14 C
Yerevan

«Արցա­խի ԿԳԲ-ացումը»

ԼՂՀ վարչա­պե­տի պաշտո­նում Անուշա­վան Դանիելյա­նի նշա­նա­կումից օրեր անց Ստե­փա­նա­կերտի լրագրո­ղա­կան շրջա­նակնե­րում տարածվեց մի գիրք՝ «Бандитский Крым/ Ավա­զա­կա­յին Ղրիմ», որտեղ նա ներկա­յացված էր որպես կոռուպցիո­ներ եւ ստվե­րա­յին բիզնե­սի գործիչ:

Վահրամ Աթա­նեսյան

Մաս 43-րդ

1999 թվա­կա­նի ամռա­նը ԼՂՀ նախա­գահ Արկա­դի Ղուկասյա­նը պաշտո­նա­վարման երկու տարի­նե­րի ընթացքում առա­ջին անգամ մամուլի ընդարձակ ասուլիս հրա­վի­րեց եւ հայտա­րա­րեց, որ սկսում է պետա­կան կյանքի ժողովրդա­վա­րա­ցում: Կարճ ժամա­նակ անց նա վարչա­պե­տի պաշտո­նից հեռացրեց Ժիրայր Պողոսյա­նին, որ նշա­նակվել էր մեկ տարի առաջ՝ փոխա­րի­նե­լով Լեո­նարդ Պետրոսյա­նին: Ժիրայր Պողոսյա­նը Ստե­փա­նա­կերտ էր տեղա­փոխվել Երեւա­նից: Նա համարվում էր Պաշտպա­նության բանա­կի հրա­մա­նա­տար Սամվել Բաբա­յա­նի հովա­նա­վորյա­լը: Քաղա­քա­կան շրջա­նակնե­րում կայուն տպա­վո­րություն կար, որ գործա­դիր իշխա­նությունը փաստա­ցի գլխա­վո­րում է Սամվել Բաբա­յա­նը: 

Իրա­կա­նում ի՞նչն էր Արկա­դի Ղուկասյա­նի եւ Սամվել Բաբա­յա­նի հարա­բե­րություննե­րի սրման պատճա­ռը՝ կողմե­րից ոչ ոք հրա­պա­րա­կա­յին բացատրություն չի ներկա­յացրել: Ժիրայր Պողոսյա­նի պաշտո­նանկությունը եւ ներքա­ղա­քա­կան լարվա­ծությունը, սակայն, ժամա­նա­կա­յին առումով հաջորդել է Հայաստա­նում խորհրդա­րա­նա­կան ընտրություննե­րին եւ Վազգան Սարգսյան-Կարեն Դեմիրճյան դաշինքի հաղթա­նա­կին: Այդ ընտրություննե­րում Սամվել Բաբա­յա­նը պաշտպա­նել է Արտա­շես Գեղամյա­նին: Ժիրայր Պողոսյա­նի փոխա­րեն Արկա­դի Ղուկասյա­նը վարչա­պետ նշա­նա­կեց Անուշա­վան Դանիելյա­նին: Վերջինս մինչ այդ զբա­ղեցրել է Երեւա­նի կաբե­լի գործա­րա­նի տնօ­րե­նի, իսկ ավե­լի վաղ՝ Ղրի­մի ինքնա­վար հանրա­պե­տության Գերա­գույն խորհրդի նախա­գա­հի առա­ջին տեղա­կա­լի պաշտո­նը: Անուշա­վան Դանիելյա­նի պաշտո­նա­կան կենսագրության համա­ձայն՝ նա ծնվել է խորհրդա­յին Վրաստա­նի Բոլնի­սի շրջա­նի Խաչեն գյուղում: Միջնա­կարգ դպրոցն ավարտե­լուց հետո ծառա­յել է խորհրդա­յին բանա­կում: 1985 թվա­կա­նին ավարտել է Սիմֆե­րո­պո­լի պետա­կան համալսա­րա­նը, անցել կոմիե­րի­տա­կան աշխա­տանքի, ապա ընտրվել Ղրի­մի Գերա­գույն խորհրդի պատգա­մա­վոր, մշտա­կան հանձնա­ժո­ղո­վի նախա­գահ, այնուհե­տեւ՝ ինքնա­վար հանրա­պե­տության ԳԽ նախա­գա­հի առա­ջին տեղա­կալ: 

ԼՂՀ վարչա­պե­տի պաշտո­նում Անուշա­վան Դանիելյա­նի նշա­նա­կումից օրեր անց Ստե­փա­նա­կերտի լրագրո­ղա­կան շրջա­նակնե­րում տարածվեց մի գիրք՝ «Бандитский Крым/ Ավա­զա­կա­յին Ղրիմ», որտեղ նա ներկա­յացված էր որպես կոռուպցիո­ներ եւ ստվե­րա­յին բիզնե­սի գործիչ: Գրքի հեղի­նակնե­րի պնդմամբ՝ Անուշա­վան Դանիելյա­նի դեմ Ուկրաի­նա­յի իշխա­նություննե­րը քրեա­կան հետապնդում են նախա­ձեռնել, ինչից նա խուսա­փել է եւ ապաստան գտել Երեւա­նում: Քաղա­քա­կան կուլիսնե­րում խոսակցություններ տարածվե­ցին, որ Անուշա­վան Դանիելյա­նը Ստե­փա­նա­կերտ է հրա­վի­րել Ղրի­մի հանցա­վոր աշխարհի ներկա­յա­ցուցիչնե­րից ոմն Շեւյո­վի, որի հետ մտա­դիր է Շուշիում արտադրություն հիմնել: 

Ո՞վ եւ ի՞նչ հանգա­մանքնե­րում է Արկա­դի Ղուկասյա­նին ծանո­թացրել Անուշա­վան Դանիելյա­նի հետ եւ առա­ջարկել, որ նա ԼՂՀ վարչա­պետ նշա­նակվի, առայսօր մնում է գաղտնիք:

(շարունա­կե­լի)

Առնչվող Հոդվածներ