա­կա­լել նախա­գահ Էլչի­բե­յին: Սուրեթ Հուսեյնո­վի «ապստամբա­կան ճամբա­րը» տեղա­կայված էր նախկին ԽՍՀՄ չորրորդ բանա­կի Գյանջա­յի դեսանտա­յին դիվի­զիա­յի տարածքում, մի շարք ռուս բարձրաստի­ճան սպա­ներ նրան հավա­տարմության երդում էին տվել:

Լեւոն Տեր-Պետրոսյա­նի Ստե­փա­նա­կերտ այցից մեկ օր հետո Ադրբե­ջա­նի Գերա­գույն խորհրդի նստաշրջանն ընդունեց Իսա Գամբա­րո­վի հրա­ժա­րա­կա­նը եւ այդ պաշտո­նում միա­ձայն ընտրեց Հեյդար Ալիեւին: Ադրբե­ջա­նում իշխա­նությունը փաստա­ցի անցավ Հեյդար Ալիեւին: Ըստ հավաստի աղբյուրնե­րի, ստանձնե­լով Գերա­գույն խորհրդի նախա­գա­հի պաշտո­նը, Հեյդար Ալիեւը դեռեւս ֆորմալ առումով նախա­գահ համարվող Էլչի­բե­յին հորդո­րել է մերժել Քելբա­ջա­րից հայկա­կան զինված ուժե­րը դուրս բերե­լու եւ հրա­դա­դար հաստա­տե­լու առա­ջարկությունը: Էլչի­բե­յը պատճա­ռա­բա­նել է, որ պատե­րազմը դադա­րեցնե­լուն համա­ձայն է, բայց Քելբա­ջա­րում ռուսաստանյան երկու գումարտակ տեղա­բաշխե­լուն դեմ է:

(Շարունա­կե­լի)

Հետև­եք նաև Մեր Ուղի­նի ֆեյսբուքյան էջին ՝

https://www.facebook.com/share/1BoEDkS1Sf/?mibextid=wwXIfr

Առնչվող Հոդվածներ