22.1 C
Yerevan

Թրամփի Ուղու Կառուցումը Առաջնա­հերթություն է


Հայաստա­նի հիմնա­կան դերը լինե­լու է իր տարածքով անցնող հատվա­ծի երկա­թուղա­յին հատվա­ծի կառուցումը։ Այլ մեծ պարտա­կա­նություն Հայաստա­նը չունի։ Դրա կառուցումը կարող է բավա­կան թանկ նստել ՀՀ բյուջեի վրա, այդ իսկ նպա­տա­կով էլ կարե­լի է փորձել ծախսի առնվազն մի մասը փորձել ապա­հո­վել ամե­րիկյան օգնության հաշվին, կամ համաշխարհա­յին բանկի միջոցնե­րով, որպեսզի հնա­րա­վոր լինի խուսա­փել բյուջեի ծանրա­բեռնվա­ծությունից։ 

Վիգեն Հովսեփյան

1inTV‑ն զրուցել է ԱՄՆ Կալիֆորնիա­յի հայ համայնքի հասա­րա­կա­կան գործիչ, քաղա­քա­գի­տության դոկտոր Վիգեն Հովսեփյա­նի։ Զրույցի ընթացքում քննարկվել է Վաշինգտո­նում օգոստո­սի 8‑ին կնքված հայ-ադրբե­ջա­նա­կան համա­ձայնա­գի­րը։

Վիգեն Հովսեփյա­նը նշել է, որ ամե­նից առաջ մենք պետք է հասկա­նանք, որ երբ խոսքը վերա­բե­րում է Հայաստա­նի դեմ ռազմա­կան գործո­ղություննե­րին, ապա ողջ աշխարհը պատրաստ է խրատներ տալու և կոչեր անե­լու, բայց ոչ երբեք զորքով օգնե­լու։ Մենք դաշնա­կից չունենք նման դեպքե­րում և ցավա­լի է, որ դա չհասկա­ցանք մինչև 2020թ․ և այդ իսկ պատճա­ռով էլ ունե­ցանք նման ցավա­լի կորուստներ։ Մենք դա չհասկա­ցանք նույնիսկ 2016թ․ երբ ամե­րիկյան ու ռուսա­կա ն կողմը մեզ ամեն կերպ համո­զում էր պատրաստվել զիջումնե­րի։ Մեզհասկացնում էին, որ Ադրբե­ջա­նը շատ մեծ գումարներ է ծախսում զինվե­լու համար և նման իրա­վի­ճա­կում Հայաստանն այլևս չի կարո­ղա­նա­լու դիմադրել և շահե­կան դուրս գալ։ Հաջորդ պատե­րազմի կանխումն արդեն անկա­րե­լի պիտի լինի։ Այն իրա­վի­ճա­կը, որում մենք գտնվում ենք, մինչև վերջ պահելն անհնար է լինե­լու։ Իսկ այն, ինչ այսօր կատարվում է, իդեա­լա­կան չէ, բայց ո՞րն է այլընտրանքը։ Եթե մերժենք այս ամե­նը և դուրս գանք գործընթա­ցից, ապա ի՞նչ ենք առաջարկելու։Այլընտրանք ունե՞նք։ Վիգեն Հովսեփյա­նը նշեց, որ գործընթացն արդեն սկսվել է  հայկա­կան կողմը այստեղ ոչ թե պիտի դիմադրի, որին ի դեպ այլընտրանք չունի, այլ փորձի առա­վե­լա­գույնս օգուտ ստա­նալ։

Հայաստա­նի հիմնա­կան դերը լինե­լու է իր տարածքով անցնող հատվա­ծի երկա­թուղա­յին հատվա­ծի կառուցումը։ Այլ մեծ պարտա­կա­նություն Հայաստա­նը չունի։ Դրա կառուցումը կարող է բավա­կան թանկ նստել ՀՀ բյուջեի վրա, այդ իսկ նպա­տա­կով էլ կարե­լի է փորձել ծախսի առնվազն մի մասը փորձել ապա­հո­վել ամե­րիկյան օգնության հաշվին, կամ համաշխարհա­յին բանկի միջոցնե­րով, որպեսզի հնա­րա­վոր լինի խուսա­փել բյուջեի ծանրա­բեռնվա­ծությունից։

Քաղա­քա­գե­տի բնո­րոշմամբ, ԱՄՆ‑ն այս ամե­նը ձեռնարկել է ոչ թե հայե­րի գեղե­ցիկ աչքե­րի համար, այլ իրենց շահե­րի։ ԱՄՆ‑ն ինչ որ առումով հաղթա­նակ արձա­նագրեց, որը Թրամփի կողմից փորձ արվեց ներկա­յացնել որպես նաև սեփա­կան, անձնա­կան ձեռքբե­րում։ ԱՄՆ‑ն պատմության մեջ առա­ջին անգամ կարո­ղա­ցավ այս տարա­ծաշրջան մուտք գործել որպես քիչ թե շատ ազդե­ցիկ ուժ։ Խոսքն իհարկե վերջին 100–120 տարվա մասին է, քանի որ դրա­նից առաջ նույնիսկ ավե­լորդ կլի­նի խոսել ԱՄՆ ներկա­յության մասին։ ԱՄՆ‑ն նախ տարա­ծաշրջա­նում հաստա­տեց իր խորհրդանշա­կան, ապա՝ արդեն փաստա­ցի ներկա­յությունը։ Այդ ներկա­յությունը ԱՄՆ‑ն շարունա­կե­լու է պաշտա­պա­նել և ծանրացնել ու Հայաստանն էլ պիտի կարո­ղա­նա ժամա­նա­կին համա­հունչ արձա­գանքել այդ ամե­նին։

Հարցազրույցն ամբողջությամբ՝

Առնչվող Հոդվածներ