16.2 C
Yerevan

« Արցա­խի ԿԳԲ-ացումը »

Արկա­դի Ղուկասյա­նի ձեւա­վո­րած կառա­վա­րության կազմում արտա­քին գործե­րի նախա­րա­րի պաշտո­նը վստահվեց Երեւա­նից հրա­վիրված Նաի­րա Մելքումյա­նին: Մասնա­գի­տությամբ բանա­սեր՝ Նաի­րա Մելքումյա­նը մինչ այդ աշխա­տել էր Հայաստա­նի Գերա­գույն խորհրդում, նախա­գա­հի աշխա­տա­կազմում, զբա­ղեցրել Երեւա­նում ԼՂՀ մշտա­կան ներկա­յա­ցուցչի տեղա­կա­լի, ապա եւ՝  ներկա­յա­ցուցչի պաշտո­նը:

Վահրամ Աթա­նեսյան

Մաս 42-րդ

Ռոբերտ Քոչարյա­նի հրա­ժա­րա­կա­նից հետո  օրենքով սահմանված քառա­սունօրյա ժամկե­տում  ԼՂՀ նախա­գա­հի արտա­հերթ ընտրություններ չանցկացվե­ցին: Շուրջ հինգ ամիս բաց էր մնում իշխա­նա­կան թեկնա­ծուի հարցը, իսկ նախա­գա­հի պարտա­կա­նություննե­րը կատա­րում էր վարչա­պետ Լեո­նարդ Պետրոսյա­նը: 1997 թվա­կա­նի հուլի­սին հայտնի դարձավ, որ նախա­գա­հի իշխա­նա­կան թեկնա­ծուն արտա­քին գործե­րի նախա­րար Արկա­դի Ղուկասյանն է: Ընտրություննե­րը, սակայն, ստացվե­ցին ինտրի­գա­յին. նախա­գա­հի թեկնա­ծու առա­ջադրվեց նաեւ Ազգա­յին ժողո­վի նախա­գահ Արթուր Թովմասյա­նը: Կուլիսնե­րում տեսա­կետ կար, որ նա վայե­լում է վարչա­պետ Լեո­նարդ Պետրոսյա­նի հովա­նա­վո­րությունը:

Քվեարկության պաշտո­նա­կան արդյունքնե­րով  Արթուր Թովմասյանն ստա­ցավ շուրջ 14 տոկոս ձայն: Առկա պայմաննե­րում, երբ բանա­կը, ՆԳ նախա­րա­րությունը, ԱԱԾ‑ն, պետա­կան ողջ ապա­րատն աշխա­տում էր Արկա­դի Ղուկասյա­նի օգտին, երի­տա­սարդ քաղա­քա­կան գործչի համար դա բավա­կան պատկա­ռե­լի ձեռքբե­րում էր: Արթուր Թովմասյա­նը, մինչդեռ, համա­րում էր, որ քվե­նե­րի «հաշվարկը կեղծվել է» եւ Ազգա­յին ժողո­վի նախա­գա­հի պաշտո­նից հրա­ժա­րա­կան տվեց:  Քվեարկության «անսպա­սե­լի արդյունքնե­րով» պայմա­նա­վորված՝ իշխա­նություննե­րը պաշտո­նից ազա­տե­ցին մի շարք անձանց, որ, իբր, աջակցել էին Արթուր Թովմասյա­նին:

Արկա­դի Ղուկասյա­նի ձեւա­վո­րած կառա­վա­րության կազմում արտա­քին գործե­րի նախա­րա­րի պաշտո­նը վստահվեց Երեւա­նից հրա­վիրված Նաի­րա Մելքումյա­նին: Մասնա­գի­տությամբ բանա­սեր՝ Նաի­րա Մելքումյա­նը մինչ այդ աշխա­տել էր Հայաստա­նի Գերա­գույն խորհրդում, նախա­գա­հի աշխա­տա­կազմում, զբա­ղեցրել Երեւա­նում ԼՂՀ մշտա­կան ներկա­յա­ցուցչի տեղա­կա­լի, ապա եւ՝  ներկա­յա­ցուցչի պաշտո­նը: Արկա­դի Ղուկասյա­նի պաշտո­նա­մուտը համընկավ ԼՂ կարգա­վորման «փուլա­յին տարբե­րա­կի» ներկա­յացմա­նը եւ դրա շուրջ Երեւա­նում սկսված քննարկումնե­րին: Պաշտո­նա­կան Ստե­փա­նա­կերտն այդ փուլում հրա­պա­րա­կա­յին որեւէ դիրքո­րո­շում չարտա­հայտեց, բաց հանրա­պե­տա­կան թերթում հրա­պա­րակվեց Հայաստա­նի նախա­գահ Լեւոն Տեր-Պետրոսյա­նին հասցեագրված բաց նամակ, որ ստո­րագրվեց նաեւ ՀՅԴ Արցա­խի ԿԿ անդամ, Ստե­փա­նա­կերտի կոմի­տեության ներկա­յա­ցուցիչ, Արցա­խի պետա­կան համալսա­րա­նի պատմության ամբիո­նի վարիչ Վահրամ Բալա­յա­նի կողմից:

Նամա­կի հեղի­նակնե­րը Հայաստա­նի նախա­գա­հին կոչ արե­ցին չմո­ռա­նալ պատե­րազմում զոհված հազա­րա­վոր հայորդի­նե­րի արյունը: Նույն օրե­րին տեղե­կություն տարածվեց, որ Հայաստա­նի ԱԱԾ կողմից «ձերբա­կալվել է «Նոյան տապան» գործա­կա­լության լրագրող Ժաննա Կրի­կո­րո­վան»: Հայաստա­նում իշխա­նա­փո­խությունից հետո Կրի­կո­րո­վան տեղա­փոխվեց Ստե­փա­նա­կերտ եւ աշխա­տանքի նշա­նակվեց ԼՂՀ նախա­գա­հի աշխա­տա­կազմում, իսկ կարճ ժամա­նակ անց նշա­նակվեց Արկա­դի Ղուկասյա­նի մամուլի քարտուղար: Արկա­դի Ղուկասյա­նի պաշտո­նա­վարման առա­ջին տարե­դարձը նշա­նա­վորվեց ԼՂՀ-ում տեղա­կան ինքնա­կա­ռա­վարման մարմիննե­րի, այդ թվում՝ Ստե­փա­նա­կերտի քաղա­քա­պե­տի, ընտրություննե­րով: Մինչ այդ ներքին գործե­րի նախա­րա­րի պաշտո­նից հրա­ժա­րա­կան ներկա­յացրեց Կարեն Բաբա­յա­նը, նրա փոխա­րեն այդ պաշտո­նում նշա­նակվեց Արմեն Իսա­գուլո­վը: Ստե­փա­նա­կերտի քաղա­քա­պե­տի ընտրություննե­րը ֆորմալ առումով մրցակցա­յին էին, քաղա­քա­պե­տի թեկնա­ծու առա­ջադրվեց Գեորգի Պետրոսյա­նը՝ որպես ՀՅԴ ներկա­յա­ցուցիչ: Քվեարկության արդյունքնե­րով հաղթող ճանաչվեց Կարեն Բաբա­յա­նը: 

ՀՅԴ‑ն եւ Գեորգի Պետրոսյանն այդ արդյունքնե­րը չվի­ճարկե­ցին, թեեւ քաղա­քա­կան շրջա­նակնե­րի համար ակնհայտ էր, որ Պաշտպա­նության բանա­կի հրա­մա­նա­տա­րի եղբայր Կարեն Բաբա­յա­նին աջակցել են ոչ միայն իշխա­նությունը, այլեւ՝ բանա­կը, ՆԳ ողջ համա­կարգը եւ հատուկ ծառա­յություննե­րը: Կարեն Բաբա­յա­նի կողմից քաղա­քա­պե­տի պաշտոնն ստանձնե­լու կապակցության Ստե­փա­նա­կերտի կենտրո­նա­կան հրա­պա­րա­կին հարող «Պյա­տա­չոկ» պուրա­կում կազմա­կերպվեց բազմա­մարդ տոնախմբություն, կատարվեց Ստե­փան Շահումյա­նի արձա­նի հանդի­սա­վոր վերա­բա­ցում: Այդ արձա­նը տապալվել էր 1992 թվա­կա­նի օգոստո­սին, տեղադրվել էր հուշա­քար՝ գրությամբ, որ պատե­րազմից հետո տեղում կկանգնե­ցի զոհված ազա­տա­մարտիկնե­րի հիշա­տա­կը հավերժացնող կոթող: 

Շահումյա­նի արձա­նի վերա­կանգնումը, վերա­բա­ցումը,  հուշա­քա­րի տեղա­փա­խումը այլ տարածք զուտ ներքին խնդիր չէր, նշա­նա­կում էր քաղա­քա­կան ուղեգծի փոփո­խություն եւ, ամե­նայն հավա­նա­կա­նությամբ, պայմա­նա­վորված էր ԼՂ կարգա­վորման «ընդհա­նուր պետություն» առա­ջարկի հետ, որ նույն տարվա դեկտեմբե­րին ներկա­յացվեց եւ Հայաստա­նի նոր ու ԼՂՀ իշխա­նություննե­րի կողմից պաշտո­նա­պես ընդունվեց «որպես բանակցություննե­րի հիմք»: Բաքուն այդ առա­ջարկությունը կտրուկ մերժեց:

(շարունա­կե­լի)

Հետև­եք նաև Մեր Ուղի­նի ֆեյսբուքյան էջին ՝

https://www.facebook.com/share/1BoEDkS1Sf/?mibextid=wwXIfr

Առնչվող Հոդվածներ