16.9 C
Yerevan

«Արցա­խի ԿԳԲ-ացումը»

Հարցին, թե ի՞նչ սկզբունքա­յին նպա­տակ է հետապնդում նոր հանրաքվեն, խորհրդա­րա­նի խոսնակ Աշոտ Ղուլյա­նը պատասխա­նել է. «Մենք նոր սահմա­նադրություն ենք ընդունում, որպեսզի ի կատար ածենք 1988 թվա­կա­նի փետրվա­րին մեր հռչա­կած նպա­տա­կը»:

Վահրամ Աթա­նեսյան

Մաս 58-րդ

2017 թվա­կա­նը ԼՂՀ քաղա­քա­կան կյանքում ճակա­տագրա­կան եղավ: Նախընթաց քննարկումնե­րում հաղթեց սահմա­նադրությամբ ուղղա­ձիգ նախա­գա­հա­կան կառա­վարման անցնե­լու տեսա­կե­տը: Որո­շա­կի դիմադրությունից հետո վարչա­պետ Արա­յիկ Հարությունյա­նի «Ազատ հայրե­նիք» կուսակցությունը, որ Ազգա­յին ժողո­վում թվա­քա­նա­կով ամե­նա­մեծ խմբակցությունն ուներ, տեղի տվեց: Այս դեպքում, երեւի, ճիշտ կլի­նի ասել, որ Արա­յիկ Հարությունյա­նը ենթարկվեց ճնշումնե­րի եւ համա­կերպվեց իրա­վի­ճա­կի հետ:

Հանուն ճշմարտության պետք է արձա­նագրել, որ ՀՅԴ Արցա­խի կառույցը եւ նրա խորհրդա­րա­նա­կան խմբակցությունը մինչեւ վերջ մնաց խորհրդա­րա­նա­կան կառա­վարման համա­կարգի կողմնա­կից եւ չմասնակցեց Աշոտ Ղուլյա­նի նախա­գա­հությամբ մշակված սահմա­նադրա­կան նախագծի օգտին քարոզչությա­նը: Դաշնակցությունը, սակայն, նաեւ «ոչի» քարոզչություն չնա­խա­ձեռնեց:

Խորհրդա­րա­նի միակ ուժը, որ քարո­զում էր «ոչ» ասել սահմա­նադրա­կան բարե­փո­խումնե­րին, «Արցա­խի վերածնունդ» կուսակցությունն էր, որ ուներ պատգա­մա­վո­րա­կան մեկ մանդատ: Այն բաժին էր ընկել կուսակցության առաջնորդ Հայկ Խանումյա­նին: Քաղա­քա­կան շրջա­նակնե­րում Հայ Խանումյա­նը համարվում էր Պաշտպա­նության բանա­կի նախկին հրա­մա­նա­տար Սամվել Բաբա­յա­նի «քաղա­քա­կան պրո­յեկտ»:

Սահմա­նադրության նախա­գիծն Ազգա­յին ժողո­վում քվեարկության դնե­լու նախօ­րեին Արցա­խի հանրա­յին հեռուստա­տե­սության լրագրո­ղի հարցին, թե ի՞նչ սկզբունքա­յին նպա­տակ է հետապնդում նոր հանրաքվեն, խորհրդա­րա­նի խոսնակ Աշոտ Ղուլյա­նը պատասխա­նել է. «Մենք նոր սահմա­նադրություն ենք ընդունում, որպեսզի ի կատար ածենք 1988 թվա­կա­նի փետրվա­րին մեր հռչա­կած նպա­տա­կը»:

Ըստ էության, նույն կարգա­խոսն էր դրված նաեւ այսպես կոչված «հանրա­յին քննարկումնե­րի» հիմքում: Իրա­կա­նում սահմա­նադրա­կան փոփո­խություննե­րի հանձնա­ժո­ղո­վը Ստե­փա­նա­կերտի պետա­կան հիմնարկնե­րում, ուսումնա­կան հաստա­տություննե­րում հանդի­պումներ էր կազմա­կերպում եւ ներշնչում, որ «Հայաստան-Արցախ-Սփյուռք եռա­միասնությամբ մենք հասնե­լու ենք հայկա­կան երկու պետություննե­րի միա­վորմա­նը»:

Ստե­փա­նա­կերտի քաղա­քա­կան կուլիսնե­րում, մինչդեռ, համառ խոսակցություններ էին տարածվում, որ Աշոտ Ղուլյա­նի ղեկա­վա­րած հանձնա­ժո­ղո­վը «միայն քողա­ծածկույթ է, իրա­կա­նում փոփո­խություննե­րի հեղի­նա­կը Հրայր Թովմասյանն է, տեքստը գրված է Երեւա­նում, Ստե­փա­նա­կերտը միայն պետք է այն օրի­նա­կա­նացնի»:

Ավե­լի դիտո­ղունակ եւ իրա­զեկված աղբյուրնե­րը նաեւ ի սկբա­նե պնդում էին, որ սահմա­նադրությունը փոխվում է, որպեսզի Բակո Սահակյա­նը երրորդ ժամկե­տով պաշտո­նա­վա­րե­լու հնա­րա­վո­րություն ստա­նա: Սահմա­նադրության փոփո­խությամբ ԼՂՀ‑ն վերջնա­կա­նա­պես վերանվանվեց Արցա­խի Հանրա­պե­տություն, լուծարվեց վարչա­պե­տի պաշտո­նը, գործա­դիր իշխա­նությունը լիո­վին ենթարկեցվեց նախա­գա­հին:

Այսպի­սով, «օրի­նա­կա­նացվեց» այն փաստա­ցի իշխա­նությունը, որ նախընթաց տասնամյա­կում ձեւա­վո­րել էր Բակո Սահակյա­նը: Դա ապա­քա­ղա­քա­կան, բանա­կի վերնա­խա­վի, ոստի­կա­նության եւ ԱԱԾ բարձրաստի­ճան սպա­նե­րի հետ համա­ձայնություննե­րի վրա կառուցված համա­կարգ էր, որտեղ երկրորդ կարծի­քը բացառվում էր: Նույն տարվա սեպտեմբե­րին Ազգա­յին ժողո­վը Բակո Սահակյա­նին օժտեց եւս եռամյա լիա­զո­րություննե­րով: Արցա­խում վերջնա­կա­նա­պես հաստատվեց վերսահմա­նադրա­կան իշխա­նություն, որի առանցքը կազմում էր Բակո Սահակյա­նի մերձա­վոր շրջա­պա­տը՝ բանա­կի, ոստի­կա­նության եւ ԱԱԾ գենե­րա­լի­տե­տը:

(Շարունա­կե­լի)

Առնչվող Հոդվածներ