26.4 C
Yerevan

ՌԴ‑ն Թքած Ունի Պատժա­մի­ջոցնե­րի Վրա

Ռուսա­կան մամուլը արտա­ցո­լում է Մոսկվա­յում առկա վատա­տե­սությունը՝ կապված այն բանի հետ, որ Թրամփը իրոք կիրա­կա­նացնի Ռուսաստա­նի նկատմամբ պատժա­մի­ջոցներ կիրա­ռե­լու սպառնա­լի­քը, քանի որ նա բազմիցս հետաձգել է Պուտի­նի դեմ միջոցներ ձեռնարկե­լու որո­շումը։

Bloomberg 

Կրեմլը դեռևս լռում է Դոնալդ Թրամփի որոշման վերա­բերյալ, ով կտրուկ կրճա­տել է Վլա­դի­միր Պուտի­նին տրված ժամկե­տը՝ դադա­րեցնե­լու Ուկրաի­նա­յում պատե­րազմը։ Սակայն վերլուծա­բաննե­րը նշում են, որ դա չի ստի­պի Ռուսաստա­նի նախա­գա­հին փոխել իր ուղին։

«Ռուսաստա­նը կպա­տասխա­նի շատ դիվա­նա­գի­տա­կան կերպով» և կնշի, որ «հստակ ժամկետնե­րի սահմա­նումը ինքնին չի խթա­նում բանակցա­յին գործընթա­ցը», գրել է Telegram-ում Կրեմլին մոտ կանգնած մոսկովյան քաղա­քա­կան խորհրդա­տու Սերգեյ Մարկո­վը։ «Բայց Ռուսաստա­նի փաստա­ցի պատասխա­նը Թրամփի վերջնագրին կլի­նի ինչպես վերջին 500 տարում բոլոր վերջնագրե­րին՝ Գնա­ցեք գրո­ղի ծոցը»։

Չնա­յած Պուտի­նի համար կարև­որ է պահպա­նել կապե­րը Թրամփի հետ, ռուսաստանյան առաջնորդը «չի ցանկա­նում կանգ առնել, առա­վել ևս ճնշման ներքո», ասում է մոսկովյան քաղա­քա­կան վերլուծա­բան Անդրեյ Կոլեսնի­կո­վը։ Ռուսաստա­նի նախկին նախա­գահ, այժմ Անվտանգության խորհրդի նախա­գա­հի տեղա­կալ Դմիտրի Մեդվեդևն ասել է, որ Թրամփը «վերջնագրե­րի խաղ է խաղում» և զգուշացրել է, որ դա «քայլ է դեպի պատե­րազմ» Ռուսաստա­նի և ԱՄՆ‑ի միջև։

Շուկա­ներն արձա­գանքել են ավե­լի նյարդա­յին կերպով։ Ռուբլին շարունա­կել է թուլա­նալ երեքշաբթի օրը՝ վաղ առա­վոտյան հատե­լով մեկ դոլա­րի դիմաց 82‑ի սահմա­նը, մինչդեռ Թրամփի հայտա­րա­րություննե­րից հետո արժեզրկվել էր գրե­թե 3%-ով՝ հասնե­լով մայի­սի կեսե­րից ամե­նա­ցածր մակարդա­կին։ Նավթի գներն աճել են՝ ռուսա­կան նավթի մատա­կա­րա­րումնե­րի հնա­րա­վոր խափա­նումնե­րի կամ մատա­կա­րարման ուղի­նե­րի փոփո­խության հետև­անքով ծախսե­րի ավե­լացման մտա­հո­գություննե­րի ֆոնին։ Brent տեսա­կի նավթը վաճառվում էր մոտա­վո­րա­պես 70 դոլար մեկ բարե­լի դիմաց՝ նախորդ առևտրա­յին սեսիան 2.3% աճով փակե­լուց հետո՝ վերջին երկու շաբաթնե­րի ամե­նա­մեծ աճը։

Ռուսաստա­նը նավթի երեք խոշո­րա­գույն արտադրողնե­րից մեկն է ԱՄՆ‑ի և Սաուդյան Արա­բիա­յի հետ միա­սին՝ արտա­հա­նե­լով օրա­կան ավե­լի քան 3 միլիոն բարել միայն ծովա­յին ճանա­պարհով։ Այն հում նավթ է մատա­կա­րա­րում խոշոր սպա­ռողներ, ինչպի­սիք են Հնդկաստանն ու Չինաստա­նը։ Ռուսաստա­նից առա­ջի­կա ժամա­նակնե­րում որևէ էական խափա­նում մատա­կա­րա­րումնե­րում կպա­հանջի, որ այլ խոշոր արտադրողներ ավե­լացնեն մատա­կա­րա­րումնե­րը, ինչպես նաև արդեն գոյություն ունե­ցող հոսքե­րը վերուղղորդվեն, այն դեպքում երբ համաշխարհա­յին շուկան մնում է լարված՝ ամա­ռա­յին բարձր պահանջարկի պայմաննե­րում։

Ռուսա­կան մամուլը արտա­ցո­լում է Մոսկվա­յում առկա վատա­տե­սությունը՝ կապված այն բանի հետ, որ Թրամփը իրոք կիրա­կա­նացնի Ռուսաստա­նի նկատմամբ պատժա­մի­ջոցներ կիրա­ռե­լու սպառնա­լի­քը, քանի որ նա բազմիցս հետաձգել է Պուտի­նի դեմ միջոցներ ձեռնարկե­լու որո­շումը։ Ռուսաստանցի պաշտոնյա­նե­րը Թրամփի ի սկզբա­նե տրված 50-օրյա ժամկե­տը գնա­հա­տել են որպես հերթա­կան հետաձգում, որը մոսկովյան զորքե­րին թույլ է տվել ակտի­վացնել ռազմա­կան գործո­ղություննե­րը և ավե­լի շատ տարածք գրա­վել Ուկրաի­նա­յում՝ ամա­ռա­յին մարտա­կան շրջա­նի թեժ փուլում։

«Ինչ-որ պատճա­ռով Թրամփը իրեն համա­րում է արբիտր և կարծես իրա­վունք ունի վերջնագրեր ներկա­յացնել», – ասել է սենա­տոր Վլա­դի­միր Ջաբա­րո­վը «Իզվեստիա» թերթին։ «Բայց վերջնագրե­րը սովո­րա­բար ներկա­յացվում են պարտվող կողմին, իսկ Ռուսաստա­նը այդպի­սին չէ»։

Աղբյուրը՝

https://www.bloomberg.com/news/articles/2025–07-29/kremlin-is-silent-on-new-trump-deadline-russia-is-likely-to-snub?srnd=phx-politics

Առնչվող Հոդվածներ