22.1 C
Yerevan

Տեր- Պետրոսյա­նի Քաղա­քա­կան Խանգա­րումնե­րը

Թվում է՝ «Խաղա­ղություն, հաշտություն, բարիդրա­ցիություն» կարգա­խո­սի հեղի­նակ,  հարև­աննե­րի հետ կարգա­վորված հարա­բե­րություններ ունե­նա­լու մեծ ջատա­գով առա­ջին նախա­գա­հը պետք է գնա­հա­տեր օգոստո­սի 8‑ին տարա­ծաշրջա­նում խաղա­ղություն և կայունություն հաստա­տե­լու ուղղությամբ արված հսկա­յա­կան քայլը, կամ առնվազն խոսեր կայացված համա­ձայնություննե­րի դրա­կան և (առկա­յության դեպքում) բացա­սա­կան կողմե­րի մասին:

Արուսյակ Ջուլհակյան

«Ժողո­վուրդնե­րը, որպես կանոն, երախտա­գի­տություն են հայտ­նում այն առաջնորդնե­րին, ովքեր իրենց ոչ թե նույնիսկ հաղ­թական պատե­րազմ, այլ խաղա­ղություն են պարգեւում։ Այս իրո­ղությունը հատուկ է ոչ միայն ժամա­նա­կա­կից աշխարհին, այլեւ խորա­պես գիտակցվել է անգամ միջնա­դա­րում։ Որքան էլ միջ­նադարյան հեղի­նակնե­րը գովերգեին իրենց թագա­վորնե­րի կամ սուլթաննե­րի զինա­կան առա­քի­նություններն ու քաջագործու­թյուն­ները, նրանց կողմից, այդուհանդերձ, ավե­լի բարձր էին դասվում այն պետա­կան այրե­րը, որոնք խաղա­ղություն եւ բարօ­րություն էին պարգեւում իրենց ժողո­վուրդնե­րին, թեկուզ դրանք նվաճ­ված լինեին փոխզի­ջումնե­րի գնով»: 

Սա մի հատված է ՀԱԿ՝ 2016թ. դեկտե­մե­րի 17‑ի համա­գումա­րի ժամա­նակ Լևոն Տեր-Պետրոսյա­նի ելույթից:

Եվ թվում է՝ «Խաղա­ղություն, հաշտություն, բարիդրա­ցիություն» կարգա­խո­սի հեղի­նակ,  հարև­աննե­րի հետ կարգա­վորված հարա­բե­րություններ ունե­նա­լու մեծ ջատա­գով առա­ջին նախա­գա­հը պետք է գնա­հա­տեր օգոստո­սի 8‑ին տարա­ծաշրջա­նում խաղա­ղություն և կայունություն հաստա­տե­լու ուղղությամբ արված հսկա­յա­կան քայլը, կամ առնվազն խոսեր կայացված համա­ձայնություննե­րի դրա­կան և (առկա­յության դեպքում) բացա­սա­կան կողմե­րի մասին: Այնինչ այս տասը օրե­րի ընթացքում Տեր-Պետրոսյա­նը խոսել է երեք անգամ, որոնցից առա­ջին անգա­մը տարա­կուսել է, թե ինչու է լռում Ռուսաստա­նը, երկրորդ անգամ անդրա­դարձել է երկու տարի առաջ ծավալված և ավարտված «Հայո՞ց պատմություն, թե Հայաստա­նի պատմություն» թեմա­յով բանա­վե­ճին՝ հերթա­կան անգամ Փաշինյա­նին անվա­նե­լով գավա­ռա­կան: Իսկ երրորդ անգամ արդեն տարա­կուսանք է հայտնել, թե ինչու են լռում Լեռնա­յին Ղարա­բա­ղից բռնի տեղա­հանված մեր քույրերն ու եղբայրնե­րը, ինչու չեն անում զանգվա­ծա­յին ցույցեր, փակում փողոցներ: Չէ՞, որ Փաշինյա­նը Տեր-Պետրոսյա­նի երև­ա­կա­յության մեջ կշտամբանքնե­րով, վիրա­վո­րանքնե­րով եւ, երբեմն, գռե­հիկ արտա­հայտություննե­րով է պատասխա­նում արցախցի­նե­րին (սա մերկա­պա­րա­նոց սուտ է): Տպա­վո­րություն է՝ Ռուսաստա­նին և արցախցի մեր հայրե­նա­կիցնե­րին հրա­վի­րում է մի որոշ մի բանով օգնե­լու: 

Չեմ բացա­ռում, որ լինեն չորրորդ և հինգե­րորդ փորձե­րը, և այս անգամ գոնե մի բան ստացվի: Մի բան, որ առա­ջին իսկ փորձից ստացվեց հարև­աննե­րի հետ խաղա­ղություն հաստա­տե­լու համար ջանք չխնա­յած Ժիրայր Լիպա­րիտյա­նի մոտ: Բայց առայժմ մնում է թեթև տխրությամբ և երբեմն իսպա­նա­կան ամո­թով հետև­ել առա­ջին նախա­գա­հի «ստա­տուս ափդեյթնե­րին» և հանգել եզրա­կա­ցության, որ իրեն պետա­կա­նա­մետ հռչա­կած Տեր-Պետրոսյա­նը չի կարո­ղա­նում ներել Փաշինյա­նին: Եվ ոչ թե չի ներում պարտությունը 2020թ. պատե­րազմում, այլ հաղթա­նա­կը 2018թ. հեղա­փո­խության ժամա­նակ: Չի ներում այն, որ Փաշինյանն ավարտին է հասցրել իր սկսած ու ձախո­ղած հեղա­փո­խությունը: Եվ առա­վել ևս չի ներե­լու, երբ Փաշինյա­նը նաև վերջնա­կան ավարտին հասցնի իր սկսած և ձախո­ղած խաղա­ղության գործընթա­ցը և արժա­նա­նա մեր սերունդնե­րի գնա­հա­տանքին և երախտի­քին: 

Մի հարցում կարող է հանգիստ լինել առա­ջին նախա­գա­հը: Ողջա­խո­հության ճրա­գը Փաշինյա­նի վստա­հե­լի ձեռքե­րում է, և վերջինս մինչև վերջ այն բարձր կպա­հի: Չէ՞, որ նա վերջին վհատվողն է????։

Աղբյուրը՝ https://www.facebook.com/share/1BVViXHuro/

Առնչվող Հոդվածներ