15.1 C
Yerevan

«Արցա­խի ԿԳԲ-ացումը»

«Ազատ հայրե­նիք» կուսակցության համա­նա­խա­գահնե­րի ինստի­տուտը, սակայն, բացա­ռա­պես քարոզչա­կան ծխա­ծածկույթ էր: Իրա­կա­նում կուսակցությունը ղեկա­վա­րում էր Ազգա­յին անվտանգության նախա­րար Բակո Սահակյա­նը: Հատուկ ծառա­յություննե­րի մի շարք պաշտո­նա­թող ներկա­յա­ցուցիչներ նույնպես անդա­մագրվել էին «Ազատ հայրե­նի­քին»:

Վահրամ Աթա­նեսյան

(մաս 51-րդ)

ԼՂՀ-ում քաղա­քա­կան վերա­դա­սա­վո­րումնե­րի երկրորդ փուլն սկսվեց 2004 թվա­կա­նի Ստե­փա­նա­կերտի քաղա­քա­պե­տի ընտրություննե­րին ընդա­ռաջ: Կարեն Բաբա­յա­նի ձերբա­կա­լությունից հետո կառա­վա­րությունը, խախտե­լով ՏԻՄ ընտրություննե­րի օրենքը, քաղա­քա­պե­տի արտա­հաերթ ընտրություններ չանցկացրեց, քաղա­քա­յին իշխա­նությունը գլխա­վո­րեց վարչա­պե­տի կողմից «լիա­զոր ներկա­յա­ցուցիչ» նշա­նակված Բորիս Առուշանյա­նը: Ավե­լի ուշ, այնուա­մե­նայնիվ, քաղա­քա­պե­տի ընտրություններ անցկացվե­ցին, որ բացա­հայտո­րեն ոչ մրցակցա­յին էին, եւ քաղա­քա­պետ ընտրվեց Համիկ Ավա­նեսյա­նը: Խորհրդա­յին շրջա­նում նա Ստե­փա­նա­կերտի քաղգործկո­մում զբա­ղեցրել էր կոմունալ տնտե­սության տնօ­րե­նի պաշտո­նը, բայց նոր պայմաննե­րում այդ փորձը բավա­րար չէր, որպեսզի մայրա­քա­ղա­քի սոցիալ-տնտե­սա­կան կյանքն արդյունա­վետ կառա­վարվի: 

Նոր ընտրություննե­րում քաղա­քա­պե­տի պաշտո­նի մրցա­կիցնե­րը երկուսն էին՝ Ազգա­յին ժողո­վի պատգա­մա­վոր Էդվարդ Աղա­բեկյա­նը, որ մինչ այդ հեռա­ցել էր իշխա­նության հենա­րան «Ժողովրդա­վա­րա­կան Արցախ միություն» խմբակցությունից եւ ակնհայտո­րեն համա­գործակցում էր «Դաշնակցության» հետ եւ իշխա­նություննե­րի աջակցությունը ֆորմալ վայե­լող Պավել Նաջարյա­նը: Վերջի­նիս նախընտրա­կան շտա­բը գլխա­վո­րում էր Արա­յիկ Հարությունյա­նը: 2000 թվա­կա­նի իշխա­նա­փո­խությունից հետո ֆինանսնե­րի նախա­րա­րի նախկին օգնա­կան Արա­յիկ Հարությունյա­նը շատ արագ հայտնի էր դարձել որպես հաջո­ղակ ձեռնե­րեց եւ քաղա­քա­կան շրջա­նակնե­րում ընկալվում էր որպես  Անուշա­վան Դանիելյա­նի կառա­վա­րության սոցիալ-տնտե­սա­կան քաղա­քա­կա­նության սուր քննա­դատ:

Քվեարկության առա­ջին փուլի արդյունքնե­րով երկու թեկնա­ծունե­րից ոչ մեկը քաղա­քա­պետ ընտրվե­լու բավա­րար քվե­ներ չստա­ցավ: Դա ԼՂՀ համար աննա­խա­դեպ իրա­վի­ճակ էր: Քվեարկության երկրորդ փուլին ընդա­ռաջ կարճա­տեւ արձա­կուրդի մեկնե­ցին նախա­գահ Արկա­դի Ղուկասյա­նը եւ խորհրդա­րա­նի խոսնակ Օլեգ Եսա­յա­նը: Ակնհայտ դարձավ, որ Ստե­փա­նա­կերտի քաղա­քա­պե­տի ընտրությունը բարձրա­գույն իշխա­նության համար սկզբունքա­յին նշա­նա­կություն չունի: Քվեարկության երկրորդ փուլում ձայնե­րի առա­վե­լություն ունե­ցավ Էդվարդ Աղա­բեկյա­նը: Այդ ընտրությունից շատ կարճ ժամա­նակ անց հայտնի դարձավ, որ ստեղծվում է նոր կուսակցություն: Քաղա­քա­կան կուլիսնե­րի անցուդարձին տեղյակ շրջա­նակնե­րից տեղե­կություն տարածվեց, որ քաղա­քա­կան նոր ուժի ստվե­րա­յին հովա­նա­վորն Ազգա­յին անվտանգության նախա­րար Բակո Սահակյանն է, խնդիր է դրված Արկա­դի Ղուկասյա­նի հենա­րան հանդի­սա­ցող խորհրդա­րա­նա­կան մեծա­մասնությունը մասնա­տել:

Պաշտո­նա­պես ձեւա­վորվեց նոր կուսակցության ստեղծման նախա­ձեռնող խումբ, Ազգա­յին ժողո­վի մեծա­մասնա­կան խմբակցության մի քանի պատգա­մա­վոր ցանկություն հայտնեց անդա­մագրվել, ինչպես իրենք էին ձեւա­կերպել՝ «սոցիա­լա­կան արդա­րության եւ իրա­վա­հա­վա­սա­րության պաշտպան կուսակցությա­նը»: Նոր ուժն անվանվեց «Ազատ հայրե­նիք» կուսակցություն, որի հիմնա­դիր համա­գումարն ընտրեց վարչություն եւ համա­նա­խա­գահներ՝ Արա­յիկ Հարությունյան, Ռուդիկ Հյուսնունց եւ Արպատ Ավա­նեսյան: Վերջինս Ղարա­բաղյան Շարժման առա­ջին տարի­նե­րին Երեւա­նից տեղա­փոխվել է Ստե­փա­նա­կերտ, հիմնադրել Արցա­խի պետա­կան համալսա­րա­նը: Ղարա­բաղյան առա­ջին պատե­րազմում զոհվել է նրա կրտսեր որդին՝ Հակոբ Ավա­նեսյա­նը: Ստե­փա­նա­կերտի մտա­վո­րա­կան շրջա­նակնե­րում Արպատ Ավա­նեսյա­նի հեղի­նա­կությունն, անկասկած, ավե­լի բարձր էր, քան՝ կուսակցության մյուս երկու համա­նա­խա­գահնե­րի­նը, որոնցից Ռուդիկ Հյուսնունցը ժամա­նա­կին բավա­կան ջերմ հարա­բե­րություններ է ունե­ցել ՊԲ հրա­մա­նա­տար Սամվել Բաբա­յա­նի հետ, մի կարճ ժամա­նա­կա­հատված զբա­ղեցրել անձնա­կազմի հետ աշխա­տանքնե­րի գծով նրա տեղա­կա­լի պաշտո­նը: Հյուսնունցն Արկա­դի Ղուկասյա­նի դեմ մահա­փորձի գործով որպես Սամվել Բաբա­յա­նի թիմա­կից ձերբա­կալվել է, ավե­լի քան քառա­սուն օր անցկացրել անա­զա­տության մեջ:

«Ազատ հայրե­նիք» կուսակցության համա­նա­խա­գահնե­րի ինստի­տուտը, սակայն, բացա­ռա­պես քարոզչա­կան ծխա­ծածկույթ էր: Իրա­կա­նում կուսակցությունը ղեկա­վա­րում էր Ազգա­յին անվտանգության նախա­րար Բակո Սահակյա­նը: Հատուկ ծառա­յություննե­րի մի շարք պաշտո­նա­թող ներկա­յա­ցուցիչներ նույնպես անդա­մագրվել էին «Ազատ հայրե­նի­քին»: Նախնա­կան փուլում իշխող տպա­վո­րություն էր, որ Արկա­դի Ղուկասյա­նը քաղա­քա­կան վերա­դա­սա­վո­րումներ է կատա­րում, քանի որ սպասվող խորհրդա­րա­նա­կան ընտրություննե­րում Ստե­փա­նա­կերտի քաղա­քա­պետ Էդվարդ Աղա­բեկյա­նը եւ ՀՅԴ‑ն «կարող են դաշինք կազմել եւ Ազգա­յին ժողո­վում մեծա­մասնություն կազմել»: Այդ շրջա­նում կառա­վա­րության հեղի­նա­կությունն, իրոք, շատ զգա­լիո­րեն սասանված էր, Անուշա­վան Դանիելյա­նի հետա­գա պաշտո­նա­վա­րումը ծանր էր ազդում առա­ջին հերթին նախա­գահ Արկա­դի Ղուկասյա­նի վարկա­նի­շին: Բայց նոր կուսակցություն ստեղծե­լու համար կային նաեւ Հայաստա­նի ներքա­ղա­քա­կան իրա­վի­ճա­կով պայմա­նա­վորված ծանրակշիռ հանգա­մանքներ: 

(Շարունա­կե­լի)

Առնչվող Հոդվածներ