26.4 C
Yerevan

Պայքա­րել Թուրքիա­յի Դեմ՝ Հանուն Ռուսաստա­նի


Ներկա­յումս ընդդի­մության նոր թեկնա­ծու համարվող Սամվել Կարա­պետյանն էլ գերու կարգա­վի­ճա­կում է։ Հազիվ թե նա երբևէ ցանկա­նում էր մտնել քաղա­քա­կա­նություն, նրան ստի­պել են ռուսնե­րը։ Ընդ որում սխալ է նրան համե­մա­տել Իվա­նաշվի­լիի հետ, քանի որ Սամվել Կարա­պետյա­նը ոչ այդքան փող ունի, ոչ էլ Իվա­նաշվի­լիի հմտություննե­րը։

Հովսեփ Խուրշուդյան

Arevelk լրատվա­կա­նը զրուցել է «Ազատ քաղա­քա­ցի» ՀԿ նախա­գահ Հովսեփ Խուրշուդյա­նի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվել են մի շարք ներքա­ղա­քա­կան իրա­դարձություններ։

Հովսեփ Խուրշուդյա­նը նկա­տել է, որ վարչա­պե­տի խոսքե­րի ու գործե­րի տարբե­րությունը միանգա­մայն հասկա­նա­լի է։ Փաշինյա­նը, երբ անձնա­կան դաշտ է մտնում, նա շատ լավ հասկա­նում է, որ անում է այն, ինչ պետա­կան շահն է պահանջում, բայց և նա չի կարող այդ ամե­նը հայտա­րա­րել ու մարտահրա­վեր նետել անձամբ Պուտի­նին։ Նա չի կարող ասել, որ կաթո­ղի­կո­սի և մյուսնե­րի դեմ պայքար՝ նշա­նա­կում է պայքար Պուտի­նի Ռուսաստա­նի դեմ։ Խուրշուդյա­նը հիշեց, որ 2018թ․ «Նոր Հայաստան, նոր հայրա­պետ» կարգա­խո­սի ժամա­նակ հենց Փաշինյանն է պաշտպա­նել կաթո­ղի­կո­սին։ Դա արել է, որովհետև Պուտինն է նրան խնդրել, ասե­լով՝ «Հանգիստ թողեք այդ ծերուկին»։ Բայց ինչո՞ւ է Պուտի­նը նման բան խնդրել Փաշինյա­նից։ Միգուցե այն պատճա­ռով, որ կաթո­ղի­կոսն այն անձանցից է, որ պաշտպա­նում է ռուսնե­րի շահե­րը Հայաստա­նում։ Փաշինյա­նը կարող է իր պայքա­րը վերո­հիշյալ անձանց նկատմամբ նաև ներկա­յացնել որպես իր պետության դեմ պայքար ու Պուտինն այդ դեպքում չի կարող պաշտպա­նել ընդդի­մությանն ու կաթո­ղի­կո­սին, որովհետև հիմքեր չեն լինի։ Այդ իսկ պատճա­ռով էլ Փաշինյա­նը անում է այն, ինչ պիտի անի, բայց ավե­լորդ ռիսկի չի դիմում և չի խոսում այնպի­սի բաներ, որ անձամբ Պուտի­նի և Ռուսաստա­նի վրեժխնդրությունը հարուցի։ 

Խուրշուդյա­նը նշեց նաև որ ներկա­յումս ընդդի­մության նոր թեկնա­ծու համարվող սամվել Կարա­պետյանն էլ գերու կարգա­վի­ճա­կում է։ Հազիվ թե նա երբևէ ցանկա­նում էր մտնել քաղա­քա­կա­նություն, նրան ստի­պել են ռուսնե­րը։ Ընդ որում սխալ է նրան համե­մա­տել Իվա­նաշվի­լիի հետ, քանի որ Սամվել Կարա­պետյա­նը ոչ այդքան փող ունի, ոչ էլ Իվա­նաշվի­լիի հմտություննե­րը։

Հովսեփ Խուրշուդյա­նը նաև խոսեց Հայաստան-Թուրքիա հարա­բե­րություննե­րի մասին, նշե­լով, որ Հայաստա­նի ճանա­պարհը ԵՄ անցնե­լու է Թուրքիա­յի միջով և դա միակ տարբե­րակն է։ Մենք այլևս չենք կարող տնտե­սա­կան ու քաղա­քա­կան բլո­կա­դա­յի մեջ այսպես մնալ։ Թուրքիա­յի դեմ խոսում են նրանք, ովքեր ցանկա­նում են, որ Հայաստա­նը հավերժ մնա ռուսա­կան ծիրում, իրենք էլ նահանգա­պե­տի պաշտոն կատա­րեն։ Խուրշուդյա­նը լայն պատմա­կան անդրա­դարձ կատա­րեց Առա­ջին հանրա­պե­տությա­նը, Բաքվի կոմունա­յին, Սևրի պայմա­նագրին՝ նշե­լով, որ եղել են բազմա­թիվ հնա­րա­վո­րություննե­րի, հրա­շա­լի առիթներ, բայց դրանք չեն աշխա­տել, իրա­կա­նություն չեն դարձել։Իհարկե ամեն մեկն էլ ցանկա­նում է, որՍևրի պայմա­նա­գի­րը իրա­կա­նություն դառնա, բայց այս պահին դա անհնար է։ Ուրեմն ի՞նչ է առա­ջարկե­լու, ինչպե՞ս է 3 մլն-ոց Հայաստա­նը պայքա­րե­լու 85 մլն-ոց Թուրքիա­յի դեմ։ Այնպես չէ, որ պետք է Թուրքիա­յի հետ եղբայրություն անել կամ Ցեղասպա­նությունը մոռա­նալ։ Ոչ, բայց նրա հետ պետք է առանց նախա­պայմաննե­րի հարա­բե­րություններ սկսել ու այս պահին ԱՄՆ ներկա­յությունը բավա­կան օգտա­կար կլի­նի։ Շատ կարև­որ է նաև Ադրբե­ջա­նի հետ կնքվե­լիք խաղա­ղության պայմա­նա­գի­րը։ Ալիևը այլևս չի կարո­ղա­նում ասել ոչ, բայց փորձում է դեռևս ժամա­նակ ձգձգել։ Բաքվում հասկա­նում են, որ Ռուսաստա­նի հետ ապա­գա­յում ունե­նա­լիք կոնֆլիկտի ժամա­նակ իրեն Արևմուտքից բացի ոչ ոք չի պաշտպա­նե­լու, ոչ Թուրքիան, ոչ Իրա­նը, այլ միայն Եվրո­պան։ Ադրբե­ջա­նը պարզա­պես ցանկա­նում է պոկել այն ամենն ինչ հնա­րա­վոր  էպո­կել։ Շատ լավ կլի­նի, եթե արտա­պատվի­րա­կումը տրվի ամե­րիկյան կողմին ու նրանց կողմից տրվող միջնորդությունն իրոք բերի այն խաղա­ղությունը, որը կարե­լի կլի­նի ստո­րագրել մինչև տարե­վերջ։

Ամբողջա­կան հարցազրույցը՝

Առնչվող Հոդվածներ