Հատկանշական է, որ Մոլդովան ու Ռումինիան կարողացան ավելի արդյունավետ պայքարել ռուսական գործակալական ցանցերի դեմ, այլապես, եթե նրանք էլ ունենային այնպիսի «իրավապաշտպաններ», ինչպես որ Հայաստանն ունի, ապա երկու երկրներն էլ վաղուց ացնել էին Ռուսաստանի ամբողջական ազդեցության տակ։
Հովսեփ Խուրշուդյան
Շանթ TV-ին զրուցել է «Ազատ Քաղաքացի» ՀԿ նախագահ Հովսեփ Խուրշուդյանի հետ ։ Զրույցի ընթացքում քննարկվել են Հայաստանի ներքաղաքական որոշ հարցեր, ինչպես նաև արտաքին դիվանագիտական ճակատում կատարվող որոշ երևույթներ։
Հովսեփ Խուրշուդյանը, խոսելով Մոդովայի նախագահի զգուշացման մասին, որով վերջինս զգուշացրել է այն մասին, որ Ռուսաստանը պատրաստվում է խառնվել սեպտեմբերին այնտեղ տեղի ունեցող խորհրդարանական ընտրություններին, ասաց, որ դա կարծես նաև ուղղված լինի Հայաստանի Հանրապետությանը։ Այստեղ ևս տեսնում ենք, թե ինչպես են ռուսական իշխանություններն ամեն կերպ փորձում միջամտել մեր ներքին գործերին, ամեն ինչ անել նորից խամաճիկ իշխանություններ այստեղ բերելու համար, որպեսզի կարողանան վերադարձնել հայաստանը ռուսական ազդեցության գոտի։ Հայաստանը շատ կարևոր հանգույց է Հարավային Կովկասում ու Ռուսաստանում արդեն շատերն են բացեիբաց խոսում ասյն մասին, որ իրենք իզուր դավաճանեցին հայաստանին՝ համագործակցելով Ալիևի հետ, ով, ի դեպ, արդեն բավական անկախ քաղաքականություն է վարում և թույլ չի տալիս, որ ռուսները իրենց քիթը խոթեն Ադրբեւնի ներքին հարցերի մեջ։ Ռուսաստանն ամեն ինչ անելու է, ոչ մի բանի առաջ կանգ չի առնելու, որ Հայաստանում նորից հլու-հնազանդ իշխանություններ ունենա։ Ընդ որում ռոսները ոչ միայն իշխանությունների դեմ են պայքարում, այլև արդեն սկսել են ընդդիմադիր արևմտամետ գործիչների դեմ ուղղակի պայքար սկսել, ինչպես օրինակ «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի դեմ նախապատրաստվող մահափորձը։
Հովսեփ Խուրշուդյանի խոսքով՝ Ռուսաստանը երեք գործիք է ունեցել Հայաստանի դեմ։ Առաջինը Ադրբեջանն է եղել՝ բութ գործիքի կարգավիճաով, բայց այն այլևս չի աշխատում։ Պատահական չէ, որ Ադրբեջանի հռետորաբանությունը փոխվել է անցյալ տարվա հունիսից սկսած, կրակոցները ևս բարեբախտաբար դադարել են։ Ալիևը ինքն է հասկացրել, որ իրենք էլ են դեմ, որ ռուսները գան ու հսկեն միջանցքը։ Ու հիմա ռուսները տեսնում են, որ իրենց քաղաքականությունը ձախողվել է ամբողջապես։ Ռուսների երկրորդ գործիքը տնտեսականն է, որով կարողանում են ինչ որ ազդեցություն ունենալ Հայաստանի վրա, բայց դա ևս բավականաչափ ազդեցիկ չէ, քանի որ ազդում է նաև Ռուսաստանի վրա և իհարկե երրորդ ու ամենասիրելի գործիքը՝ հայկական ընդդիմություն-հիգերորդ շարասյունն է, որ ամեն գնով պաշտպանում է ռուսական շահերն այստեղ։ ՀՀ իշխանությունների անհեռատես քայլրի հետևանքով նրանք դեռ կենսունակ են, թեև գրեթե կորցրել են իրենց ազդեցությունը Հայաստանում։ Ի տարբերություն Ադրբեջանի, ով ամբողջովին մաքրել է իր երկիրը ռուսական ազդեցությունից, Հայաստանում դեռ բավական թվով «իրավապաշտպաններ» կան, որ ամեն անգամ հոգով-սրտով պաշտպանում են ցանկացած ընդդիմադիր գործչի, ում հարվածն ուղղված է ՀՀ պետականությանը։
Այս առումով հատկանշական է, որ Մոլդովան ու Ռումինիան կարողացան ավելի արդյունավետ պայքարել ռուսական գործակալական ցանցերի դեմ, այլապես, եթե նրանք էլ ունենային այնպիսի «իրավապաշտպաններ», ինչպես որ Հայաստանն ունի, ապա երկու երկրներն էլ վաղուց ացնել էին Ռուսաստանի ամբողջական ազդեցության տակ։
Հայաստանը սկսել է անկախ քաղաքականություն վարել 2018-ից, կարծում է Խուրշուդյանը։ Մինչ այդ եղել է մի խամաճիկների ռուսամետ քրեա-օլիգարխիկ խումբ, որը պատրաստ է եղել ամեն ինչ տալ ռուսներին, միայն թե նրանք պաշտպանեն իրենց ու իրենք էլ այստեղ ղեկավարի դեր ունենան։ Բայց կայսրությունները չեն պայմանավորվում իրենց գավառների հետ, իսկ Հայաստանի նախկին իշխանությունները երկիրը հենց ռուսական ծայրագավառ էին դարձրել ու հիմա, երբ 2018-ից սկսած, դեռ պատերազմից էլ առաջ Հայաստանը սկսեց արդեն անկախ, թեև բալանսավորված քաղաքականություն, ռուսները հասկացան, որ Փաշինյանի կառավարությունը չի կարող «ավելի ռուսամետ լինել», քան այն, որոնց առաջ էին նշանակում։ Թեև ռուսական քաղաքականությունը Հայաստանում տապալվում է անընդհատ՝ Կարեն Կարապետյան, տարատեսակ խմբային պայքար, Սամվել Կարապետյան և այլն, բայց ողբերգություն կլինի, եթե մինչև 2026-ի ընտրությունները Հայաստանում այդ ռուսական ահաբեկիչները կարողանան զավթել իշխանությունները։ Դա ծանր հարված կլինի Հայաստանի պետականությանն ուղղված, որի դեմ պետք է պայքարել աննախադեպ լրջությամբ։ Եթե դա նրանց մոտ ստացվի, ապա Ռուսաստանը մեր հաշվին մեծ օգուտներ կունենա, իսկ մենք հերթական անգամ մեր շահը կզիջենք մոսկովյան կայսերապաշտական քաղաքականությանը։
Հարցազրույցն ամբողջությամբ՝
