28.4 C
Yerevan

«Խոպանչի­նե­րի Ջոկատներն» Անարդյունք Են Դարձել

Ինչ վերա­բե­րում է այդ հիբրի­դա­յին պատե­րազմներն ուղեկցող այնպի­սի երև­ույթնե­րի, ինչպես օրի­նակ ռուսաստա­նաբնակ մեծա­հա­րուստնե­րի կողմից ռուսա­կան քարոզչությունը, ապա դա իրեն արդեն սպա­ռած մեթոդ է, որը չի աշխա­տում։

Էդգար Առա­քելյան

Civic News‑ը զրուցել է քաղա­քա­գետ Էդգար Առա­քելյա­նի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվել են ՀՀ-ում ընթա­ցող հիբրի­դա­յին պատե­րազմնե­րը, այլ ուժե­րի կողմից ՀՀ իշխա­նություննե­րի հանդեպ լեգի­տի­մության իջեցման գործընթացնե­րը և այլն։

Էդգար Առա­քելյանն իր խոսում նշեց, որ իշխա­նություննե­րին թուրք և այլ ածա­կաններ տալու նպա­տա­կը ՀՀ քաղա­քա­ցի­նե­րի աչքում իրենց իսկ ընտրած իշխա­նություննե­րին հեղի­նա­կազրկելն է, բայց դա չաշխա­տող տարբե­րակ է, որովհետև ՀՀ քաղա­քա­ցին գիտե, թե ինքն ով է, գիտե, որ Հայաստա­նում իշխա­նությունը պատկա­նում է ժողովրդին ու ժողո­վուրդն էլ ինքն է ընտրում իր իշխա­նություննե­րին։ Հնա­րա­վոր չէ ժողովրդի աչքում հեղի­նա­կազրկել հենց ժողովրդի ընտրած իշխա­նությա­նը, հատկա­պես, որ դա դրսից ներմուծված երև­ույթ է։

Քաղա­քա­գե­տը նաև խոսեց հիբրի­դա­յին պատե­րազմնե­րի մասին՝ նշե­լով, որ այդ երև­ութի դեմ հնա­րա­վոր չէ պայքա­րել մեկ գործի­քով, ուստի նախ իշխա­նություննե­րը պետք է բավա­կան աչա­լուրջ լինեն, ապա վերլուծա­կան դաշտն ու վերլուծա­բաննե­րը պետք է ավե­լի շատ ջանքեր գործադրեն, որպեսզի լրատվությունն ու վերլուծությունը ապա­տե­ղե­կատվության հոմա­նիշ չդառնա և նաև հասա­րա­կությունն էլ իր վրա պիտի աշխա­տի, իր մակարդա­կը բարձրացնի, որպեսզի կարո­ղա­նա տարբե­րել ակնա­ռու սուտը ճշմարտությունից, թեև իհարկե կան բարդություններ այդ առումով։ Ներկա­յումս տեխնո­լո­գիա­ներն այնքան են զարգա­ցել, որ արհեստա­կան բանա­կա­նության օգնությամբ կարե­լի է ճշմարտանման նյութեր պատրաստել, ուստի պետք է շատ ուշա­դիր լինել։ Իսկ ինչ վերա­բե­րում է այդ հիբրի­դա­յին պատե­րազմներն ուղեկցող այնպի­սի երև­ույթներ, ինչպես օրի­նակ ռուսաստա­նաբնակ մեծա­հա­րուստնե­րի կողմից ռուսա­կան քարոզչությունը, ապա դա իրեն արդեն սպա­ռած մեթոդ է, որը չի աշխա­տում։ Օրի­նակ երբ Արա Աբրա­համյա­նը հայտա­րա­րում է, որ «Մենք Ռուսաստա­նի հետ պիտի լինենք, գնա­լու այլ տեղ չունենք, մեզ չեն սպա­սում ու մենք ենք խնդրում», ապա նախ պետք է ընդգծենք, որ իր ասած այդ «մենքը» մեզ չի վերա­բե­րում։ Արա Աբրա­համյա­նը թող իր ընտա­նի­քի մասին խոսի, բայց ոչ Հայաստա­նի։ 

Էդգար Առա­քելյա­նը նշեց, որ այսքան տարի ապրե­լով Ռուսաստա­նում, հայ մեծա­հա­րուստնե­րը այդպես էլ չհասկա­ցան Ռուսաստա­նի պահվածքը, վերա­բերմունքը, չհասկա­ցան, որ Ռուսաստանն օգտա­գործում է իրենց ու դեն նետում։ Արա, Աբրա­համյան, Սամվել Կարա­պետյան և այլն, ոչինչ չեն կարո­ղա­նա­լու անել ու չեն էլ կարո­ղա­նում։ Նույնիսկ այդքան ռեսուրս ունե­նա­լով չեն կարո­ղա­նում, որովհետև ՀՀ քաղա­քա­ցին շատ լավ հասկա­նում է, թե ով ով է և ում պատվերն է կատա­րում։ Ռուսա­կան «խոպանչի­նե­րի» մեթո­դը ևս տապալված է։ Բայց իհարկե այստեղ կա իշխա­նություննե­րի մեղքը։ Նրանք ավե­լի զգոն և ուշա­դիր պետք է լինեն, որպեսզի դրսից ուղարկված ամեն մի խոպանչի, ում հոգսը միայն իր հարստությունն է, չսկսի հայրե­նա­սի­րա­կան ճառե­րով քողարկված հակա­պե­տա­կան քարոզ իրա­կա­նացնել։

Քաղա­քա­գե­տը անդրա­դարձավ Վերաքննիչ քրեա­կան դատա­րա­նի դատա­վոր Վազգեն Ռշտունի կողմից հեղաշրջման պլա­նի վարույթով կալա­նա­վորված Հրայր սարկա­վագ Հակոբյա­նի ազատ արձակմա­նը՝ հարցադրում անե­լով, թե այդ դատա­վորն ինչո՞ւ է դեռ գտնվում պաշտո­նա­կան դիրքում և արդա­րա­դա­տություն իրա­կա­կացնում։ Սա իշխա­նություննե­րի մեղքն է, որ նրանք չեն կարո­ղա­նում ու չեն կաորղա­ցել դատա­կան համա­կարգն այնպես մարքել, որ մինչև հիմա հանդի­պում են նման դեպքեր։ Իշխա­նություննե­րի բացթողն այստեղ շատ մեծ է ու նրանք գերա­գույն ջանքեր պիտի գործադրեն՝ սա ուղղե­լու համար։

Հարցազրույցն ամբողջությամբ՝

Առնչվող Հոդվածներ