Հայաստանի հիմնական դերը լինելու է իր տարածքով անցնող հատվածի երկաթուղային հատվածի կառուցումը։ Այլ մեծ պարտականություն Հայաստանը չունի։ Դրա կառուցումը կարող է բավական թանկ նստել ՀՀ բյուջեի վրա, այդ իսկ նպատակով էլ կարելի է փորձել ծախսի առնվազն մի մասը փորձել ապահովել ամերիկյան օգնության հաշվին, կամ համաշխարհային բանկի միջոցներով, որպեսզի հնարավոր լինի խուսափել բյուջեի ծանրաբեռնվածությունից։
Վիգեն Հովսեփյան
1inTV‑ն զրուցել է ԱՄՆ Կալիֆորնիայի հայ համայնքի հասարակական գործիչ, քաղաքագիտության դոկտոր Վիգեն Հովսեփյանի։ Զրույցի ընթացքում քննարկվել է Վաշինգտոնում օգոստոսի 8‑ին կնքված հայ-ադրբեջանական համաձայնագիրը։
Վիգեն Հովսեփյանը նշել է, որ ամենից առաջ մենք պետք է հասկանանք, որ երբ խոսքը վերաբերում է Հայաստանի դեմ ռազմական գործողություններին, ապա ողջ աշխարհը պատրաստ է խրատներ տալու և կոչեր անելու, բայց ոչ երբեք զորքով օգնելու։ Մենք դաշնակից չունենք նման դեպքերում և ցավալի է, որ դա չհասկացանք մինչև 2020թ․ և այդ իսկ պատճառով էլ ունեցանք նման ցավալի կորուստներ։ Մենք դա չհասկացանք նույնիսկ 2016թ․ երբ ամերիկյան ու ռուսակա ն կողմը մեզ ամեն կերպ համոզում էր պատրաստվել զիջումների։ Մեզհասկացնում էին, որ Ադրբեջանը շատ մեծ գումարներ է ծախսում զինվելու համար և նման իրավիճակում Հայաստանն այլևս չի կարողանալու դիմադրել և շահեկան դուրս գալ։ Հաջորդ պատերազմի կանխումն արդեն անկարելի պիտի լինի։ Այն իրավիճակը, որում մենք գտնվում ենք, մինչև վերջ պահելն անհնար է լինելու։ Իսկ այն, ինչ այսօր կատարվում է, իդեալական չէ, բայց ո՞րն է այլընտրանքը։ Եթե մերժենք այս ամենը և դուրս գանք գործընթացից, ապա ի՞նչ ենք առաջարկելու։Այլընտրանք ունե՞նք։ Վիգեն Հովսեփյանը նշեց, որ գործընթացն արդեն սկսվել է հայկական կողմը այստեղ ոչ թե պիտի դիմադրի, որին ի դեպ այլընտրանք չունի, այլ փորձի առավելագույնս օգուտ ստանալ։
Հայաստանի հիմնական դերը լինելու է իր տարածքով անցնող հատվածի երկաթուղային հատվածի կառուցումը։ Այլ մեծ պարտականություն Հայաստանը չունի։ Դրա կառուցումը կարող է բավական թանկ նստել ՀՀ բյուջեի վրա, այդ իսկ նպատակով էլ կարելի է փորձել ծախսի առնվազն մի մասը փորձել ապահովել ամերիկյան օգնության հաշվին, կամ համաշխարհային բանկի միջոցներով, որպեսզի հնարավոր լինի խուսափել բյուջեի ծանրաբեռնվածությունից։
Քաղաքագետի բնորոշմամբ, ԱՄՆ‑ն այս ամենը ձեռնարկել է ոչ թե հայերի գեղեցիկ աչքերի համար, այլ իրենց շահերի։ ԱՄՆ‑ն ինչ որ առումով հաղթանակ արձանագրեց, որը Թրամփի կողմից փորձ արվեց ներկայացնել որպես նաև սեփական, անձնական ձեռքբերում։ ԱՄՆ‑ն պատմության մեջ առաջին անգամ կարողացավ այս տարածաշրջան մուտք գործել որպես քիչ թե շատ ազդեցիկ ուժ։ Խոսքն իհարկե վերջին 100–120 տարվա մասին է, քանի որ դրանից առաջ նույնիսկ ավելորդ կլինի խոսել ԱՄՆ ներկայության մասին։ ԱՄՆ‑ն նախ տարածաշրջանում հաստատեց իր խորհրդանշական, ապա՝ արդեն փաստացի ներկայությունը։ Այդ ներկայությունը ԱՄՆ‑ն շարունակելու է պաշտապանել և ծանրացնել ու Հայաստանն էլ պիտի կարողանա ժամանակին համահունչ արձագանքել այդ ամենին։
Հարցազրույցն ամբողջությամբ՝
