14 C
Yerevan

«Արցա­խի ԿԳԲ-ացումը»

Միանգա­մայն հավա­նա­կան է, որ Հեյդար Ալիեւն ինքն է ցանկություն հայտնել, որպեսզի հանդի­պի ԼՂՀ նախա­գահ Ռոբերտ Քոչարյա­նի հետ, եւ Ռուսաստա­նի արտա­քին գործե­րի նախա­րար Եվգե­նի Պրի­մա­կո­վը նրան ընդա­ռա­ջել է: 

Մաս 41-րդ

Ռուսաստանցի հեռուստալրագրող Անդրեյ Կարաուլո­վի հարցին, թե որքանո՞վ է իրա­կա­նությա­նը համա­պա­տասխա­նում տեղե­կությունը, որ ԼՂՀ նախա­գա­հի պաշտո­նում ընտրվե­լուց հետո 1996 թվա­կա­նի նոյեմբե­րին հանդի­պում է ունե­ցել Ադրբե­ջա­նի նախա­գահ Հեյդար Ալիեւի հետ, Ռոբերտ Քոչարյա­նը պատասխա­նել է, որ լինում են դեպքեր, երբ կողմե­րից մեկի խնդրանքով նման տեղե­կություննե­րը չեն մեկնա­բանվում:

Այսպի­սով, նա չի հաստա­տել Հեյդար Ալիեւի հետ իր հանդի­պումը, բայց եւ չի հերքել, ինչից վստա­հա­բար կարե­լի է ենթադրել, որ նման շփում, այնուա­մե­նայնիվ, տեղի է ունե­ցել: Բավա­կան վստա­հե­լի աղբյուրնե­րը, այդ թվում ղարա­բաղյան կարգա­վորման բանակցություննե­րում Ռուսաստա­նի նախա­գա­հի հատուկ ներկա­յա­ցուցիչ Կազի­մի­րո­վը, թեեւ ոչ ուղղա­կի հղումնե­րով, բայց հաստա­տում են, որ 1996 թվա­կա­նի նոյեմբե­րին ՌԴ ԱԳՆ ընդունե­լություննե­րի տանը կայա­ցել են Հայաստա­նի եւ Ադրբե­ջա­նի նախա­գահնե­րի բանակցություննե­րը, իսկ ավե­լի ուշ «քննարկումնե­րին միա­ցել է Ռոբերտ Քոչարյա­նը»:

Ստե­փա­նա­կերտի թե իշխա­նա­կան, թե նաեւ քաղա­քա­կան շրջա­նակներն այդ առթիվ երբեք որեւէ տեսա­կետ չեն հայտնել: Այդ շրջա­նում Ռուսաստա­նի արտա­քին գործե­րի նախա­րա­րի պաշտոնն զբա­ղեցնում էր Եվգե­նի Պրի­մա­կո­վը, որ 1996 թվա­կա­նի մայի­սի 8–11‑ը մարդա­սի­րա­կան միջնորդությամբ գտնվել է Ադրբե­ջա­նում եւ Հայաստա­նում: Այդ առա­քե­լության շրջա­նակնե­րում Պրի­մա­կո­վը կարճա­տեւ այց է կատա­րել նաեւ Ստե­փա­նա­կերտ: Արդյունքում տեղի է ունե­ցել ռազմա­գե­րի­նե­րի փոխա­նա­կում:

Եգե­նի Պրի­մա­կո­վը, որ մասնա­գի­տությամբ արեւե­լա­գետ էր, երկար տարի­ներ աշխա­տել է արա­բա­կան երկրնե­րում՝ լրագրո­ղի ծածկա­քո­ղի տակ կատա­րե­լով հետա­խուզա­կան աշխա­տանք: Հանրա­հայտ է նրա մտերմությունը ՊԱԿ‑ի գենե­րալ-լեյտե­նանտ Հեյդար Ալիեւի հետ: Վերջինս, 1993 թվա­կա­նի հուլի­սին ստանձնե­լով Ադրբե­ջա­նի նախա­գա­հի պաշտո­նա­կա­տա­րի պարտա­կա­նություննե­րը, կարգադրել է, որպեսզի դատա­խա­զությունը 1990 թվա­կա­նի հունվա­րի 20-ին Բաքու խորհրդա­յին զորքեր մտցնե­լու եւ «խաղաղ բնա­կիչնե­րի զանգվա­ծա­յին սպա­նություններ իրա­կա­նացնե­լու» քրեա­կան գործով հետա­խուզվող անձանց ցուցա­կից Պրի­մա­կո­վի անունը հանվի:

Միանգա­մայն հավա­նա­կան է, որ Հեյդար Ալիեւն ինքն է ցանկություն հայտնել, որպեսզի հանդի­պի ԼՂՀ նախա­գահ Ռոբերտ Քոչարյա­նի հետ, եւ Ռուսաստա­նի արտա­քին գործե­րի նախա­րար Եվգե­նի Պրի­մա­կո­վը նրան ընդա­ռա­ջել է: 

Այդ թեման կարեւորվում է նրա­նով, որ Հեյդար-Ալիեւ-Ռոբերտ Քոչարյան «ենթադրյալ հանդի­պումը» կայա­ցել է ԵԱՀԿ Լիսա­բո­նի գագա­թա­ժո­ղո­վից շաբաթներ առաջ, երբ կար տպա­վո­րություն, որ ԼՂ հարցով «կարող է ընդունվել բախտո­րոշ վճիռ»: Առա­ջին նախա­գահ Լեւոն Տեր-Պետրոսյա­նը Լիսա­բո­նի գագա­թա­ժո­ղո­վից ավե­լի քան երկու տասնամյակ անց վկա­յել է, որ Ադրբե­ջա­նի կազմում Լեռնա­յին Ղարա­բա­ղի ինքնա­վա­րության կարգա­վի­ճակն առա­ջարկվել է Միացյալ Նահանգնե­րի կողմից, Քլինթո­նի նկատմամբ ճնշում են գործադրել նավթա­յին ընկե­րություննե­րը:

Գագա­թա­ժո­ղո­վի բանա­ձեւը, որով ԼՂ կարգա­վի­ճա­կը պետք է որոշվեր Ադրբե­ջա­նի միջազգայնո­րեն ճանաչված սահմաննե­րում, չի ընդունվել, նախա­գահ Տեր-Պետրոսյա­նը վետո է կիրա­ռել, բայց տարածվել է ԵԱՀԿ գործող նախա­գա­հի հայտա­րա­րությունը: ԵԱՀԿ Լիսա­բո­նի գագաթնա­ժո­ղո­վից կարժ ժամա­նակ հետո Հայաստա­նի վարչա­պե­տի պաշտո­նը մնաց թափուր՝ Արմեն Սարգսյա­նի հրա­ժա­րա­կա­նի պատճա­ռով:

1997 թվա­կա­նի մարտի 17-ին հայտնի դարձավ, որ ԼՂՀ նախա­գահ Ռոբերտ Քոչարյա­նը պաշտո­նից հրա­ժա­րա­կա­նի դիմում է ներկա­յացրել Ազգա­յին ժողո­վին: Ի՞նչ հիմնա­վո­րում է նա ներկա­յացրել՝ առայսօր հրա­պա­րա­կա­յին որեւէ փաստա­թուղթ գոյություն չունի: Ակա­նա­տեսնե­րի վկա­յությամբ՝ Ազգա­յին ժողո­վը նրա հրա­ժա­րա­կանն ընդունել է առանց բանա­վե­ճի, Ռոբերտ Քոչարյա­նին նույնիսկ հարցեր չեն ուղղվել: Նույն օրը նա մեկնել է Երեւան եւ նշա­նակվել Հայաստա­նի վարչա­պետ: Այդ օրե­րին Ադրբե­ջա­նի եւ Հայաստա­նի նախա­գահնե­րի միջեւ հեռա­կա «բանա­վեճ» եղավ. Հեյդար Ալիեւը դժգո­հեց, որ «Ադրբե­ջա­նի քաղա­քա­ցին (Ռոբերտ Քոչարյա­նը) նշա­նակվել է Հայաստա­նի վարչա­պետ», ինչին Լեւոն Տեր-Պետրոսյա­նը հակա­դարձեց, թե ուրախ կլի­ներ, եթե Հայաստա­նի քաղա­քա­ցին էլ Ադրբե­ջա­նի վարչա­պետ նշա­նակվեր:

(Շարունա­կե­լի)

Հետև­եք նաև Մեր Ուղի­նի ֆեյսբուքյան էջին ՝

https://www.facebook.com/share/1BoEDkS1Sf/?mibextid=wwXIfr

Առնչվող Հոդվածներ