19.3 C
Yerevan

Հայաստա­նը Ստա­նում Է Անվտանգություն Եվ Զարգա­ցում

Ալիևը, հանդիպման ժամա­նակ շատ լավ հասկա­նա­լով, որ լարվա­ծություն առա­ջացնող միակ թեկնա­ծուն ինքն է, ժպտա­լով ասում էր, որ ինչպե՞ս կարող է ինչ որ մեկը գալ հասնել ԱՄՆ՝ Վաշինգտոն, նախա­գահ Թրամփի մոտ ու ինչ որ բան խախտել։ Ալիևը գիտի, որ դա իր վրա էժան չի նստի ու կարող է նույնիսկ չափից ավե­լի մեծ խնդիրներ առա­ջացնել։ Այստեղ բնա­կան է, որ ամե­րիկյան զորք չի լինե­լու, բայց ամե­րիկյան ներկա­յությունն ինքն իրե­նով երաշխիք է, որովհետև եթե հարձա­կում լինի ամե­րիկյան կողմի վրա, դա նշա­նա­կում է հարձա­կում հենց ԱՄՆ‑ի վրա։

Հովսեփ Խուրշուդյան

Noyyan Tapan‑ը զրուցել է «Ազատ Քաղա­քա­ցի» ՀԿ նախա­գահ Հովսեփ Խուրշուդյա­նի հետ։ Զրույցի ընթացքում փորձ է արվել հասկա­նալ, թե օգոստո­սի 8‑ից Հայաստանն իրա­կա­նում ինչ ստա­ցավ, ինչ կարող է ակնկա­լել, ինչ թաքնված ռիսկեր ու վտանգներ կան։

Հովսեփ Խուրշուդյա­նը վստահ է, որ այդ համա­ձայնա­գի­րը Հայսա­տա­նին տալիս է նախ և առաջ անվտանգություն, հետո նաև տնտե­սա­կան բացա­ռիկ հնա­րա­վո­րություններ։ Սա մի պատմա­կան պահ է Հայաստա­նի համար, քանի որ Հայաստա­նը մի կողմից դուրս է գալիս ռուսա­կան ազդե­ցությունից, էակա­նո­րեն թուլացնում է այն, մյուս կողմից էլ ազատվում է տնտե­սա­կան մեկուսացվա­ծությունից, դառնում է գործոն տարա­ծաշրջա­նում, ինչը նաև քաղա­քա­կան հետև­անքներ է ունե­նա­լու։ Հայաստա­նը վերջա­պես ներգրա­վե­լու է տնտե­սա­կան խոշոր գործարքնե­րում, ոչ միայն իր փայա­բա­ժինն ու եկա­մուտն է ունե­նա­լու, այլև իր հսկո­ղության տակ եղած ճանա­պարհն է հսկե­լու, ինչը նշա­նա­կում է որ Հայաստա­նի նաև քաղա­քա­կան կշիռն է մեծա­նում։ Հարկա­վոր է հասկա­նալ, որ այս ամե­նը ոչ թե արվում է զուտ Հայաստա­նի ու Ադրբե­ջա­նի միջև հարա­բե­րություններ հաստա­տե­լու համար, այլ սա հսկա­յա­կան տնտե­սա­կան նախա­գիծ է, որը Միջին Արև­ելքը կապե­լու է Արևմուտքին, այստեղ ԵՄ‑ն ու ԱՄՆ‑ն հսկա­յա­կան տնտե­սա­կան շահեր ունեն ու Ալիևը չի կարող պարզա­պես իր քմա­հա­ճույքն առաջ տանի։ Գործը շատ լուրջ է։

Հովսեփ Խուրշուդյա­նը անդրա­դարձավ Հայաստա­նի փայա­բաժնին ու սպասվող եկա­մուտնե­րին։ Նա նշեց, որ Հայաստա­նի սպասվող եկա­մուտը՝ 30 տոկո­սը, բավա­կան ռացիո­նալ թիվ է, անգամ Բաքու-Ջեյհան նավթա­մուղի կառուցման ժամա­նակ ադրբե­ջա­նա­կան տոկոսն այդքան է կազմել, ավե­լի ուշ, երբ միջազգա­յին տնտեսվարնե­րը բավա­կան հաջող կողոպտել էին ադրբե­ջանցի­նե­րին, նրանց պահանջով թիվը հսցվեց երե­սունի։ Բացի դրա­նից, հայ-ամե­րիկյան գործարքով Հայաստան-ԱՄՆ մասնա­բա­ժի­նը կազմե­լու է 50/50, ինչը ևս հասկա­նա­լի քայլ է։ Այս ամե­նով Հաաստա­նը ազատվե­լու է ռուսա­կան ճնշումնե­րից, ենթա­կա­ռուցվածքներ են շատա­լու։ Լրիվ հավա­նա­կան է նաև նավթի վերամշակման գործա­րան կառուցել, ավե­լի էժան գնե­րով նավթ ու գազ գնել։ Բնա­կան է, որ ոչ ոք չի կարող մեզ արգե­լել, որ մեր տարածքով անցնող էներգա­կիրնե­րից օգտվենք, ինչը ևս մեկ օգուտ է։ Լրիվ հնա­րա­վոր է նաև նավթի վերամշակման գործա­րա­նի կառուցումը, ինչը իրա­տե­սա­կան է։

Խուրշուդյա­նը նաև ուշադրություն հրա­վի­րեց մի փաստի, որ ըստ համա­ձայնագրի ԵՄ դիտորդնե­րը ոչ թե ընդհանրա­պես թողնե­լու են գնան, այլ մի քիչ են հետ քաշվե­լու սահմա­նից, բայց շարունա­կե­լու են իրենց աշխա­տանքը։ Ալիևը, հանդիպման ժամա­նակ շատ լավ հասկա­նա­լով, որ լարվա­ծություն առա­ջացնող միակ թեկնա­ծուն ինքն է, ժպտա­լով ասում էր, որ ինչպե՞ս կարող է ինչ որ մեկը գալ հասնել ԱՄՆ՝ Վաշինգտոն, նախա­գահ Թրամփի մոտ ու ինչ որ բան  խախտել։ Ալիևը գիտի, որ դա իր վրա էժան չի նստի ու կարող է նույնիսկ չափից ավե­լի մեծ խնդիրներ առա­ջացնել։ Այստեղ բնա­կան է, որ ամե­րիկյան զորք չի լինե­լու, բայց ամե­րիկյան ներկա­յությունն ինքն իրե­նով երաշխիք է, որովհետև եթե հարձա­կում լինի ամե­րիկյան կողմի վրա, դա նշա­նա­կում է հարձա­կում հենց ԱՄՆ‑ի վրա։ Ինչ վերա­բե­րում է «միջանցք» բառին, ապա ամե­րի­կա­ցի­նե­րը միջանցք ասե­լով ոչ թե հասկա­նում են Զանգե­զուրի միջանցք, այլ Միջին Ասիա­յից եկող ու մինչև Եվրո­պա հասնող ուղին, իրենք միջանցք ասե­լով հենց այդ Միջին Միջանցքը նկա­տի ունեն։ 

Խոսե­լով անվտանգության ու հսկո­ղության մասին, Խուրշուդյա­նը նշեց, որ իհարկե դեռ շատ մանրա­մասներ ավե­լի հստակ ձևա­կերպում կստա­նան, բայց Հայաստա­նի Հանրա­պե­տության տարածքով գնա­ցող եկո­ղը, թեև չի ստուգվե­լու հենց հայ սահմա­նա­պա­հի կողմից, բայց ստուգողն իր ունե­ցած տվյալնե­րը անմի­ջա­պես ներկա­յացնե­լու է հայկա­կան կողմից ու հայկա­կան կողմն է որո­շե­լու թույլատրում է, թե ոչ։ Եթե պարզվի որ արգելվախ բեռ է տեղա­փոխվում կամ հետա­խուզվող անձ, ՀՀ‑ն ոչ միայն կարող է թույլ չտալ, այլև ձերբա­կա­լել՝ ըստ Ինտերպո­լի հետ ունե­ցած համա­ձայնություննե­րի։ Հայաստա­նը երբեք թույլ չի տա, որ այստեղ գա ու աշխա­տի մի այնպի­սի ընկե­րություն, որի աշխա­տանքը դեմ է լինե­լու Հայաստա­նի շահե­րին։

Ամբողջա­կան հարցազրույցը՝

Առնչվող Հոդվածներ