Հայաստանի հիմնական դերը լինելու է իր տարածքով անցնող հատվածի երկաթուղային հատվածի կառուցումը։ Այլ մեծ պարտականություն Հայաստանը չունի։ Դրա կառուցումը կարող է բավական թանկ նստել ՀՀ բյուջեի վրա, այդ իսկ նպատակով էլ կարելի է փորձել ծախսի առնվազն մի մասը փորձել ապահովել ամերիկյան օգնության հաշվին, կամ համաշխարհային բանկի միջոցներով, որպեսզի հնարավոր լինի խուսափել բյուջեի ծանրաբեռնվածությունից։
Վիգեն Հովսեփյան
1inTV-ն զրուցել է ԱՄՆ Կալիֆորնիայի հայ համայնքի հասարակական գործիչ, քաղաքագիտության դոկտոր Վիգեն Հովսեփյանի։ Զրույցի ընթացքում քննարկվել է Վաշինգտոնում օգոստոսի 8-ին կնքված հայ-ադրբեջանական համաձայնագիրը։
Վիգեն Հովսեփյանը նշել է, որ ամենից առաջ մենք պետք է հասկանանք, որ երբ խոսքը վերաբերում է Հայաստանի դեմ ռազմական գործողություններին, ապա ողջ աշխարհը պատրաստ է խրատներ տալու և կոչեր անելու, բայց ոչ երբեք զորքով օգնելու։ Մենք դաշնակից չունենք նման դեպքերում և ցավալի է, որ դա չհասկացանք մինչև 2020թ․ և այդ իսկ պատճառով էլ ունեցանք նման ցավալի կորուստներ։ Մենք դա չհասկացանք նույնիսկ 2016թ․ երբ ամերիկյան ու ռուսակա ն կողմը մեզ ամեն կերպ համոզում էր պատրաստվել զիջումների։ Մեզհասկացնում էին, որ Ադրբեջանը շատ մեծ գումարներ է ծախսում զինվելու համար և նման իրավիճակում Հայաստանն այլևս չի կարողանալու դիմադրել և շահեկան դուրս գալ։ Հաջորդ պատերազմի կանխումն արդեն անկարելի պիտի լինի։ Այն իրավիճակը, որում մենք գտնվում ենք, մինչև վերջ պահելն անհնար է լինելու։ Իսկ այն, ինչ այսօր կատարվում է, իդեալական չէ, բայց ո՞րն է այլընտրանքը։ Եթե մերժենք այս ամենը և դուրս գանք գործընթացից, ապա ի՞նչ ենք առաջարկելու։Այլընտրանք ունե՞նք։ Վիգեն Հովսեփյանը նշեց, որ գործընթացն արդեն սկսվել է հայկական կողմը այստեղ ոչ թե պիտի դիմադրի, որին ի դեպ այլընտրանք չունի, այլ փորձի առավելագույնս օգուտ ստանալ։
Հայաստանի հիմնական դերը լինելու է իր տարածքով անցնող հատվածի երկաթուղային հատվածի կառուցումը։ Այլ մեծ պարտականություն Հայաստանը չունի։ Դրա կառուցումը կարող է բավական թանկ նստել ՀՀ բյուջեի վրա, այդ իսկ նպատակով էլ կարելի է փորձել ծախսի առնվազն մի մասը փորձել ապահովել ամերիկյան օգնության հաշվին, կամ համաշխարհային բանկի միջոցներով, որպեսզի հնարավոր լինի խուսափել բյուջեի ծանրաբեռնվածությունից։
Քաղաքագետի բնորոշմամբ, ԱՄՆ-ն այս ամենը ձեռնարկել է ոչ թե հայերի գեղեցիկ աչքերի համար, այլ իրենց շահերի։ ԱՄՆ-ն ինչ որ առումով հաղթանակ արձանագրեց, որը Թրամփի կողմից փորձ արվեց ներկայացնել որպես նաև սեփական, անձնական ձեռքբերում։ ԱՄՆ-ն պատմության մեջ առաջին անգամ կարողացավ այս տարածաշրջան մուտք գործել որպես քիչ թե շատ ազդեցիկ ուժ։ Խոսքն իհարկե վերջին 100-120 տարվա մասին է, քանի որ դրանից առաջ նույնիսկ ավելորդ կլինի խոսել ԱՄՆ ներկայության մասին։ ԱՄՆ-ն նախ տարածաշրջանում հաստատեց իր խորհրդանշական, ապա՝ արդեն փաստացի ներկայությունը։ Այդ ներկայությունը ԱՄՆ-ն շարունակելու է պաշտապանել և ծանրացնել ու Հայաստանն էլ պիտի կարողանա ժամանակին համահունչ արձագանքել այդ ամենին։
Հարցազրույցն ամբողջությամբ՝
