16.2 C
Yerevan

«Արցա­խի ԿԳԲ-ացումը»

Նորայր Դանիելյա­նի սպա­նությունն, այսպի­սով, բացատրվում էր Յուրի Հակոբյա­նի քառա­սունքի կապակցությամբ նրա եղբայրնե­րի կողմից իրա­կա­նացված վրեժխնդրություն: Քննությունը, սակայն, կարճ ժամա­նակ անց կարճվել է:

Վահրամ Աթա­նեսյան

Մաս 36

1993 թվա­կա­նի հոկտեմբե­րի  18-ին Ստե­փա­նա­կերտ- Դրմբոն ճանա­պարհին սպանվեց Մարտա­կերտի պաշտպա­նա­կան շրջա­նի հրա­մա­նա­տար Նորայր Դանիելյա­նը: Այդ առթիվ հարուցվեց քրեա­կան  գործ, բայց գործը հիմնո­վին չբա­ցա­հայտվեց: Տարածված կիսա­պոշտո­նա­կան վարկածն այն էր, որ նա «դարձել է վրեժխնդրության զոհ»: Այս տեսա­կե­տը հիմնա­վորվում էր նույն տարվա օգոստո­սին Նորայր Դանիելյան ներկա­յությամբ տեղի ունե­ցած սպա­նությամբ. Վանք գյուղում վիճա­բա­նության հետեւանքով հրա­զե­նա­յին ծանր վիրա­վո­րում է ստա­ցել Մարտա­կերտի ՊՇ գումարտա­կի հրա­մա­նա­տար Յուրի Հակոբյա­նը եւ Ստե­փա­նա­կերտի զինվո­րա­կան հոսպի­տալ տեղա­փոխվե­լու ճանա­պարհին մահա­ցել:

Յուրի Հակոբյա­նի սպա­նության գործով քննություն առհա­սա­րակ չի իրա­կա­նացվել, թեեւ դեպքը կատարվել է օրը ցերե­կով, նրա տան մերձա­կա տարածքում եւ մի քանի մարդու ներկա­յությամբ: 

Նորայր Դանիելյա­նի սպա­նությունն, այսպի­սով, բացատրվում էր Յուրի Հակոբյա­նի քառա­սունքի կապակցությամբ նրա եղբայրնե­րի կողմից իրա­կա­նացված վրեժխնդրություն: Քննությունը, սակայն, կարճ ժամա­նակ անց կարճվել է:

Նորայր Դանիելյա­նի մերձա­վոր շրջա­պա­տի տեղե­կություննե­րով՝ հոկտեմբե­րի 18‑ի առա­վոտյան նա Դրմբո­նից ուղեւորվել է Ստե­փա­նա­կերտ, որպեսզի Պաշտպա­նության բանա­կի շտա­բում մասնակցի ռազմա­կան խորհրդակցության: Ըստ որոշ աղբյուրնե­րի, նա մեքե­նան վարել է անձամբ, նրա հետ է եղել նաեւ իր տեղա­կալ Աշոտ Առուշանյա­նը: Խորհրդակցության ավարտին Նորայր Դանիելյա­նը մտել է նոր ստա­ցած բնա­կա­րան, որտեղ մնա­ցել է մի քանի րոպե: Նա հրա­ժարվել է իր հետ Դրմբոն տանել մորաքրոջ որդուն, որ վերջին ամիսնե­րին Երեւա­նից տեղա­փոխվել էր Արցախ եւ գրե­թե մշտա­պես ուղեկցում էր Նորայր Դանիելյա­նին:

Հարա­զատնե­րը հետա­գա­յում ենթադրել են, որ Նորայր Դանիելյա­նը կասկա­ծել է, որ իր դեմ կարող է մահա­փորձ կազմա­կերպվել, ուստի հարա­զա­տին հետը չի վերցրել՝ զգուշա­նա­լով, որ կարող է վտանգվել նաեւ նրա կյանքը: Թե այդ օրը նրա տեղա­կալն ինչու՞ է մնա­ցել Ստե­փա­նա­կերտում, համաձայնեցրե՞լ է իր որո­շումը Նորայր Դանիելյա­նի հետ, թե՞ ինքնա­կամ է հրա­մա­նա­տա­րին թողել մենակ՝ ոչ մի վկա­յություն չկա:

Ավե­լի քան երկու տասնամյակ իշխել է այն վարկա­ծը, որ ռազմա­կան խորհրդակցության նիստին Նորայր Դանիելյա­նը սուր վեճ է ունե­ցել Պաշտպա­նության բանա­կի հրա­մա­նա­տար Սամվել Բաբա­յա­նի հետ: Ըստ այդմ, նրա սպա­նության մեջ մեղադրանքի սլաքնե­րը հիմնա­կա­նում ուղղվել են Սամվել Բաբա­յա­նին: Ավե­լի խոր ենթադրություննե­րի սիրա­հարնե­րը նույնիսկ վարկած են առաջ քաշել, որ Նորայր Դանիելյա­նը «մի քանի անգամ գաղտնի մեկնել է Երեւան եւ հանդի­պումներ ունե­ցել պաշտպա­նության նախա­րար Վազգեն Մանուկյա­նի հետ»:

2019 թվա­կա­նին, երբ Սամվել Բաբա­յա­նը Լեռնա­յին Ղարա­բա­ղի բնակչության հետ բաց հանդի­պումներ էր ունե­նում,   Վարդա­ձոր համայնքում, ի պատասխան Նորայր Դանիելյա­նի քրոջ հարցադրման, հայտա­րա­րել է, որ այդ սպա­նության հետ ինքը ոչ մի կապ չունի: Բաբա­յա­նը ներկա­յացրել է այնպես, որ Քելբա­ջա­րի գրա­վումից հետո ռազմա­վա­րը բաշխե­լու հարցում զորա­մա­սի հրա­մա­նա­տա­րի եւ ենթա­կա­նե­րի միջեւ վիճա­բա­նություններ են ծագել, որոնք էլ հակա­սություննե­րի ծայրա­հեղ սրման պատճառ են դարձել: Բաբա­յա­նը փաստա­ցի Նորայր Դանիելյա­նի սպա­նությունը համա­րել է նրա եւ տեղա­կալնե­րի միջեւ ռազմա­վա­րի բաժանման շուրջ կենցա­ղա­յին վեճի հետեւանք:

Որքանո՞վ է հավա­նա­կան, որ Քելբա­ջա­րի ռազմա­վա­րի բաշխման շուրջ վիճա­բա­նությունը կարող է պատճառ հանդի­սա­նալ, որ զորա­մա­սի հրա­մա­տա­րի տեղա­կալն սպա­նի իր մարտա­կան ընկե­րո­ջը, համագյուղա­ցուն՝ չափա­զանց վարկա­ծա­կան է եւ վստա­հություն չի ներշնչում: Մանա­վանդ հայտնի է, որ մինչ այդ Նորայր Դանիելյա­նը Վանքի տարածքից ընտրվել էր ԼՂՀ Գերա­գույն խորհրդի պատգա­մա­վոր: 

Նրա մերձա­վոր շրջա­պա­տից մի քանի մարդ վկա­յել են, որ Կուբաթլուի ռազմա­գործո­ղությունից հետո նրան առա­ջարկություն է արվել թողնել զինվո­րա­կան ծառա­յությունը եւ ստանձնել Մարտա­կերտի շրջա­նում Պաշտո­պա­նության պետա­կան կոմի­տեի լիա­զոր ներկա­յա­ցուցչի պաշտո­նը, կենտրո­նա­նալ վերաբնա­կեցման եւ ավերված ենթա­կա­ռուցվածքնե­րի վերա­կանգնման հարցե­րի վրա:

Ի՞նչն էր պատճա­ռը, որ 27 տարե­կա­նում փոխգնդա­պե­տի զինվո­րա­կան կոչման հասած եւ խելա­ցի ռազմա­գե­տի համա­րում ունե­ցող Նորայր Դանիելյա­նին «առա­ջարկվել է» հեռա­նալ զինվո­րա­կան ծառա­յությունից եւ քաղա­քա­ցիա­կան պաշտո­նի անցնել: Վաղ երի­տա­սարդության տարի­նե­րին Նորայր Դանիելյա­նը հարել է ՀՅԴ-ին կամ, գուցե, անդա­մագրվել: Ամեն դեպքում նա քաղա­քա­կան հայացքնե­րով ազգայնա­կան էր: Բացառված չէ, որ Հայաստա­նի ընդդի­մա­դիր ուժե­րի եւ ԼՂՀ Գերա­գույն խորհրդի դաշնակցա­կան պատգա­մա­վորնե­րի կողմից նա դիտվել է Պաշտպա­նության բանա­կի հրա­մա­նա­տա­րի լավա­գույն թեկնա­ծու: 

Կարեւոր է նաև արձա­նագրել, որ պաշտպա­նության շրջա­նի հրա­մա­նա­տա­րի պաշտո­նում նրան փոխա­րի­նած Աշոտ Առուշանյա­նը կարճ ժամա­նակ հետո ծառա­յության է անցել Հայաստա­նի ԱԱԾ համա­կարգում, ապա արտա­գաղթել Միացյալ Նահանգներ: 2010-ականնե­րի սկզբնե­րին տեղե­կություն է տարածվել, որ նա վերա­դարձել եւ դարձյալ ծառա­յության է նշա­նակվել Հայաստա­նի ԱԱԾ-ում, բայց շատ կարճ ժամա­նակ հետո կրկին մեկնել է ԱՄՆ:

(Շարունա­կե­լի)

Հետև­եք նաև Մեր Ուղի­նի ֆեյսբուքյան էջին ՝

https://www.facebook.com/share/1BoEDkS1Sf/?mibextid=wwXIfr

Առնչվող Հոդվածներ