Միջազգային

Պայքարել Թուրքիայի Դեմ՝ Հանուն Ռուսաստանի


Ներկայումս ընդդիմության նոր թեկնածու համարվող Սամվել Կարապետյանն էլ գերու կարգավիճակում է։ Հազիվ թե նա երբևէ ցանկանում էր մտնել քաղաքականություն, նրան ստիպել են ռուսները։ Ընդ որում սխալ է նրան համեմատել Իվանաշվիլիի հետ, քանի որ Սամվել Կարապետյանը ոչ այդքան փող ունի, ոչ էլ Իվանաշվիլիի հմտությունները։

Հովսեփ Խուրշուդյան

Arevelk լրատվականը զրուցել է «Ազատ քաղաքացի» ՀԿ նախագահ Հովսեփ Խուրշուդյանի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվել են մի շարք ներքաղաքական իրադարձություններ։

Հովսեփ Խուրշուդյանը նկատել է, որ վարչապետի խոսքերի ու գործերի տարբերությունը միանգամայն հասկանալի է։ Փաշինյանը, երբ անձնական դաշտ է մտնում, նա շատ լավ հասկանում է, որ անում է այն, ինչ պետական շահն է պահանջում, բայց և նա չի կարող այդ ամենը հայտարարել ու մարտահրավեր նետել անձամբ Պուտինին։ Նա չի կարող ասել, որ կաթողիկոսի և մյուսների դեմ պայքար՝ նշանակում է պայքար Պուտինի Ռուսաստանի դեմ։ Խուրշուդյանը հիշեց, որ 2018թ․ «Նոր Հայաստան, նոր հայրապետ» կարգախոսի ժամանակ հենց Փաշինյանն է պաշտպանել կաթողիկոսին։ Դա արել է, որովհետև Պուտինն է նրան խնդրել, ասելով՝ «Հանգիստ թողեք այդ ծերուկին»։ Բայց ինչո՞ւ է Պուտինը նման բան խնդրել Փաշինյանից։ Միգուցե այն պատճառով, որ կաթողիկոսն այն անձանցից է, որ պաշտպանում է ռուսների շահերը Հայաստանում։ Փաշինյանը կարող է իր պայքարը վերոհիշյալ անձանց նկատմամբ նաև ներկայացնել որպես իր պետության դեմ պայքար ու Պուտինն այդ դեպքում չի կարող պաշտպանել ընդդիմությանն ու կաթողիկոսին, որովհետև հիմքեր չեն լինի։ Այդ իսկ պատճառով էլ Փաշինյանը անում է այն, ինչ պիտի անի, բայց ավելորդ ռիսկի չի դիմում և չի խոսում այնպիսի բաներ, որ անձամբ Պուտինի և Ռուսաստանի վրեժխնդրությունը հարուցի։ 

Խուրշուդյանը նշեց նաև որ ներկայումս ընդդիմության նոր թեկնածու համարվող սամվել Կարապետյանն էլ գերու կարգավիճակում է։ Հազիվ թե նա երբևէ ցանկանում էր մտնել քաղաքականություն, նրան ստիպել են ռուսները։ Ընդ որում սխալ է նրան համեմատել Իվանաշվիլիի հետ, քանի որ Սամվել Կարապետյանը ոչ այդքան փող ունի, ոչ էլ Իվանաշվիլիի հմտությունները։

Հովսեփ Խուրշուդյանը նաև խոսեց Հայաստան-Թուրքիա հարաբերությունների մասին, նշելով, որ Հայաստանի ճանապարհը ԵՄ անցնելու է Թուրքիայի միջով և դա միակ տարբերակն է։ Մենք այլևս չենք կարող տնտեսական ու քաղաքական բլոկադայի մեջ այսպես մնալ։ Թուրքիայի դեմ խոսում են նրանք, ովքեր ցանկանում են, որ Հայաստանը հավերժ մնա ռուսական ծիրում, իրենք էլ նահանգապետի պաշտոն կատարեն։ Խուրշուդյանը լայն պատմական անդրադարձ կատարեց Առաջին հանրապետությանը, Բաքվի կոմունային, Սևրի պայմանագրին՝ նշելով, որ եղել են բազմաթիվ հնարավորությունների, հրաշալի առիթներ, բայց դրանք չեն աշխատել, իրականություն չեն դարձել։Իհարկե ամեն մեկն էլ ցանկանում է, որՍևրի պայմանագիրը իրականություն դառնա, բայց այս պահին դա անհնար է։ Ուրեմն ի՞նչ է առաջարկելու, ինչպե՞ս է 3 մլն-ոց Հայաստանը պայքարելու 85 մլն-ոց Թուրքիայի դեմ։ Այնպես չէ, որ պետք է Թուրքիայի հետ եղբայրություն անել կամ Ցեղասպանությունը մոռանալ։ Ոչ, բայց նրա հետ պետք է առանց նախապայմանների հարաբերություններ սկսել ու այս պահին ԱՄՆ ներկայությունը բավական օգտակար կլինի։ Շատ կարևոր է նաև Ադրբեջանի հետ կնքվելիք խաղաղության պայմանագիրը։ Ալիևը այլևս չի կարողանում ասել ոչ, բայց փորձում է դեռևս ժամանակ ձգձգել։ Բաքվում հասկանում են, որ Ռուսաստանի հետ ապագայում ունենալիք կոնֆլիկտի ժամանակ իրեն Արևմուտքից բացի ոչ ոք չի պաշտպանելու, ոչ Թուրքիան, ոչ Իրանը, այլ միայն Եվրոպան։ Ադրբեջանը պարզապես ցանկանում է պոկել այն ամենն ինչ հնարավոր  էպոկել։ Շատ լավ կլինի, եթե արտապատվիրակումը տրվի ամերիկյան կողմին ու նրանց կողմից տրվող միջնորդությունն իրոք բերի այն խաղաղությունը, որը կարելի կլինի ստորագրել մինչև տարեվերջ։

Ամբողջական հարցազրույցը՝

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *