28.4 C
Yerevan

Խաղա­ղության Պայմա­նագրի Նախաստո­րագրում

Ադրբե­ջանն այս գործընթացն այնուա­մե­նայնիվ ձգձգում է՝ տարբեր պատճառնե­րով, նաև Հայաստա­նի գալիք ընտրություններն են, կարծում եմ, Ադրբե­ջա­նի համար հետաքրքիր:

Սամվել Մելիքսեթյան

«Մեդիա­լա­բի» հարցե­րին պատասխա­նում է քաղա­քա­գետ Սամվել Մելիքսեթյա­նը

– Պարո՛ն Մելիքսեթյան, Վաշինգտո­նում Կովկա­սի հարցե­րով լրագրող Ալեքս Ռաֆօղլուն X‑ի իր էջում գրել է, որ այս ուրբաթ ԱՄՆ նախա­գահ Դոնալդ Թրամփը նախա­տե­սում է Սպի­տակ տանը ընդունել Հայաստա­նի և Ադրբե­ջա­նի առաջնորդներ Նիկոլ Փաշինյա­նին և Իլհամ Ալիև­ին։ Ադրբե­ջա­նա­կան լրատվա­մի­ջոցնե­րը ևս այս մասին գրում են, իսկ ՀՀ կառա­վա­րությունից այս լուրը ո՛չ հաստա­տել, ո՛չ էլ հերքել են: Ձեր դիտարկմամբ՝ այդ հանդի­պումը տեղի կունե­նա՞: Ի՞նչ զարգա­ցումներ սպա­սել այդ պարա­գա­յում:

– Հաշվի առնե­լով այդ արտա­հոսքե­րը՝ ակնհայտ է, որ ինչ-որ հանդի­պում իսկա­պես լինե­լու է: Իմ պատկե­րացմամբ՝ քննարկվե­լիք հարցե­րից մեկը խաղա­ղության պայմա­նագրի տեքստի պարաֆի­կա­ցիա­յի թեման է լինե­լու՝ նախաստո­րագրումը։ Կարե­լի է ենթադրել ու գրե­թե վստահ լինել, թե քանի որ ամե­րիկյան կողմը նախկի­նում կոմունի­կա­ցիա­նե­րի ապաշրջա­փակման առա­ջարկով էր հանդես եկել, նաև այս թեմա­նե­րով նոր զարգա­ցումներ, գուցե առա­ջարկներ կամ ձևա­փո­խումներ լինեն: 

Ենթադրում եմ, որ նաև ինչ-որ խորհրդանշա­կան քայլեր կլի­նեն՝ կապված հայ ռազմա­գե­րի­նե­րի մի մասին ազատ արձա­կե­լու հետ, բայց դա զուտ ենթադրություն է: 

Մենք նաև գիտենք, որ վերջերս ակտուալ է դարձել մի թեմա, ինչը նախկի­նում ևս քննարկվել է՝ Ադրբե­ջա­նի միա­ցումը այսպես կոչված Աբրա­համյան պայմա­նագրե­րին՝ Իսրա­յե­լի ու մահմե­դա­կան, հիմնա­կա­նում արա­բա­կան երկրնե­րի պայմա­նագրե­րի ձևա­չա­փին, որտեղ ԱՄՆ‑ն հովա­նա­վոր է ու նաև որո­շա­կի աջակցություն է ցուցա­բե­րում այն երկրնե­րին, որոնք միա­նում են Աբրա­համյան այդ պակտին: 

Մամուլի տարբեր հրա­պա­րա­կումնե­րից մենք տեղյակ ենք նաև, որ այն իրե­նից ենթադրում է Հայաստա­նի հետ խաղա­ղության պայմա­նագրի կնքում, ինչը ես քիչ հավա­նա­կան եմ համա­րում, գուցե ավե­լի շուտ լինի հետա­գա քայլե­րի ճանա­պարհա­յին քարտեզ: 

– Նախաստո­րագրումը ենթադրում է ձեր ասած ճանա­պարհա­յին քարտե՞զը:

– Չէ՛, դա ենթադրում է, որ կողմե­րը եկել են տեքստի անփո­փո­խության շուրջ համա­ձայնության, ու բացի բանա­վոր համա­ձայնությունից՝ այն արտա­հայտում են նաև պաշտո­նա­պես, այսինքն՝ հաստա­տե­լով այդ պայմա­նագրի ամեն մի էջն իրենց ստո­րագրություննե­րով, հիմնա­կա­նում պետք է լինի այն մարդկանց ստո­րագրություննե­րը, որոնք կապ ունեն այդ գործընթա­ցի հետ: Դրա­նից այն կողմ, եթե այլ արդյունք լինի, ապա ևս շատ դրա­կան կլի­նի:

– Քի՞չ հավա­նա­կան եք համա­րում, որ շոշա­փե­լի արդյունք կլի­նի:

– Շոշա­փե­լի արդյունքը իհարկե կլի­ներ խաղա­ղության պայմա­նագրի ստո­րագրումը և կոմունի­կա­ցիա­նե­րի ապաշրջա­փակման շուրջ հստակ համա­ձայնությունը, որտեղ նշվում են հստակ ժամկետներ, ձևա­չա­փեր և այլն: Կարծում եմ, որ սա ավե­լի քիչ հավա­նա­կան գործընթաց է, թեև ավե­լի դրա­կան հայտա­րա­րություններ պատրաստա­կա­մության մասին գուցե լինեն: 

– Պարո՛ն Մելիքսեթյան, ինչո՞ւ եք քիչ հավա­նա­կան համա­րում:

– Մենք գիտենք, որ Ադրբե­ջանն այս գործընթացն այնուա­մե­նայնիվ ձգձգում է՝ տարբեր պատճառնե­րով, նաև Հայաստա­նի գալիք ընտրություններն են, կարծում եմ, Ադրբե­ջա­նի համար հետաքրքիր: Ինչպես գիտենք, խաղա­ղության պայմա­նագրի վերջնա­կան կնքումը նաև ենթադրում է, ըստ ադրբե­ջա­նա­կան կողմի պահանջնե­րի՝ Սահմա­նադրության փոփո­խություն ու Մինսկի խմբի լուծա­րում, ու մի փոքր դժվար է պատկե­րացնել աշխա­տող կոմունի­կա­ցիա­ներ՝ առանց խաղա­ղության պայմա­նագրի, թեև ամեն ինչ հնա­րա­վոր է:

– Ձեր ասած՝ Աբրա­համյան պայմա­նագրե­րին միա­նալն ի՞նչ է ենթադրում:

– Դա ենթադրում է, որ Ադրբե­ջա­նը դառնում է նաև Իսրա­յե­լի դաշնա­կից ու որո­շա­կի աջակցություն է ստա­նում նաև ԱՄՆ-ից, ասենք՝ ֆինանսա­կան, հնա­րա­վոր է՝ ռազմա­տեխնի­կա­կան, այսինքն՝ դա համա­գործակցության ձևա­չափ է, բայց, ինչպես նշե­ցի, այստեղ նախա­պայմա­նը խաղա­ղության պայմա­նագրի վերջնա­կան ստո­րագրումն է, ու կասկածներ ունեմ, որ կայա­նա­լիք հանդիպման ժամա­նակ նման արդյունք կգրանցվի:

– Նախա­պայման Ադրբե­ջա­նին Միացյալ Նահանգնե­րի՞ կողմից:

– Այո՛, ըստ ամե­րիկյան որոշ հրա­պա­րա­կումնե­րի՝ Ադրբե­ջա­նի դեմ դրված պայմա­նը հենց Հայաստա­նի հետ խաղա­ղության հաստա­տումն է: 

Քրիստի­նե Աղա­բեկյան

Աղբյուրը՝ MediaLab.amhttps://medialab.am/303801/

Առնչվող Հոդվածներ