22.1 C
Yerevan

Հայաստանն Ապրե­լու Շանս Է Ստա­նում

Բացառվում է այնպի­սի դեպք, որը կարող է հակա­սել ՀՀ սահմա­նադրության, ՀՀ օրենսդրությա­նը։ Իհարկե դեռևս կհստա­կեցվի, թե կոնկրետ որ դեպքե­րը ինչ ընթա­ցա­կարգ են ունե­նա­լու, բայց հաստատ է մի բան․ այդ համա­ձայնա­գի­րը ամբողջա­պես համա­պա­տասխա­նում է ՀՀ շահե­րին և իրա­կա­նացվե­լու է բացա­ռա­պես Հայաստա­նի օրենքնե­րին համա­պա­տասխան։ 

Հայկ Կոնջորյան

Պետրոս Ղազարյա­նը զրուցել է ԱԺ ՔՊ խմբակցության ղեկա­վար Հայկ Կոնջորյա­նի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվել են ԱՄՆ-ում ստո­րագրված համա­ձայնա­գիրն ու դրա­նից բխող մի շարք ակնկա­լիքներ։

Հայկ Կոնջորյա­նը նշեց, որ այդ համա­ձայնա­գի­րը միանգա­մայն համա­պա­տասխա­նում է Հայաստա­նի շահե­րին։ Դա ոչ թե պարզա­պես Հայաստա­նի ու Ադրբե­ջա­նի ճանա­պարհնե­րի հարցն է, այլ միջազգա­յին խոշո­րա­գույն տնտե­սա­կան ճանա­պարհ, որը շատ շատե­րին է հետաքրքիր։ Մի՞թե ԱՄՆ նախա­գահն իր անձնա­կան երաշխա­վո­րություն կտար որևէ կասկա­ծե­լի կամ թույլ նախա­գա­ծի, որը ոչ շահա­բեր է, ոչ էլ հեռանկա­րա­յին։ Այս ամե­նով Հայաստա­նը մեծ տնտե­սա­կան շահեր ունե­նա­լու հնա­րա­վո­րություն է ստա­նում։ Այն մարդիկ, ովքեր դեմ են այս ամե­նին, ապա դեմ են միայն այն պատճա­ռով, որ ցանկա­նում են երկի­րը մշտա­պես մնա կիսա­պա­տե­րազմա­կան վիճա­կում, որպեսզի իրենք կարո­ղա­նան նորից իշխել Հայաստա­նում, որպեսզի Հայաստա­նը միշտ մնա կիսա­չո­քած վիճա­կում։ Այդ մարդիկ պատրաստվում են Հայաստա­նի բանա­լի­նե­րը հանձնել կոնկրետ մեկ երկրի ու այդպես պահել՝ մշտա­պես լարվա­ծության ու մաշող պատե­րազմի մթնո­լորտում։

Հայկ Կոնջորյա­նը նշեց, որ իրենք Հայաստա­նի Հանրա­պե­տության քաղա­քա­ցուն նոր օրա­կարգ են առա­ջարկում, նոր ու հուսա­լի ապա­գա։ Առա­ջարկում են երկիր, որը ոչ թե պատե­րազմի օրա­կարգով է ապրում, այլ զարգա­նա­լու, հարստա­նա­լու, շահույթ ստա­նա­լու  համար։ Աշխարհը շուկա է, որտեղ բոլոր երկրնե­րը առա­ջարկում են և ստա­նում են։ Հայաստա­նը ոչ թե եղել է այդ սեղա­նի շուրջ, այլ սեղա­նի վրա։ Այդ իսկ պատճա­ռով էլ երկի­րը դուրս է բերվում առուծա­խի առարկա­յի կարգա­վի­ճա­կից, պետք է երկի­րը դարձնել ապրող ու շնչող կողմ։Հայաստանը պետք է սկսի ապրել, ոչ թե գոյատև­ել։

Ինչ վերա­բե­րում է համա­ձայնագրի այն կետե­րին, որի նկատմամբ կան մի շարք անվստա­հություններ, Կոնջորյա­նը հայտա­րա­րեց, որ բացառվում է այնպի­սի դեպք, որը կարող է հակա­սել ՀՀ սահմա­նադրության, ՀՀ օրենսդրությա­նը։ Իհարկե դեռևս կհստա­կեցվի, թե կոնկրետ որ դեպքե­րը ինչ ընթա­ցա­կարգ են ունե­նա­լու, բայց հաստատ է մի բան․ այդ համա­ձայնա­գի­րը ամբողջա­պես համա­պա­տասխա­նում է ՀՀ շահե­րին և իրա­կա­նացվե­լու է բացա­ռա­պես Հայաստա­նի օրենքնե­րին համա­պա­տասխան։ Հայաստա­նը հնա­րա­վո­րություն է ստա­նա­լու անխո­չընդոտ Ադրբե­ջա­նի տարածքով իրա­կա­նացնե­լու ուղև­ո­րա և բեռնա­փո­խադրումներ այնպես, ինչպես Ադրբե­ջանն է ստա­նա­լու նույն հնա­րա­վո­րություննե­րը։ Անխո­չընդոտ, նշա­նա­կում է ոչ թե անել ինչ ցանկա­նում ես, այլ՝ հարգե­լով տվյալ երկրի օրենսդրությունը, ունես հանգիստ անցե­լու հնա­րա­վո­րություն, այնպես, ինչպես ՀՀ-Վրաստան կամ ՀՀ-Իրան սահմանն է, երբ տվյալ երկրնե­րի մեքե­նա­ներն ու ուղև­որնե­րը անցնում են անխո­չընդոտ։

Հայկ Կոնջորյա­նը նաև նշեց, որ Ամե­նայն Հայոց Կաթո­ղի­կո­սի կողմից որևէ արձա­գանքի բացա­կա­յությունը լրիվ նորմալ է։ Նա երբեք էլ չի հանդի­սա­ցել հայ ժողովրդի կաթո­ղի­կո­սը, նա քաղա­քա­կան դաշնա­կիցն է այն երկրի, որն ամեն կերպ խանգա­րում է Հայաստա­նի ազատմանն ու ապա­մե­կուսացմա­նը։ Կաթո­ղի­կո­սի երկու արքե­պիսկո­պոսներ ձերբա­կալված են ահա­բեկչության մեղադրանքով։ Այլ արձա­գանք չէր էլ կարող լինել։

Աղբյուրը՝

Առնչվող Հոդվածներ