16.2 C
Yerevan

«Արցա­խի ԿԳԲ-ացումը»

Որեւէ հրա­պա­րա­կա­յին տեղե­կություն, մասնա­վո­րա­պես, չկա, թե արդյոք Լեռնա­յին Ղարա­բա­ղի ներքին գործե­րի եւ անվտանգության մարմիննե­րը, բանա­կի հակա­հե­տա­խուզությունը փորձե՞լ են պարզել, թե նախկին ադրբե­ջա­նաբնակ Ղարա­դաղլու գյուղում, որ Ստե­փա­նա­կերտ-Մարտունի ճանա­պարհի վրա է, ովքե՞ր եւ ի՞նչ նպա­տա­կով էին կանեփ ցանել, որտեղի՞ց էին ձեռք բերել սերմե­րը, մշակված հաշի­շը պետք է տեղու՞մ իրացվեր, թե՞ այլ երկիր արտա­հանվեր:

Վահրամ Աթա­նեսյան

Մաս 34

Քելբա­ջա­րի ազա­տագրման ռազմա­կան գործո­ղությունը, որ սկսվել է 1993 թվա­կա­նի մարտ ամսվա վերջին օրը, բարե­հա­ջող ավարտվել է ապրի­լի 3–4‑ին: Դա Պաշտպա­նության բանա­կի առա­ջին ու, թերեւս, ամե­նա­լուրջ նվա­ճումն է ոչ միայն զուտ պատե­րազմի ընթացքում արմա­տա­կան բեկում կատա­րե­լու, այլեւ ներգրավված ուժե­րի լիա­կա­տար փոխհա­մա­ձայնեցվա­ծությամբ, զինվո­րա­կան համե­րաշխությամբ: Քելբա­ջա­րի ազա­տագրմա­նը ներգրավվել են Պաշտպա­նության բանա­կի լավա­գույն ստո­րա­բա­ժա­նումնե­րը: 

Ճակա­տի մի ուղղության պատասխա­նա­տուն Մոնթե Մելքոնյանն էր: Մեկ ամիս առաջ Մարտունու պաշտպա­նա­կան շրջա­նի մի քանի ենթահրա­մա­նա­տարներ նրա դեմ խռո­վություն էին բարձրացրել: Նրա եղբայր Մարգար Մելքոնյա­նը վկա­յում է, որ պատճա­ռը զորա­մա­սի վառե­լի­քի պահեստում բացահյտված յուրա­ցումներն էին: Մոնթեն հեռացրել էր վառե­լի­քի պահեստա­պե­տին, հետո պարզել, որ նա դիզվա­ռե­լի­քը եւ բենզի­նը ոչ թե յուրացրել է, այլ կատա­րել է հրա­ման:

Չշտված տեղե­կություններ կան, որ Քելբա­ջա­րի ռազմա­գործո­ղությա­նը նախորդած շրջա­նում Մոնթեի դեմ մահա­փորձի առնվազն երկու փորձ է արվել: Մարգար Մելքոնյա­նը պատմում է, որ 1993 թվա­կա­նի մայի­սի 28-ին Մոնթեն Մարտունու շրջա­նի Ղարա­դաղլու նախկին ադրբե­ջա­նաբնակ գյուղում «հայտնա­բե­րել է կանե­փի արտ»: Ենթադրե­լով, որ այն ցանել են տեղա­ցի ենթահրա­մա­նա­տարնե­րը, որպեսզի հաշիշ արտա­հա­նեն, նա որո­շում է «վառել արտը»:

Մոնթեի կինը՝ Սեդան, Մարգար Մելքոնյա­նին պատմել է, որ մեկ օր հետո իրեն Ֆրանսիա­յից զանգել է մեկը եւ խնդրել, որ Մոնթեին տեղե­կացնի, որպեսզի «այդ վտանգա­վոր գործից հրա­ժարվի»: Մեկ օր հետո Սեդա­յին հաջողվել է Պաշտպա­նության բանա­կի կապի ծառա­յության միջո­ցով Մոնթեի հետ խոսակցություն ունե­նալ:

Հետա­գա­յում Մոնթեի ընկերնե­րից մեկը Սեդա­յին պատմել է, որ կանե­փի արտը հրդե­հե­լուց հետո, վերա­դարձի ճանա­պարհին Մոնթեի հրա­մա­նա­տա­րա­կան մեքե­նան «գլորվել է ձորը», նա եւ վարորդ Կոմի­տա­սը հրաշքով են փրկվել. Ինչ-որ մեկը մեքե­նա­յի անվա­դո­ղի սռնին «թուլացրել էր»:

Տեղե­կություններ կան, որ Քելբա­ջա­րի ռազմա­գործո­ղությա­նը նախորդած շրջա­նում սփյուռքի մի քանի թերթե­րում Մոնթե Մելքոնյա­նի մասին վարկա­բե­կիչ հոդվածներ են հրա­պա­րակվել, նրան, ըստ մի վարկա­ծի, մեղադրել են «Լիսբո­նի քաջե­րին մատնե­լու» մեջ: Մարգար Մելքոնյա­նի «Ավո. Մոնթե Մելքոնյա­նի կյանքը եւ մահը» գրքում, որի համա­հե­ղի­նա­կը Մոնթեի կին Սեդան է, ուշագրավ դրվագներ կան ԱՍԱԼԱ‑ի հետ Մոնթեի հակա­սություննե­րի, Այնճա­րում նրան պատանդ պահե­լու մասին:

Խիստ ուշագրավ է, որ Մարտունու մի քանի ենթահրա­մա­նա­տա­րի կողմից Մոնթեի դեմ խռո­վությունը ռազմա­կան ոստի­կա­նության հատուկ ջոկա­տի միջո­ցով ճնշե­լուց հետո անգամ պաշտպա­նա­կան շրջա­նի հրա­մա­նա­տա­րի անվտանգության ապա­հովման խնդի­րը, կարծես, հիմնո­վին չի լուծվել:

Բազմա­թիվ վկա­յություններն այն մասին, որ Մոնթեն սեփա­կան անվտանգության հանդեպ անտարբեր էր, կարող էր թախտի վրա պառկել՝ առանց շտա­բում հերթա­պահ նշա­նա­կե­լու եւ այլն, ոչ մի կերպ չեն արդա­րացնում ԼՂՀ պատկան մարմիննե­րի կողմից նրա անձնա­կան ապա­հո­վության մեջ թույլ տված թերա­ցումնե­րը:

Որեւէ հրա­պա­րա­կա­յին տեղե­կություն, մասնա­վո­րա­պես, չկա, թե արդյոք Լեռնա­յին Ղարա­բա­ղի ներքին գործե­րի եւ անվտանգության մարմիննե­րը, բանա­կի հակա­հե­տա­խուզությունը փորձե՞լ են պարզել, թե նախկին ադրբե­ջա­նաբնակ Ղարա­դաղլու գյուղում, որ Ստե­փա­նա­կերտ-Մարտունի ճանա­պարհի վրա է, ովքե՞ր եւ ի՞նչ նպա­տա­կով էին կանեփ ցանել, որտեղի՞ց էին ձեռք բերել սերմե­րը, մշակված հաշի­շը պետք է տեղու՞մ իրացվեր, թե՞ այլ երկիր արտա­հանվեր:

Ասել, թե ԼՂՀ պատկան մարմիննե­րը տեղյակ չէին Մարտունու եւ այլ պաշտպա­նա­կան շրջաննե­րում կատարվող ակնհայտ հանցա­վո­րություննե­րին, միամտություն կլի­նի։ Թե ներքին գործե­րի, թե անվտանգության մարմիննե­րի աշխա­տա­կիցնե­րը լիո­վին ներգրավված էին ռազմա­կան գործո­ղություննե­րին, մշտա­պես գտնվում էին զորքե­րի հետ: Եւ եթե Մոնթեի կողմից վառե­լի­քի գողության, կանե­փի արտ ցանե­լու բացա­հայտումնե­րը հետա­գա օրի­նա­կան քննության չեն արժա­նա­ցել, մեղա­վորնե­րը պատե­րազմա­կան իրա­վի­ճա­կից բխող կարգով պատասխա­նատվության չեն ենթարկվել, ուրեմն պիտի արձա­նագրել, որ նա հակա­սություններ է ունե­ցել այլ երկրի հատուկ ծառա­յություննե­րի հետ:

(Շարունա­կե­լի)

Հետև­եք նաև Մեր Ուղի­նի ֆեյսբուքյան էջին ՝

https://www.facebook.com/share/1BoEDkS1Sf/?mibextid=wwXIfr

Առնչվող Հոդվածներ