20.4 C
Yerevan

Զարգացո՞ւմ, Թե՞ Հետընթաց Կիևի Հարցում

ԱՄՆ-ում և Եվրո­պա­յում կան մտա­հո­գություններ, որ Պուտի­նը հանդիպման գաղա­փա­րը առաջ է քաշել ոչ թե խաղա­ղության հասնե­լու նպա­տա­կով, այլ՝ շարունա­կե­լու Թրամփին մոլո­րեցնելն ու ժամա­նակ ձգե­լը։

The Wall Street Journal

The Wall Street Journal․ Ինչպես են Թրամփն ու Պուտի­նը հասել Ուկրաի­նա­յի հարցում նոր շրջա­դարձա­յին պահի

ԱՄՆ‑ի նոր պատժա­մի­ջոցնե­րի սպառնա­լի­քը նոր թափ է տվել փակուղի մտած խաղաղ բանակցություննե­րին, սակայն դա պարտա­դիր չէ, որ հանգեցնի հրա­դա­դա­րի պայմա­նագրի ստո­րագրմա­նը։ Նախա­գահ Թրամփը վաղուց է համա­րում, որ արտա­քին քաղա­քա­կա­նության էությունը կայա­նում է նրա­նում, որ երկու ղեկա­վար գտնվեն միևնույն սենյա­կում և կնքեն պատմա­կան համա­ձայնա­գիր։ Ուկրաի­նա­յում կրա­կի դադա­րեցման հասնե­լը Վլա­դի­միր Պուտի­նի հետ՝ այն դիվա­նա­գի­տա­կան հաղթա­նակն է, որի մասին Թրամփը վաղուց է երա­զում։ Սակայն դա դեռևս քիչ հավա­նա­կան է։

Ղեկա­վարնե­րը կարող են հանդի­պել արդեն հաջորդ շաբաթ՝ մի քանի ամիս տևած մանևրնե­րից հետո խաղաղ համա­ձայնա­գիր ստո­րագրե­լու համար։ Բայց նրանց մոտե­ցումնե­րը դեռ տարբեր են։ Թրամփը կոչ է արել Պուտի­նին դադա­րեցնել պատե­րազմը, սակայն փոքր հետաքրքրություն է ցուցա­բե­րել պայմա­նագրի մանրա­մասնե­րի նկատմամբ։ Կրեմլի ղեկա­վա­րը մերժել է կրա­կի դադա­րեցման բոլոր կոչե­րը, բացի այն դեպքե­րից, որոնք համա­պա­տասխա­նում են իր պահանջնե­րին։ Մի քանի ամիս անհա­ջող փորձե­րից հետո՝ սկզբում ճնշում գործադրե­լով Կիևի վրա, ապա՝ համո­զե­լով Պուտի­նին, Թրամփը եկել է այն եզրա­կա­ցության, որ Մոսկվա­յի վրա տնտե­սա­կան ճնշման ուժե­ղա­ցումը կարող է միակ ճանա­պարհը լինել համա­ձայնության հասնե­լու համար։

Պուտի­նի վրա ազդե­լու համար Թրամփը որդեգրել է ավե­լի հակա­սա­կան քաղա­քա­կա­նություն՝ սպառնա­լով պատժա­մի­ջոցնե­րով այն երկրնե­րին, որոնք գնում են ռուսա­կան էներգա­կիրներ։ Նա թիրա­խա­վո­րել է Հնդկաստա­նին՝ ռուսա­կան նավթի խոշոր գնորդին՝ սահմա­նե­լով 50 տոկո­սի մաքսա­տուրքեր ԱՄՆ ներկրվող հնդկա­կան ապրանքնե­րի համար։ Այլ երկրներ, որոնք ներմուծում են ռուսա­կան նավթ և գազ, ներառյալ Չինաստա­նը, կարող են բախվել տուրքե­րի բարձրացման՝ Թրամփի կողմից սահմանված պայմա­նագրի կնքման վերջնա­ժամկե­տից առաջ։

Բայց անգամ Թրամփը հինգշաբթի օրը մեծ հույս չէր ներշնչում։ «Կտեսնենք՝ ինչ կասի նա», — ասել է Թրամփը լրագրողնե­րին՝ անդրա­դառնա­լով Պուտի­նին։ «Դա նրա­նից է կախված»։ Եթե Թրամփ-Պուտին գագաթնա­ժո­ղո­վը կայա­նա, ապա այն կարող է դառնալ Թրամփի գործարքներ կնքե­լու կարո­ղություննե­րի ամե­նա­մեծ փորձությունը իր երկրորդ նախա­գա­հա­կան ժամկե­տի ընթացքում։

Թրամփը վերա­դարձել է Սպի­տակ Տուն՝ խոստա­նա­լով, որ կարող է կանգնեցնել պատե­րազմը Ուկրաի­նա­յում 24 ժամում, սակայն ավե­լի ուշ հայտա­րա­րել է, որ պարզա­պես կատա­կել է։ Նրա օգնա­կաննե­րի խոսքե­րով՝ փակ քննարկումնե­րում Թրամփը զայրա­ցած է, որ իր երկրորդ ժամկե­տի 200 օրվա ընթացքում չի կարո­ղա­ցել դադա­րեցնել պատե­րազմը։ Նա աստի­ճա­նա­բար սկսել է հասկա­նալ, որ կարգա­վո­րումը պետք է հաշվի առնի Զելենսկու դիրքո­րո­շումը և հիմնա­կան եվրո­պա­կան կառա­վա­րություննե­րի պահանջնե­րը, որոնք պնդում են, որ չեն ճանա­չե­լու Ռուսաստա­նի վերահսկո­ղությունը գրավված որևէ տարածքի վրա՝ ինչը Կրեմլի հիմնա­կան պահանջն է։ Կա նաև մտա­հո­գություն, որ Պուտի­նը գուցե լուրջ նպա­տակ չունի համա­ձայնության հասնե­լու։

«Պուտի­նը հստակ հասկացրել է, որ Ուկրաի­նա­յի պատե­րազմը նրա համար ավե­լի կարև­որ է, քան հարա­բե­րություննե­րը ԱՄՆ‑ի հետ», — ասել է Ալի­նա Պոլյա­կո­վան՝ Վաշինգտո­նի Եվրո­պա­կան քաղա­քա­կա­նության վերլուծության կենտրո­նի նախա­գահ և գլխա­վոր տնօ­րեն։ Թրամփի համար ևս մեկ մարտահրա­վեր կլի­նի բանակցել մի ռուս ղեկա­վա­րի հետ, որը քառորդ դար փորձ ունի տարբեր ամե­րիկյան նախա­գահնե­րի հետ շփվե­լու մեջ և բազմիցս ապա­ցուցել է նրանց վրա ազդե­ցություն գործե­լու իր կարո­ղությունը։ Եթե Թրամփը հանդի­պի Պուտի­նին և հեռա­նա դատարկ ձեռքով, ստիպված կլի­նի որո­շել՝ ուժեղացնե՞լ ճնշումը Ռուսաստա­նի վրա, թե՞, ինչպես հաճախ է սպառնա­ցել, հրա­ժարվել խաղաղ գործընթա­ցից։ Ամեն դեպքում, ըստ Պոլյա­կո­վա­յի, «պատե­րազմը կշա­րունակվի»։

Թրամփն իր երկրորդ ժամկե­տը սկսել է վստահ, որ Պուտի­նի հետ ունե­ցած հարա­բե­րություննե­րը կօգնեն հաղթա­հա­րել Ռուսաստա­նի կողմից 2022 թվա­կա­նի փետրվա­րին սկսված պատե­րազմի դժվա­րություննե­րը։ Նախա­գա­հի կողմնա­կիցներն ասում են, որ Թրամփին սխալ կերպով են ներկա­յացնում որպես չափա­զանց բարե­կա­մա­կան ու համա­կերպվող Ռուսաստա­նի ղեկա­վա­րի հանդեպ։

«Մարդիկ սխալ են հասկա­ցել Թրամփի մոտե­ցումը», — ասել է Ֆրեդ Ֆլեյցը, որը Թրամփի առա­ջին ժամկե­տի ընթացքում եղել է Ազգա­յին անվտանգության խորհրդի բարձրաստի­ճան պաշտոնյա։ «Բանն այն չէ, թե իբր Թրամփը սիրում է բռնա­պե­տե­րին։ Նա համա­րում է, որ Ամե­րի­կան պետք է համա­կե­ցություն ունե­նա Ռուսաստա­նի հետ։ Քանի որ չենք պատրաստվում պատե­րազմել, ուրեմն ինչպե՞ս պետք է վարվենք նրանց հետ»։ Ամե­րի­կա­ցի պաշտոնյա­նե­րի և այդ հաղորդակցություննե­րին ծանոթ անձանց տվյալնե­րով՝ Թրամփն ու Պուտի­նը մի քանի հեռա­խո­սազրույց են ունե­ցել և բազմա­թիվ ուղերձներ են փոխա­նա­կել միջնորդնե­րի միջո­ցով։

Բարձրաստի­ճան վարչա­կազմի պաշտոնյա­յի խոսքե­րով՝ նրանց զրույցնե­րը սովո­րա­բար ունեն բարե­կա­մա­կան բնույթ։ Թրամփը հաճախ շեշտում է իր նպա­տա­կը՝ ամե­րի­կա-ռուսա­կան հարա­բե­րություննե­րի վերածնունդը՝ տնտե­սա­կան համա­գործակցության աճի հիման վրա։ Իսկ Պուտի­նը ներկա­յացնում է իր պահանջնե­րը և ցանկություննե­րը՝ հիմնա­կա­նում վերա­բե­րող Ռուսաստա­նի վերահսկո­ղության միջազգա­յին ճանաչմա­նը Ղրի­մի և Դոնբա­սի նկատմամբ։ Նրանց հեռա­խո­սազրույցնե­րը երբեմն տևում են մի քանի ժամ՝ Պուտի­նի երկար մենա­խո­սություննե­րի և թարգմա­նության անհրա­ժեշտության պատճա­ռով, նշել են նախկին ու ներկա ամե­րի­կա­ցի պաշտոնյա­նե­րը։ Թրամփը, որը սովո­րա­բար անհամբեր է ու սիրում է միջամտել, այս դեպքում ուշա­դիր է լսում, ասում են նրա օգնա­կաննե­րը։

«Պուտի­նը դա անում է շատ մեթո­դա­կան ձևով», — ասել է Ջոն Բոլթո­նը՝ Թրամփի երրորդ ազգա­յին անվտանգության խորհրդա­կա­նը իր առա­ջին ժամկե­տի ընթացքում, նախկին ԿԳԲ սպան։ «Նա շատ լավ տեղե­կացված է, գիտի, թե ինչի մասին է խոսում։ Երբ ուզում է ինչ-որ մեկի վրա ազդել, պարզա­պես խոսում է, խոսում ու խոսում»։ Պուտի­նը մանրակրկիտ ուսումնա­սի­րել է Թրամփի նոր վարչա­կազմը և հասկա­նում է, թե որտեղ է Ռուսաստա­նի ազդե­ցությունը նախա­գա­հի վրա, — ասել է Ֆիո­նա Հիլը, որը Թրամփի առա­ջին ժամկե­տի ընթացքում Սպի­տակ տանը Ռուսաստա­նի հարցե­րով գլխա­վոր խորհրդա­կաննե­րից մեկն էր։ «Պուտի­նը կատա­րել է իր տնա­յին առա­ջադրանքը։ Նա տարի­ներ շարունակ ուսումնա­սի­րել է՝ ով է Թրամփը», — նշել է Հիլը։Այդ աշխա­տանքի մի մասն էլ այն էր, որ պարզի՝ ինչպես վարվել պատե­րազմ վարե­լիս՝ միա­ժա­մա­նակ ուղերձներ հղե­լով դիվա­նա­գի­տա­կան ճանա­պարհը բաց պահե­լու մասին։

Թրամփի վարչա­կազմի պաշտոնյա­ներն ու նախա­գա­հի մոտ կանգնած վստա­հե­լի անձինք հայտնել են, որ այս տարի Թրամփի և Պուտի­նի միջև որևէ լուրջ հակա­սություն չի եղել։ Սենա­տոր Լինդսի Գրե­հա­մի խոսքե­րով՝ դա եղել է «հաջորդա­կան մի քանի պահե­րի շարք», որոնք ի վերջո համո­զել են Թրամփին, որ «Պուտի­նը փորձում է մանի­պուլացնել իրեն»։

«Այժմ մենք տեսնում ենք, որ էջը շրջվել է, և Պուտի­նը կարող է միայն իրեն մեղադրել», — ասել է Գրե­հա­մը։

Սակայն ԱՄՆ-ում և Եվրո­պա­յում կան մտա­հո­գություններ, որ Պուտի­նը հանդիպման գաղա­փա­րը առաջ է քաշել ոչ թե խաղա­ղության հասնե­լու նպա­տա­կով, այլ՝ շարունա­կե­լու Թրամփին մոլո­րեցնելն ու ժամա­նակ ձգե­լը։ Բարձրաստի­ճան եվրո­պա­ցի դիվա­նա­գե­տի և ուկրաի­նա­ցի պաշտոնյա­յի խոսքով՝ Պուտի­նը կարող է առա­ջարկել, որ Մոսկվան պաշտո­նա­պես վերահսկի Ուկրաի­նա­յի գրավված տարածքի մի մասը՝ ի փոխա­նակ՝ այլ շրջաննե­րից ռուսա­կան զորքե­րը դուրս բերե­լու։

Գործարքի ձգտող Թրամփը կարող է կոչ անել Ուկրաի­նա­յին և իր դաշնա­կիցնե­րին՝ ընդունել այդ առա­ջարկը։

Սակայն, պաշտոնյա­յի խոսքով, Կիևը և եվրո­պա­կան մյուս կառա­վա­րություննե­րը, ամե­նայն հավա­նա­կա­նությամբ, մերժե­լու են այդ պլա­նը։ Իսկ դա կարող է Պուտի­նին ձեռնտու լինել, քանի որ Թրամփը՝ ով հազվա­դեպ է խորությամբ մտա­ծում խաղաղ կարգա­վորման մանրա­մասնե­րի մասին, կարող է այդ դեպքում մեղադրել Ուկրաի­նա­յին՝ պատե­րազմը շարունա­կե­լու մեջ։ ԱՄՆ նախա­գա­հը կարող է դադա­րեցնել Ուկրաի­նա­յին տրա­մադրվող հետա­խուզա­կան և ռազմա­կան աջակցությունը։ Նշվում է նաև, որ ԱՄՆ‑ը կարող է լիո­վին դուրս գալ դիվա­նա­գի­տա­կան գործընթա­ցից՝ թողնե­լով Մոսկվա­յին և Կիև­ին շարունա­կել մի պատե­րազմ, որը Թրամփը վաղուց անվա­նում է «Բայդե­նի պատե­րազմ»։ Բայց նրանք, ովքեր լավ են ճանա­չում Թրամփին, կասկա­ծում են, որ նա կդա­դա­րեցնի փորձե­րը՝ հասնե­լու իր երկրորդ ժամկե­տի ամե­նա­թանկ գործարքին, որի հաջո­ղությունն կամ ձախո­ղումը կարող է որո­շել նրա քաղա­քա­կան ժառանգությունը։

«Նա ուզում է լինել այն մարդը, ով կնքում է գործարքներ։ Դա իր բրենդն է», — ասել է Մարկ Շորթը՝ Թրամփի առա­ջին ժամկե­տի բարձրաստի­ճան օգնա­կա­նը։

Աղբյուրը՝

https://www.wsj.com/world/russia/trump-putin-russia-ukraine-how-meeting-f9e4ac1e

Առնչվող Հոդվածներ