Բարձր գիտակցությունը գալիս է կրթության բարձր մակարդակից ուստի «կրթվելը նորաձև է» շարժումը այնքան կարևոր է, որ ամեն մեկը պիտի այնպես անի, որ շարժումը մտնի Հայաստանի բոլոր տները։
Ռուզաննա Երեմյան
«Բաց հարթակը» զրուցել է Հակոբ Կոջոյան կրթահամալիրի տնօրեն Ռուզաննա Երեմյանի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվել է մտավորականի՝ կարծիք հայտնելու ազատության, ինչպես նաև այդ պատճառով ունեցած խնդիրների մասին։
Տիկին Երեմյանը հաստատել է, որ ինքը քաղաքական առումով պաշտպանում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և դա իր՝ ՀՀ քաղաքացու սահմանադրական իրավունքն է։ Ինքը մտավորական է, իսկ մտավորականը չի կարող կարծիք չունենալ, մտավորականը չի կարող լինել առանց սկզբունքների ու համոզմունքների։ Միաժամանակ իր քաղաքական կողմնորոշումը ոչ մի առումով չի ազդում իր աշխատանքի վրա։ Որպես դպրոցի տնօրեն, երբեք թույլ չի տվել ու թույլ չի տա քաղաքական պահվածք կամ քարոզ, հատկապես դպրոցում՝ աշակերտների մոտ, բայց իր աշխատանքային ժամից հետո ինքը ՀՀ քաղաքացի է, ով լիիրավ օգտվում է իր իրավուքներից։
Տիկին Երեմյանը նշեց, որ իր հասցեին բազմաթիվ մեղադրանքներ ու սուտ տեղեկություններ են հնչեցվում, մասնավորապես, որ ինքը ժամանակին եղել է մոլի «Քոչարյանական», իսկ հիմա «թունդ Նիկոլական է», կամ որ «ինքը փորել է նախորդ տնօրենի տակ և պաշտոնին տիրացել»։ Կան նաև լուրեր, իբրև թե ինքը երկու անգամ դատվել է, ազատազրկվել է ու «նստել է» Աբովյան քրեակատարողական հիմնարկում։ Տիկին Երեմյանը նշեց, որ ինքը տնօրեն է դարձել օրենքով նախատեսված կարգով՝ տնօրենի թափուր հաստիքի համար նախատեսված մրցույթում հաղթելով, երբեք չի դատվել, կալանավայրում չի եղել ու առհասարակ պատրաստվում է դատական գործընթացների միջոցով տեր կանգնել իր իրավունքներին ու պատժել ստահոդ լուրեր տարածողներին։
Տիկին Երեմյանը նշեց, որ նաև պաշտպանում է վարչապետ Փաշինյանի «Վեհարանը Վեհի» շարժումը և ցանկանում է, որ վեհարանն իրոք լինի վեհինը։ Եթե վարչապետի պնդումները սուտ են, ապա թող կաթողիկոսը դատի տա նրան, հրապարակավ հայտարարի, որ ինքը զավակ չունի։ Ինքը պատրաստ է ծնկաչոք ներողություն խնդրել նրանից։ Ինչ վերաբերում է վարչապետի շարժմանն աջակցելուն ապա ինքը ցանկանում է, որ իր ուխտը խախտած կաթողիկոսը, բռնության կոչեր անող հոգևորականները հեռանան։ Երեխաները չեն կարող ու չպիտի որպես օրինակ նրանց ունենան։ Նա չհամաձայնեց այն կարծիքին, որ «Վեհարանը վեհի» շարժումը բռնություն է կամ հարձակում Էջմիածնի վրա։ Իրենք 2018թ․ հեղափոխություն են արել, որի ընթացքում ոչ մեկի քթից արյուն չի եկել, ոչ մի ապակի անգամ չի կոտրվել, ինչպե՞ս կարող են իրենք բռնության կոչ անել։
Տիկին Երեմյանը նաև չհամաձայնեց առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի այն կարծիքին, որ ձերբակալված Միքայել և Բագրատ արքեպիսկոպոսները և Սամվել Կարապետյանը քաղբանտարկյալներ են։ Արքեպիսկոպոսները բացահայտ բռնության կոչեր են արել, ժողովրդին անվանել էշ ու խորը անասուն։ Հայաստանում քաղբանտարկյալներ չկան, կան մարդիկ, ովքեր իրենց պատիժն են կրում իրենց արածների համար։
Դպրոցի տնօրենի խոսքով, իր դպրոցում քաղաքական խոսույթ չկա, պաշտպանված են բոլոր աշակերտների և ուսուցիչների իրավունքները։ Ինքը շատ լավ գիտե, թե ինչ է նշանակում ազատ կամ արտահայտում և նաև լավ գիտե, որ շատ այլ տեղերում ինչպես է ճնշվել ու ճնշվում աշխատակիցների, աշակերտների ծնողների իրավուքները։ Հակոբ Կոջոյանի անվան դպրոցում նման բան չկա, դա հայտնի փաստ է և չի էլ լինելու։Իսկ այդ բարձր գիտակցությունը գալիս է կրթության բարձր մակարդակից ուստի «կրթվելը նորաձև է» շարժումը այնքան կարևոր է, որ ամեն մեկը պիտի այնպես անի, որ շարժումը մտնի Հայաստանի բոլոր տները։
Հարցազրույցն ամբողջությամբ՝
