Հայաստան

Պատասխանատվութեան Ու Սթափվելու Պահը

Փոխանակ նման հարցեր առաջ քաշելու, մեր մոտ  ավելի է խորանում ցանկացած հետևանք մեկ անհատի կամ որևէ խմբի ուսերին բարդելն ու յետ քաշվելը։ Պարտվե՞լ ենք, ուրեմն դա հետևանք է մեկ անձի դավաճանության, պարտվե՞լ ենք, ուրեմն դա եղել է թուրքական գործակալի քայլ, բայց երբեք չկա ձևակերպում, որ «պարտվել ենք, որովհետև սխալ ենք հաշվարկել, որովհետև բավականաչափ ուժեղ չենք եղել» ու այլ  տասնեակ որովհետևներ։ 

Անդրանիկ Պօղոսեան

(մաս երկրորդ)

Թերևս ամեն ինչ ավելի բարդ է դառնում հատկապես այն առումով, որ դարերի ընթացքում անվերջ կորուստներին վարժված ազգը, որ իր թագավորությունը կորցրեց,  այն էլ  հսկայական մի երկիր, իր անկախությունը վերականգնեց մոտ հազար տարի անց՝՝ նախ 1918թ․ ստեղծելով Առաջին Հանրապետությունը, որը թեև կարճ տևեց, բայց պետականության հիմքը ամուր դրեց ժողովրդի հիշողության մեջ՝ դառնալով անկախության ամրոցը, որը և իրենց ոգում վառ պահած ժողովուրդը 1991թ․ վերստին ստեղծեց իր անկախ պետությունը՝ շատ փոքր՝  համեմատաբար Մեծ Հայքի թագաւորութեան, բայց անկախությունից հետո սկսված մաքառումն ու պայքարը հանգեցրին նրան, որ փոքրիկ Հայաստանը կարողացավ առաջին անգամ, երկար դարերից հետո՝ մեծ հաղթանակներ տանել։ Առաջին անգամ այդ ճակատամարտը  պարտությամբ չավարտվեց:  Տարերայնօրեն կազմավորված կամավորական խմբերով, հայրենիքի ազատգարման կոչված ազատամարտիկներով ու նորաստեղծ հայկական բանակով վերջապէս կարելի դարձաւ ազատագրել Արցախը։ Արդյո՞ք առհասարակ այդ հաղթանակի հոգեբանական ու փիլիսոփայական իմաստը հասկացվեց ու արժևորվեց։ Արդյո՞ք միջազգային բանակցությունների հարթակներում Հայաստանը ներկայացնողները և հենց Երևանում  նրանց խորհրդականները որևէ կերպ հասկացան այդ ամենի պատմական իմաստը։ Ուրեմն, եթէ անգամ հասկացան ամեն ինչ, ապա ի՞նչ տրամաբանությամբ ընթացան, արդեն վերևում հնչեցված հարցերը, որոնք բերեցին նման ողբերգության՝ այն էլ երեսուն տարուայ պետականութեան փորձով, տարբեր գերատեսչություներով ԱԳՆ ԱԱԾ  ու սպարազինւած  «տարածաշրջանի ուժեղագույն» բանակով , փառահեղ հաղթանակը ծանր պարտությամբ փոխարինելով։ 

Բայց փոխանակ նման հարցեր առաջ քաշելու, մեր մոտ  ավելի է խորանում ցանկացած հետևանք մեկ անհատի կամ որևէ խմբի ուսերին բարդելն ու յետ քաշվելը։ Պարտվե՞լ ենք, ուրեմն դա հետևանք է մեկ անձի դավաճանության, պարտվե՞լ ենք, ուրեմն դա եղել է թուրքական գործակալի քայլ, բայց երբեք չկա ձևակերպում, որ «պարտվել ենք, որովհետև սխալ ենք հաշվարկել, որովհետև բավականաչափ ուժեղ չենք եղել» ու այլ  տասնեակ որովհետևներ։ 

Փաստերի մերժումն ու հուզական բացականչություները  որպես անսխալ փաստերի հիմնավորում ներկայացնելը նոր միտում չէ։ Մենք այդպես ենք ընկալում պատմությունն առհասարակ։ Ու ոչ միայն ողջ ժողովուրդը, այլ առանձին հասարակական ու քաղաքական խմբեր զբաղված են զուտ ինքնաարդարացմամբ ու այդտեղ այլևս չկա ապագայի հետ կապված որևէ ծրագիր կամ գաղափար։ Գերխնդիրը անցյալի ձախորդություններից բարոյապես մաքուր դուրս գալն է, անկախ նրանից, թե անցեալում կատարված որևէ արկածախնդրություն ինչպիսի ծանր փորձանք է դարձել հազարավոր այլ անմեղ  մարդկանց համար։ Այսօր, 19 և 20-րդ դարերում հատկապես առանձին խմբերի կողմից «լավ նպատակների համար» կատարաւած արկածախնդրությունները մատուցվում են որպես բացառիկ հերոսություններ։ Ավելին, այդ հերոսությունները պաշտամունքի առարկա են դառնում, հրաշապատումի պես փոխանցվում ու որ ավելի վատն է՝ դառնում կրկնօրինակման առարկա։

Միաժամանակ այս ինքնասպան ուղղության հետ շարունակում ենք քայլել նպատակի բացակայությամբ, որը ապագայի հանդեպ թողնում է անպաշտպան։ Նման պայմաներում  հասարակությունն արդեն չի էլ ցանկանում որևէ գործնական պատասխանատւութեան տակ մտնել։ Նա միայն սպասում է, որ ժամանակն ամեն ինչ իր տեղը դնի՝ հավատալով, որ կգան ժամանակներ, երբ մարդկությունն ավելի լավը կլինի։ Ավելի վատը  այն է, որ նման մտածողություն ունի մի ժողովուրդ, որի պատմության ամեն էջը ներկված  է արյամբ, որի ամեն էջը լի է տարատեսակ փորձություններով։ 

Մենք շարունակել ենք մեր անվտանգությունը ապաւինել օտար ուժերի կամ «դաշնակիցների» վրայ: 

Նման գործելակերպ են որդեգրել ոչ միայն առանձին խմբերն ու անհատները, այլև հասարակության ու պետության հանդեպ հստակ պարտավորություն ունեցող պաշտոնյաները, քաղաքական կուսակցությունները, գիտական հիմնարկները, ուսումնական մարմինները։ Փոխանակ ամեն հարվածից հետո նոր ու վերաթարմացած ծրագրերով հանդես գալու, նրանք մեծ մասամբ մատնվում են լռության ու անգործության, ամենաշատը՝ խնդիրը կամ անձև ու անպտուղ քննարկելով, կամ էլ որևէ հարմար թիրախ գտնելով և պատասխանատվության սեփական բաժինը մեղադրական ձևակերպումով ուրիշներին վերագրելով։ 

Եթե այդ է նրանց բոլորի գործառույթը, ապա ո՞րն է նրանց գոյություն ունենալու իմաստն առհասարակ։ Սա ևս մի հարց է, որը, հավանաբար մեծ ուշադրության և պարզաբանման կարիք ունի։ 

Ներկայացւած  հարցերի վերլուծական պատասխաները վեր հանելով ,  հրատապ է դարձել այս խնդիրների ու հարցերի բարձրաձայնումը,  ոչ թե պարզապես մեկ գրառումով կամ հարցազրույցով, այլ շարունակական խորհրդակցություններով, համագումարներով, կլոր սեղանի քննարկումներով և այլ հասանելի ու արդյունավետ ձևաչափերով։ Հակասությունից ծնվող արժեքն այն կլինի, եթե մենք առաջին անգամ փորձենք առասպելը մի կողմ դնել ու ուղիղ նայել հասունացած ու հասունացող խնդրին։  Պէտք է հաւաքաբար լծւել  այս գործին Հանուն պատմական ճշմարտութեան, ներկային եւ մանաւանդ՝ ապագային։ 

Վերջ

Հետևեք նաև Մեր Ուղինի ֆեյսբուքյան էջին ՝

https://www.facebook.com/share/1BoEDkS1Sf/?mibextid=wwXIfr
    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *