26.4 C
Yerevan

Ամե­րիկյան Կարև­որ, Բայց Անո­րոշ Օգնությունը

ՆԱՏՕ‑ի ոչ մի անդամ (բացի ԱՄՆ-ից) չունի այդքան Patriot համա­կարգ, նշել են իրա­վի­ճա­կին ծանոթ երկու աղբյուր, ինչը հանգեցրել է ենթադրություննե­րի, որ Թրամփը գուցե նկա­տի է ունե­ցել Patriot համա­կարգե­րի առանձին բաղադրիչներ՝ օրի­նակ՝ արձակման կայաններ կամ հրթիռներ։

Reuters

Ուկրաի­նան ողջունում է Թրամփի վերա­դարձը զենքի մատա­կա­րա­րումնե­րին, բայց «սատա­նան մանրա­մասնե­րի մեջ է» 

Նախա­գահ Դոնալդ Թրամփն ի վերջո գտել է Ուկրաի­նա­յին զենք տրա­մադրե­լու եղա­նա­կը՝ նա կոչ է արել եվրո­պա­ցի դաշնա­կիցնե­րին իրենց զենքը նվի­րա­բե­րել, իսկ դրա փոխա­րեն ամե­րիկյան զենք գնել։ Այժմ սկսվում է ամե­նադժվար հատվա­ծը՝ պայմա­նա­վորվել, թե իրա­կա­նում ով կզի­ջի իր թանկարժեք համա­կարգե­րը, այդ թվում՝ Patriot հրթի­ռա­յին մարտկոցնե­րը, որոնք Կիևը անհույս կերպով փորձում է ստա­նալ։

Այս օրե­րին Թրամփի և ՆԱՏՕ‑ի գլխա­վոր քարտուղար Մարկ Ռյուտտեի մշա­կած ծրա­գի­րը, ըստ բանակցություննե­րին ծանոթ երկու աղբյուրնե­րի, դրա­կան արձա­գանք է ստա­ցել Ուկրաի­նա­յի և նրա դաշնա­կիցնե­րի կողմից։ Սակայն հայտա­րա­րությունից հետո պարզ է դարձել, որ Թրամփը ներկա­յացրել է միայն ընդհա­նուր պատկեր, այլ ոչ թե հստակ ծրա­գիր։ Ամե­րիկյան և եվրո­պա­կան 10 պաշտոնյա­ներ նշում են, որ Ուկրաի­նա­յի աջակցությունն իրա­պես որքան լուրջ կլի­նի, կախված է լինե­լու հետա­գա բանակցություննե­րից՝ թե ով ինչ զինտեխնի­կա կտա։

«Ինչպես միշտ նման դեպքե­րում, սատա­նան մանրունքնե­րի մեջ է», — նշել է Հյուսի­սա­յին Եվրո­պա­յից մեկ դեսպան՝ Վաշինգտո­նում։

Գլխա­վոր հարցն այն է, թե ով և երբ կտրա­մադրի Patriot մարտկոցնե­րը։

Երկուշաբթի՝ Օվա­լաձև սրա­հում Թրամփի հետ հանդիպման ժամա­նակ, Ռյուտտեն նշել է ՆԱՏՕ‑ի վեց երկրներ՝ Ֆինլանդիա, Դանիա, Շվե­դիա, Նորվե­գիա, Նիդերլանդներ և Կանա­դա, որոնք պատրաստ են մասնակցել զենքի գնման ծրագրին։ Այս երկրնե­րից երկուսի դեսպա­նատնե­րում բարձրաստի­ճան աղբյուրներ Reuters-ին հայտնել են, որ ծրագրի մասին իմա­ցել են միայն հայտա­րա­րությունից հետո։ Նույնիսկ ԱՄՆ‑ի ամե­նա­մոտ դաշնա­կիցնե­րը, ըստ երև­ույթին, ծանուցվել են իրա­կան ժամա­նա­կում։

«Ես հստակ զգա­ցո­ղություն ունեմ, որ ոչ ոք նախա­պես չի տեղե­կացվել կոնկրետ մանրա­մասնե­րին, և կարծում եմ, որ անգամ վարչա­կազմի ներսում միայն հիմա են սկսում հասկա­նալ, թե սա ինչ է նշա­նա­կում իրա­կա­նում», — ասել է եվրո­պա­ցի մեկ այլ դեսպան։

ԱՄՆ նախկին ներկա­յա­ցուցի­չը ՆԱՏՕ-ում՝ Կուրտ Վոլքե­րը, ասել է, որ Թրամփը  մի եղա­նակ է գտել՝ հավա­սա­րակշռե­լու Ուկրաի­նա­յի նկատմամբ աջակցությունը և Հանրա­պե­տա­կան կուսակցության քաղա­քա­կան իրա­կա­նություննե­րը։ Ըստ նրա, այն հանգա­մանքը, որ եվրո­պա­ցի դաշնա­կիցնե­րը ֆինանսա­վո­րե­լու են ամե­րիկյան զենքի մատա­կա­րա­րումնե­րը, «լիո­վին համա­հունչ է Թրամփի նախընտրա­կան հայտա­րա­րություննե­րին»։ Վոլքե­րը նշել է, որ Ուկրաի­նան ի վերջո կարող է ստա­նալ 12–13 Patriot մարտկոց, սակայն դրանց մատա­կա­րա­րումը կարող է մեկ տարի տևել։

ՆԱՏՕ‑ի ներկա­յա­ցուցչին խնդրել են մեկնա­բա­նել իրա­վի­ճա­կը, և վերջինս նշել է, որ դաշինքը կկազմա­կերպի զենքի մատա­կա­րա­րումնե­րը՝ «ՆԱՏՕ‑ի անվտանգության աջակցության և Ուկրաի­նա­յի ուսուցման» մեխա­նիզմի միջո­ցով։ Այդ առա­քե­լությունը տեղա­կայված է Գերմա­նիա­յում և համա­կարգում է Արևմուտքի ռազմա­կան օգնությունը Կիև­ին։

«Մի քանի եվրո­պա­կան երկրներ արդեն պարտա­վորվել են աջակցել այս նախա­ձեռնությա­նը, այդ թվում՝ Գերմա­նիան, Նորվե­գիան, Դանիան, Նիդերլանդնե­րը, Շվե­դիան, Մեծ Բրի­տա­նիան, Կանա­դան և Ֆինլանդիան», — նշել է ՆԱՏՕ‑ի ներկա­յա­ցուցի­չը։ «Մանրա­մասնե­րը դեռ քննարկվում են»։

Թրամփի կտրուկ կոշտացրած հռե­տո­րա­բա­նությունը Մոսկվա­յի հանդեպ վերջին շաբաթնե­րին տեղի է ունե­նում այն աճող համոզվա­ծության ֆոնին, որ Պուտի­նը չի վարում բարե­խիղճ բանակցություններ, հայտնել են երկու ամե­րի­կա­ցի պաշտոնյա­ներ։ Նրանցից մեկը նշել է, որ Թրամփը եկել է այն եզրա­կա­ցության, որ Պուտի­նի հավակնություննե­րը դուրս են գալիս Ղրի­մի և Ուկրաի­նա­յի չորս արև­ելյան շրջաննե­րի սահմաննե­րից, ինչի մասին Կիևն ու եվրո­պա­կան դաշնա­կիցնե­րը վաղուց և բազմիցս հրա­պա­րա­կավ հայտա­րա­րում են։

Կրեմլին մոտ կանգնած երեք ռուսա­կան աղբյուրներ, հայտա­րա­րել են, որ Պուտի­նը չի դադա­րեցնի պատե­րազմը Արևմուտքի ճնշման ներքո և կարծում է, թե Ռուսաստա­նը, որը դիմա­կա­յել է Արևմուտքի կողմից սահմանված ամե­նա­խիստ պատժա­մի­ջոցնե­րին, ի զորու է հաղթա­հա­րել հետա­գա տնտե­սա­կան դժվա­րություննե­րը, այդ թվում՝ Թրամփի սպառնա­լի­քը՝ ռուսա­կան նավթի ներմուծման նկատմամբ մաքսա­տուրքեր սահմա­նե­լու մասին։

 ԱՄՆ պաշտոնյա­նե­րը բանակցում են ՆԱՏՕ‑ի դաշնա­կիցնե­րի հետ՝ պարզե­լու, թե ով և ինչ կարող է ուղարկել Ուկրաի­նա։  Եվրո­պա­ցի պաշտոնյա­ներն ընդհա­նուր առմամբ ըմբռնումով են մոտե­ցել այս գործընթա­ցին։

«Մենք պատրաստ ենք մասնակցել», — հայտա­րա­րել է Դանիա­յի արտգործնա­խա­րար Լարս Լոքկե Ռասմուսե­նը լրագրողնե­րին՝ երեքշաբթի՝ Բրյուսե­լում՝ Եվրա­միության արտգործնա­խա­րարնե­րի հանդի­պումից առաջ։ Մեկ այլ պաշտոնյա նշել է Գերմա­նիան, Հունաստա­նը, Նիդերլանդնե­րը և Իսպա­նիան՝ որպես լավ թեկնա­ծուներ Կիև­ին Patriot մարտկոցներ մատա­կա­րա­րե­լու համար, նաև այն պատճա­ռով, որ նրանք ունեն մի քանի մարտկոց, կամ էլ այն պատճա­ռով, որ իրենց սպառնա­ցող վտանգնե­րը համե­մա­տա­բար քիչ հավա­նա­կան են։ Որոշ երկրներ, այդ թվում՝ Հունաստա­նը և Իսպա­նիան, նախկի­նում դիմա­կա­յել են դաշնա­կիցնե­րի կոչե­րին՝ փոխանցել Ուկրաի­նա­յին իրենց Patriot համա­կարգե­րից մի մասը՝ պնդե­լով, որ դրանք անհրա­ժեշտ են իրենց և ՆԱՏՕ‑ի անվտանգության համար։

Մեկ այլ պաշտոնյա ասել է, որ Թրամփի վարչա­կազմը ուսումնա­սի­րում է ՆԱՏՕ‑ի պահուստնե­րը՝ պարզե­լու, թե ինչ է հասա­նե­լի։ Հաջորդ քայլը կլի­նի դաշնա­կիցնե­րին համո­զե­լը՝ փոխանցել տեխնի­կա Ուկրաի­նա­յին՝ որո­շա­կի «գործարքի» դիմաց։ Այդ փոխա­նա­կումը կարող է լինել տարբեր կերպ, նշել է պաշտոնյան՝ ներառյալ որոշ ռազմա­կան սարքա­վո­րումնե­րի մատա­կա­րարման հետաձգում օտա­րերկրյա վաճառքի ծրագրով կամ փոխա­րե­նը Ուկրաի­նա ուղարկվող ռազմամթերքի դիմաց ավե­լի վաղ ժամկե­տում ստա­նալ նոր մատա­կա­րա­րումներ։ Թրամփը լրագրողնե­րին ասել է, որ մի երկիր ունի 17 Patriot համա­կարգ, որոնց մի մասը կուղարկվի Ուկրաի­նա։ Այս թիվը մեծ զարմանք է առա­ջացրել ինչպես Կոնգրե­սում, այնպես էլ եվրո­պա­ցի դաշնա­կիցնե­րի շրջա­նում, որոնց մեծ մասը, ըստ ամե­րի­կա­ցի և եվրո­պա­ցի պաշտոնյա­նե­րի, չի տեղե­կացվել դրա մասին։

ՆԱՏՕ‑ի ոչ մի անդամ (բացի ԱՄՆ-ից) չունի այդքան Patriot համա­կարգ, նշել են իրա­վի­ճա­կին ծանոթ երկու աղբյուր, ինչը հանգեցրել է ենթադրություննե­րի, որ Թրամփը գուցե նկա­տի է ունե­ցել Patriot համա­կարգե­րի առանձին բաղադրիչներ՝ օրի­նակ՝ արձակման կայաններ կամ հրթիռներ։

Գերմա­նիա­յի պաշտպա­նության նախա­րար Բորիս Պիստո­րիուսը, ով երկուշաբթի այցե­լել է Պենտա­գոն, հայտա­րա­րել է, որ Գերմա­նիան առա­ջի­կա օրե­րին կամ շաբաթնե­րին ԱՄՆ‑ի հետ կքննարկի Կիև­ին Patriot մարտկոցներ մատա­կա­րա­րե­լու հարցը։ Սակայն ըստ նրա, որևէ համա­կարգ Ուկրաի­նա չի հասնի մի քանի ամսից շուտ, ինչը, ամե­նայն հավա­նա­կա­նությամբ, կհե­տաձգի դրանց ստա­ցումը՝ մինչև ռազմա­վա­րա­կան տեսանկյունից կարև­որ ամա­ռա­յին ամիսնե­րի ավարտը։ Մեկ այլ պաշտոնյա ասել է, որ Թրամփն անձամբ է մասնակցում բանակցություննե­րին, թեև դրանք դեռ «անո­րոշ բնույթ» ունեն։

«Առայժմ մարդիկ ասում են՝ «մենք կարող ենք օգնել»։ Իսկ դա ինչ է նշա­նա­կում՝ դեռ չգի­տենք», — ասել է պաշտոնյան։

Աղբյուրը՝

https://www.reuters.com/world/europe/ukraine-celebrates-trumps-weapons-reversal-devils-details-2025–07-16/

Առնչվող Հոդվածներ