16.2 C
Yerevan

«Արցա­խի ԿԳԲ-ացումը

1991թվականի դեկտեմբե­րի 21-ին Գերա­գույն խորհուրդն ընդունեց «Լեռնա­յին Ղարա­բա­ղի Հանրա­պե­տության նախա­գա­հի մասին» օրենքը եւ սահմա­նեց, որ այն ուժի մեջ է մտնում անհա­պաղ: Երեք օր հետո Գերա­գույն խորհուրդը դարձյալ լիա­գումար նիստ հրա­վի­րեց՝ օրա­կարգում ունե­նա­լով մեկ՝ ԼՂՀ նախա­գա­հի ընտրության հարցը: Նախա­գա­հի միայն մեկ թեկնա­ծու առա­ջադրվեց՝ ՊՊԿ նախա­գահ Ռոբերտ Քոչարյա­նը:

Վահրամ Աթա­նեսյան

Մաս 37

1994 թվա­կա­նի մայսի­յան հրա­դա­դա­րից հետո Ստե­փա­նա­կերտում վերստին ակտուա­լա­ցավ Պաշտպա­նության պետա­կան կոմի­տեի լիա­զո­րություննե­րը դադա­րեցնե­լու եւ խորհրդա­րա­նա­կան կառա­վարման վերա­դառնա­լու հարցը: Պատե­րազմի ավե­լի քան երկու տարի­նե­րին մի շարք պատգա­մա­վորներ այս կամ այն հանգա­մանքնե­րում զոհվել էին, դադա­րեցրել լիա­զո­րություննե­րը կամ հեռա­ցել Լեռնա­յին Ղարա­բա­ղից: Նրանց փոխա­րեն պատգա­մա­վոր էին ընտրվել կամ զինվո­րա­կաններ, կամ ՊՊԿ‑ի նախա­գահ Ռոբերտ Քոչարյա­նի շրջա­պա­տի մարդիկ:

Քաղա­քա­կան այդ դասա­վո­րությունը թույլ էր տալիս Գերա­գույն խորհրդում արգե­լա­փա­կել նախկին դաշնակցա­կան խմբակցության որոշ անդամնե­րի եւ նրանց սակա­վա­թիվ անդամնե­րի նախա­ձեռնություննե­րը, որ ուղղված էին ՊՊԿ‑ի նախա­գա­հի լիա­զո­րություննե­րը սահմա­նա­փա­կե­լուն: Ներքա­ղա­քա­կան նոր լարվա­ծությունը հաղթա­հա­րե­լու մտադրությամբ տարե­վերջին Գերա­գույն խորհրդի քննարկմա­նը ներկա­յացվեց «Լեռնա­յին Ղարա­բա­ղի Հանրա­պե­տության նախա­գա­հի մասին» օրենքի նախա­գի­ծը:

Այն սահմա­նում էր ԼՂՀ բարձրա­գույն պաշտոնյա­յի՝ նախա­գա­հի ինստի­տուտ: Օրի­նա­գիծն ամրագրում էր, որ ԼՂՀ առա­ջին նախա­գա­հը պետք է ընտրվի Գերա­գույն խորհրդի կողմից, բայց՝ լիա­զո­րություննե­րի երկամյա ժամկե­տով, որը լրա­նա­լուց հետո պետք է անցկացվեին նախա­գա­հի արդեն համա­ժո­ղովրդա­կան ընտրություններ: Ի սկզբա­նե, սակայն, օրի­նագծով վարչա­պե­տի նշա­նակման եւ կառա­վա­րության ձեւա­վորման լիա­զո­րությունը վերա­պահվում էր Հանրա­պե­տության նախա­գա­հին:

1991թվականի դեկտեմբե­րի 21-ին Գերա­գույն խորհուրդն ընդունեց «Լեռնա­յին Ղարա­բա­ղի Հանրա­պե­տության նախա­գա­հի մասին» օրենքը եւ սահմա­նեց, որ այն ուժի մեջ է մտնում անհա­պաղ: Երեք օր հետո Գերա­գույն խորհուրդը դարձյալ լիա­գումար նիստ հրա­վի­րեց՝ օրա­կարգում ունե­նա­լով մեկ՝ ԼՂՀ նախա­գա­հի ընտրության, հարցը: Նախա­գա­հի միայն մեկ թեկնա­ծու առա­ջադրվեց՝ ՊՊԿ նախա­գահ Ռոբերտ Քոչարյա­նը:

Այդ նստաշրջա­նի ընթացքից որոշ տեսանյութեր արխիվնե­րում պահպանվել են: Նիստ անցավ չափա­զանց ծանր մթնո­լորտում: Քաղա­քա­կան «կողասրահնե­րում» պատգա­մա­վորնե­րի մեծ մասը դեմ էր արտա­հայտվել Ռոբերտ Քոչարյա­նի թեկնա­ծությա­նը: Ըստ շատ վստա­հե­լի աղբյուրնե­րի, «անհնա­զանդ» պատգա­մա­վորնե­րը երկու օր անընդմեջ «մշակման են ենթարկվել» Պաշտպա­նության բանա­կի շտա­բում:

Նիստին ներկա էր Պաշտպա­նության բանա­կի հրա­մա­նա­տար Սամվել Բաբա­յա­նը: Ելույթ ունե­նա­լով, նա առա­ջադրեց քաղա­քա­կան մի խնդիր՝ իրեն ազա­տել Լեռնա­յին Ղարա­բա­ղի սոցիալ-տնտե­սա­կան եւ բարո­յա-հոգե­բա­նա­կան իրա­վի­ճա­կի համար պատասխա­նատվությունից, ընտրել քաղա­քա­ցիա­կան իշխա­նություն եւ հնա­րա­վո­րություն տալ, որպեսզի ինքը կենտրո­նա­նա բանա­կի վերա­կա­ռուցման, պաշտպա­նա­կան բնագծե­րի ամրացման, սպա­ռա­զի­նություննե­րի նորացման եւ այլ հարցե­րով:

Բաբա­յանն ակնհայտո­րեն տեղյակ էր Ռոբերտ Քոչարյա­նի թեկնա­ծության նկատմամբ պատգա­մա­վորնե­րի զգա­լի մասի բացա­սա­կան վերա­բերմունքին, ուստի ելույթն ավարտել է վերջնագրա­յին տոնով. «Այս դահլի­ճից ոչ ոք չի հեռա­նա­լու, մինչեւ ձեր նախա­գա­հին չընտրեք»: Իրա­վի­ճա­կին ամե­նայն հավա­նա­կա­նությամբ քաջա­ծա­նոթ է եղել նաեւ Գերա­գույն խորհրդի նախա­գա­հի պաշտո­նա­կա­տար Կարեն Բաբուրյա­նը: Նրա առա­ջարկությամբ էլ ԼՂՀ առա­ջին նախա­գա­հի ընտրությունը կազմա­կերպվել է… բաց քվեարկությամբ, եւ Ռոբերտ Քոչարյա­նը երկամյա լիա­զո­րություննե­րով ընտրվել է նախա­գահ: Նույն օրն էլ կազմա­կերպվել է նրա երդմնա­կա­լության արա­րո­ղությունը: Վարչա­պետ է նշա­նակվել Լեո­նարդ Պետրոսյա­նը՝ Երեւա­նում ազատվե­լով Հատուկ ծրագրե­րի պետա­կան կոմի­տեի նախա­գա­հի պաշտո­նից:

ԼՂՀ նախա­գա­հի պաշտոնն ստանձնե­լուց հինգ ամիս հետո Ռոբերտ Քոչարյա­նը նախա­ձեռնել է Գերա­գույն խորհրդի լիա­զո­րություննե­րի վաղա­ժամկետ դադա­րե­ցումը: Ֆորմալ հիմնա­վո­րումն այն էր, որ Հայաստա­նում նշա­նակված են Ազգա­յին ժողո­վի ընտրություններ, քաղա­քա­կան սինխրո­նացման համար ԼՂՀ-ում նույնպես պետք է նոր ներկա­յա­ցուցչա­կան մարմին՝ Ազգա­յին ժողով ընտրվի: Իրա­կա­նում այդ քայլն ուղղված էր Գերա­գույն խորհրդի՝ որպես անկա­խության Հռչա­կագրով իշխա­նության բարձրա­գույն մարմին ճանաչված պետա­կան ինստի­տուտի լուծարմա­նը: Ստե­փա­նա­կերտում այդ որոշմամբ քաղա­քա­կան իշխա­նության վերջին մնա­ցորդնե­րը դադա­րում են, հաստատվում է նախա­գա­հա­կան ուղղա­կի կառա­վա­րում, որի հենա­րան էին Պաշտպա­նության բանա­կը, ներքին գործե­րի նախա­րա­րությունը եւ Ազգա­յին անվտանգության վարչությունը: 

(Շարունա­կե­լի)

Հետև­եք նաև Մեր Ուղի­նի ֆեյսբուքյան էջին ՝

https://www.facebook.com/share/1BoEDkS1Sf/?mibextid=wwXIfr

Առնչվող Հոդվածներ