15.1 C
Yerevan

«Արցա­խի ԿԳԲ-ացումը »

Այդ դիմա­կա­յությունը Հրանտ Մարգարյա­նը բացա­հայտել է Ստե­փա­նա­կերտում հրա­վի­րած մամուլի ասուլի­սին, երբ հայտա­րա­րել է, որ Ղարա­բաղյան առա­ջին պատե­րազմին Դաշնակցությունը մի քանի հարյուր զոհ է տվել, ուստի ապա­գա խորհրդա­րա­նում պետք է արժանվույնս ներկա­յացված լինի:

Վահրամ Աթա­նեսյան

Մաս 54-րդ

2007 թվա­կա­նի ԼՂՀ նախա­գա­հա­կան ընտրություննե­րը բացա­հայտե­ցին երկու չափա­զանց արտա­ռոց երեւույթ: Նախ ՀՅԴ Արցա­խի Կենտրո­նա­կան կոմի­տեն հանդես եկավ Բակո Սահակյա­նին նախա­գա­հի միասնա­կան թեկնա­ծու առա­ջադրե­լու նախա­ձեռնությամբ: Ամե­նայն հավա­նա­կա­նությամբ, այդ հարցը համա­ձայնեցված էր Բյուրո­յի եւ հատկա­պես նրա ներկա­յա­ցուցիչ Հրանտ Մարգարյա­նի հետ:

Վերջինս երկու տարի առաջ, կապված Ազգա­յին ժողո­վում Դաշնակցության «քվո­տան» համա­ձայնեցնե­լու հետ՝ սուր հակա­սություն էր ունե­ցել Արկա­դի Ղուկասյա­նի հետ: Այդ դիմա­կա­յությունը Հրանտ Մարգարյա­նը բացա­հայտել է Ստե­փա­նա­կերտում հրա­վի­րած մամուլի ասուլի­սին, երբ հայտա­րա­րել է, որ ղարա­բաղյան առա­ջին պատե­րազմին Դաշնակցությունը մի քանի հարյուր զոհ է տվել, ուստի ապա­գա խորհրդա­րա­նում պետք է արժանվույնս ներկա­յացված լինի: ՀՅԴ Բյուրո­յի ներկա­յա­ցուցչին, սակայն, ԼՂՀ նախա­գա­հի անբարյացկա­մությունը հաղթա­հա­րել չէր հաջողվել:

Դաշնակցության Արցա­խի ԿԿ նախա­ձեռնությանն անմի­ջա­պես դրա­կան արձա­գանքեց «Ազատ հայրե­նիք» կուսակցությունը, որ երկու տարի առաջ խորհրդա­րա­նա­կան ընտրություննե­րում Դաշնակցությունից «քվե խլող պոպուլիստա­կան ուժի» եւ Արկա­դի Ղուկասյա­նի կողմից քաղա­քա­կան դաշտում ներդրված «տրո­յա­կան ձիու» համա­րում ուներ: 

ԱԺ նախա­գահ Աշոտ Ղուլյա­նը, որից կուսա­կիցներն սպա­սում էին, որ կառա­ջադրվի նախա­գա­հի թեկնա­ծու, կարճա­տեւ տատա­նումից հետո նույնպես պաշտպա­նեց «միասնա­կան թեկնա­ծուի» դաշնակցա­կան նախա­ձեռնությունը:

Երկրորդ ոչ պակաս արտա­ռոց երեւույթը փոխարտգործնա­խա­րար Մասիս Մայիլյա­նի թեկնա­ծության առա­ջադրումն էր: Մայիլյա­նը վաղ երի­տա­սարդության տարի­քից ծառա­յության է անցել ԼՂՀ ԱԳՆ-ում, հասել նախա­րա­րի տեղա­կա­լի պաշտո­նի եւ արա­տա­կարգ դեսպա­նորդ-լիա­զոր նախա­րար դիվա­նա­գի­տա­կան աստի­ճա­նի, բայց ավե­լի քան մեկուկես տասնամյա պետա­կան գործունեության ընթացքում երբեք քաղա­քա­կան կողմնո­րո­շում չէր դրսեւո­րել:

Նախա­գա­հի պաշտո­նի համար մրցա­պայքա­րի մեկնարկին Մայիլյա­նը կարո­ղա­ցավ համախմբել բավա­կան ազդե­ցիկ մտա­վո­րա­կաննե­րի, հանրա­յին գործիչնե­րի: Նրա թիմում ընդգրկվե­ցին նաեւ մի խումբ պաշտո­նա­թող զինվո­րա­կաններ: Նրան բացա­հայտ աջակցություն էին ցույց տալիս երկու ավագ եղբայրնե­րը, որոնցից մեկը ծառա­յում էր Ազգա­յին անվտանգության, մյուսը՝ ներքին գործե­րի նախա­րա­րությունում:

Քաղա­քա­կան «կողասրահնե­րում» խոսակցություններ էին տարածվել, որ Մայիլյա­նի քաղա­քա­կան հովա­նա­վո­րը Հայաստա­նի արտա­քին գործե­րի նախա­րար Վարդան Օսկանյանն է եւ «գործում է ոչ առանց նախա­գահ Քոչարյա­նի իմա­ցության»: Այս լուրե­րը չեն հաստատվել, բայց եւ չեն հերքվել:

Քվեարկության արդյունքնե­րով Մայիլյանն ստա­ցավ բոլոր «կողմ» ձայնե­րի շուրջ տասնհինգ տոկո­սը: Բակո Սահակյա­նի թեկնա­ծության շուրջ քաղա­քա­կան երեք ուժե­րի միասնության, վարչա­կան եւ ուժա­յին լծակնե­րի համա­տա­րած կիրառման եւ Մայիլյա­նի ու նրա երկու եղբայրնե­րի դեմ ճնշումնե­րի, հակա­քա­րոզչության պայմաննե­րում նրա գրանցած արդյունքը բավա­կան երի­տա­սարդ գործչի համար տպա­վո­րիչ էր:

Ստե­փա­նա­կերտում տեսա­կետ շրջա­նառվեց, որ Մայիլյա­նը կստեղծի նոր կուսակցություն, կգլխա­վո­րի այն եւ կնա­խա­պատրաստվի երեք տարի հետո կայա­նա­լիք խորհրդա­րա­նա­կան ընտրություննե­րին, բայց նա այդ հույսե­րը չարդա­րացրեց, նախընտրեց հանրա­յին գործունեության ասպա­րե­զը եւ հիմնեց արտա­քին քաղա­քա­կան հարցե­րով վերլուծա­կան կենտրոն՝ Ստե­փա­նա­կերտի մամուլի ակումբի հետ համա­խո­հությամբ: Բավա­կան արտա­ռոց է, որ ի հակակշիռ նրա երկու եղբայրնե­րին համա­կարգից հեռացնե­լու որոշման՝ իշխա­նություննե­րը Մասիս Մայիլյա­նի հանդեպ բարե­հաճ էին, նրան նույնիսկ հնա­րա­վո­րություն էր ընձեռնվում լինել արտերկրում, մասնակցել ԼՂ հարցով միջազգա­յին փորձա­գի­տա­կան քննարկումնե­րին:

Նույն 2007 թվա­կա­նին, Բակո Սահակյա­նի կողմից նախա­գա­հի պաշտոնն ստանձնե­լուց կարճ ժամա­նակ անց Ստե­փա­նա­կերտում լուրեր տարածվե­ցին, որ նրան այցե­լել եւ շնորհա­վո­րել է Հայաստա­նի առա­ջին նախա­գահ Լեւոն Տեր-Պետրոսյա­նը, ով արդեն հաջորդ տարի կայա­նա­լիք նախա­գա­հա­կան ընտրություննե­րին մասնակցե­լու բաց հայտ էր ներկա­յացրել: Տեր-Պետրոսյա­նի Ստե­փա­նա­կերտ այցի մասին ոչ նրա, ոչ ԼՂՀ նախա­գա­հի մամուլի ծառա­յությունը պաշտո­նա­կան տեղե­կություն չի տարա­ծել: Հավաստի՞ է Ստե­փա­նա­կերտի բավա­կան իրա­զեկ աղբյուրնե­րի տեղե­կացվա­ծությունը, թե՞ ոչ՝ առայսօր պարզված չէ:

(Շարունա­կե­լի)

Առնչվող Հոդվածներ