16.2 C
Yerevan

«Արցա­խի ԿԳԲ-ացումը»

Քոչարյա­նը, սակայն, կադրա­յին շատ անսպա­սե­լի եւ արտա­ռոց փոփո­խություն կատա­րեց. ՆԳ նախա­րա­րի պաշտո­նում Արմեն Իսա­գուլո­վի փոխա­րեն նշա­նակվեց Սամվել Բաբա­յա­նի ավագ եղբայր Կարեն Բաբա­յա­նը:

Վահրամ Աթա­նեսյան

Մաս 40-րդ

1996 թվա­կա­նի աշնա­նը Հայաստա­նի եւ ԼՂՀ նախա­գա­հի ընտրություննե­րը ժամա­նա­կա­յին առումով անցան մոտ երկու ամսվա տարբե­րությամբ:  Երեւա­նում ծավալվող դրա­մա­տիկ մրցա­պա­յա­քա­րում, որի կողմե­րը գործող նախա­գահ Լեւոն Տեր-Պետրոսյա­նը եւ ընդդի­մության միասնա­կան թեկնա­ծու Վազգեն Մանուկյանն էին, պաշտո­նա­կան Ստե­փա­նա­կերտն առե­րեւույթ հանդես էր գալիս որպես Տեր-Պետրոսյա­նի աջա­կից: Այդ վերա­բերմունքը քվեարկությունից մոտ մեկ շաբաթ առաջ վերջնա­կան տեսքի բերվեց «Արմենսպրե­սին» Պաշտպա­նության բանա­կի հրա­մա­նա­տար Սամվել Բաբա­յա­նի հարցազրույցով: Այն ակնհայտո­րեն կազմա­կերպված էր եւ նպա­տակ ուներ կոտրել Երեւա­նում տարածված քարոզչությունը, որ ղարա­բաղյան պատե­րազմում բեկում է մտել այն փուլում, երբ պաշտպա­նության նախա­րա­րի պաշտո­նից Վազգեն Սարգսյա­նը հրա­ժա­րա­կան է տվել եւ նրա փոխա­րեն նշա­նակվել է Վազգեն Մանուկյա­նը:

Հայաստա­նի ընդդի­մության քարոզչությունը հատկա­պես կառուցված էր այն թեզի վրա, որ Վազգեն Մանուկյա­նի կողմից է մշակվել եւ ղեկա­վարվել Քելբա­ջա­րի  եւ Աղդա­մի ազա­տագրման ռազմա­գործո­ղությունը: «Արմենպրես»-ին տված հարցազրույցում Պաշտպա­նության բանա­կի հրա­մա­նա­տար Սամվել Բաբա­յա­նը հերքեց այս քարոզչա­կա­ղա­պա­րը եւ հստակ ձեւա­կերպեց, որ Քելբա­ջա­րի ռազմա­գործո­ղության մշակման եւ կառա­վարման գործում «Վազգեն Մանուկյա­նի ներդրումը չնչին է»: Լեւոն Տեր-Պետրոսյա­նի ընտրությունից օրեր առաջ նա հրա­մա­նա­գիր ստո­րագրեց զինվո­րա­կան կոչումներ եւ պետա­կան պարգեւներ շնորհե­լու մասին: Պաշտպա­նության բանա­կի մի քանի սպա­ներ արժա­նա­ցան գենե­րա­լի, իսկ Մոնթե Մելքոնյա­նը եւ Յուրի Պողոսյա­նը՝  հետմա­հու Հայաստա­նի Ազգա­յին հերո­սի կոչման: Հայաստա­նի վիճա­հա­րույց ընտրություննե­րից կարճ ժամա­նակ հետո ԼՂՀ-ում նշա­նակվե­ցին նախա­գա­հի առա­ջին համա­ժո­ղովրդա­կան ընտրություններ: 

Թեկնա­ծուներ առա­ջադրվե­ցին գործող նախա­գահ Ռոբերտ Քոչարյա­նը եւ Ազգա­յին ժողո­վի պատգա­մա­վոր Բորիս Առուշանյա­նը: Վերջինս Պաշտպա­նության պետա­կան կոմի­տեում զբա­ղեցրել էր Ռոբերտ Քոչարյա­նի առա­ջին տեղա­կա­լի պաշտո­նը: Հատկանշա­կան է, որ Ռոբերտ Քոչարյա­նի վստահված անձանց կազմում ներգրավվեց նաեւ ՊԲ հրա­մա­նա­տա­րի տեղա­կալ, շտա­բի պետ Սեյրան Օհանյա­նը: Մինչ այդ նա քաղա­քա­կան շրջա­նակնե­րին գրե­թե անծա­նոթ էր, ուներ պատե­րազմում ծանր վիրա­վո­րում ստա­ցած, բայց շարքե­րը չլքած կադրա­յին զինվո­րա­կա­նի համա­րում: Ռոբերտ Քոչարյա­նի նախընտրա­կան քարոզչությունն անցնում էր պետա­կան-վարչա­կան ռեսուրսի, բանա­կի, ներքին գործե­րի նախա­րա­րության եւ Ազգա­յին անվտանգության ծառա­յության տոտալ ներգրավմամբ: Թեկնա­ծուն ինքը նախընտրել էր փակ հանդի­պումնե­րի տարբե­րա­կը, առաջնա­հերթություն տվել պաշտպա­նա­կան շրջաննե­րում գործող զինվո­րա­կա­նության եւ նախկին աշխարհա­զո­րա­յիննե­րի հետ գործնա­կան շփումնե­րին: 

Այդ ընթացքում ՆԳ եւ ԱԱԾ մարմիններն իրա­կա­նացրին ապօ­րի­նի զենքի եւ զինամթերքի հայտանբերման եւ առգրավման մի քանի զանգվա­ծա­յին գործո­ղություններ: Հրա­դա­դա­րից երկու տարի անց հարյուրա­վոր նախկին աշխարհա­զո­րա­յիննե­րի տնե­րում եւ օժանդակ շինություննե­րում անցկացվե­ցին մանրակրկիտ խուզարկություններ, առգրավվե­ցին հրաձգա­յին զենքեր, նռնակներ, պայթուցիկ սարքա­վո­րումներ, անգամ նռնա­կա­նե­տեր եւ գնդա­ցիրներ: Բուն քվեարկությունն անցավ կատարյալ հանգստության պայմաննե­րում եւ արձա­նագրեց միանգա­մայն կանխա­տե­սե­լի արդյունքներ. նախա­գա­հի պաշտո­նում ընտրվեց Ռոբերտ Քոչարյա­նը: Ութ տարվա քաղա­քա­կան կյանքում դա նրա առա­ջին հաջո­ղությունն էր, որ, սակայն, չափա­զանց խնդրա­հա­րույց կլի­ներ, եթե Քոչարյա­նին չսա­տա­րեր Հայաստա­նի իշխա­նությունը, նրա թիկունքը չապա­հո­վեին Պաշտպա­նության բանա­կը, ՆԳ նախա­րա­րությունը եւ ԱԱԾ‑ն, ինչպես նաեւ տասնյակ նախկին դաշտա­յին հրա­մա­նա­տարներ, որ պատե­րազմ անցած լինե­լով՝ դեռեւս իրենց բնա­կա­վայրե­րում հեղի­նա­կություն էին եւ ձեւա­վորվում էին որպես ստեղծվող վարչա-հրա­մա­նա­տա­րա­կան համա­կարգի մաս եւ նրա ուժա­յին հենա­րան: Ստանձնե­լով նախա­գա­հի պաշտո­նը, Ռոբերտ Քոչարյա­նը կառա­վա­րության ղեկա­վա­րի պաշտո­նում վերանշա­նա­կեց Լեո­նարդ Պետրոսյա­նին, Սամվել Բաբա­յա­նը պահպա­նեց պաշտպա­նության, Արկա­դի Ղուկասյա­նը՝ արտա­քին գործե­րի նախա­րա­րի պաշտո­նը: 

Քոչարյա­նը, սակայն, կադրա­յին շատ անսպա­սե­լի եւ արտա­ռոց փոփո­խություն կատա­րեց. ՆԳ նախա­րա­րի պաշտո­նում Արմեն Իսա­գուլո­վի փոխա­րեն նշա­նակվեց Սամվել Բաբա­յա­նի ավագ եղբայր Կարեն Բաբա­յա­նը:  Պատե­րազմի տարի­նե­րին Կարեն Բաբա­յա­նը հատուկ նշա­նա­կության գումարտա­կի հրա­մա­նա­տար էր եղել, այդ պահին էլ զինվո­րա­կան ծառա­յության մեջ էր: Հանրությունն այդ նշա­նա­կումը հիմնա­կա­նում բացա­սա­կան ընդունեց: Տպա­վո­րություն էր, որ ուժա­յին համա­կարգը կենտրո­նա­նում է Բաբա­յան եղբայրնե­րի ձեռքում, հաստատվում բացարձակ ռազմա-ոստի­կա­նա­կան իշխա­նություն, որտեղ քաղա­քա­կան ուժե­րը եւ անհատնե­րը, ինչպես նաեւ պետա­կան պաշտո­նեությունը միայն արտա­քին աչքի համար է:

(շարունա­կե­լի)

Հետև­եք նաև Մեր Ուղի­նի ֆեյսբուքյան էջին ՝

https://www.facebook.com/share/1BoEDkS1Sf/?mibextid=wwXIfr

Առնչվող Հոդվածներ