20.4 C
Yerevan

Ամեն Ինչ Ավե­լի Է Լճա­նում

Թրամփը, կարծես, ընդունեց, որ խաղա­ղությունը ավե­լի մոտ չի դարձել, իր հինգշաբթի օրվա Truth Social‑ի գրառմամբ, որն ակնհայտո­րեն ուղղված էր Ուկրաի­նա­յին ռազմա­կան գործո­ղություննե­րի ակտի­վացմա­նը դրդե­լուն և որևէ կերպ չէր հիշա­տա­կում իր խաղա­ղա­րար ջանքե­րը։ 

The Wall Street Journal

Ինչպես Թրամփի խաղա­ղություն հաստա­տե­լու ջանքե­րը Ուկրաի­նա­յում փակուղի մտան ընդա­մե­նը չորս օրում։ 

Վերջին շրջա­նում ի հայտ եկած լավա­տե­սությունը մարեց, և Թրամփը նոր պատասխաններ է որո­նում։

Երկուշաբթի նախա­գահ Թրամփը պարծե­նում էր արագ կնքվող խաղա­ղության պայմա­նագրով, որը կդա­դա­րեցնի Ուկրաի­նա­յում արյունա­լի հակա­մարտությունը։ Իսկ արդեն հինգշաբթի նա հայտա­րա­րում էր, որ Կիևը չի կարող հաղթել պատե­րազմում առանց նոր հարձա­կումնե­րի Ռուսաստա­նի վրա։ «Դա նման է հիա­նա­լի սպորտա­յին թիմի, որը ֆանտաստիկ պաշտպա­նություն ունի, բայց չի կարող հարձակվել», — գրել է Թրամփը Truth Social-ում։ «Առջև­ում հետաքրքիր ժամա­նակներ են»։

Նրա շրջա­դարձը ընդգծեց Թրամփի վերջին խաղա­ղա­րար ջանքե­րի հանդեպ մարող լավա­տե­սությունը։ Թրամփի հույսե­րը՝ հանդի­պե­լու Ռուսաստա­նի նախա­գահ Վլա­դի­միր Պուտի­նի և Ուկրաի­նա­յի նախա­գահ Վլա­դի­միր Զելենսկու հետ խաղա­ղության համա­ձայնագրի մշակման նպա­տա­կով, չարդա­րա­ցան։ Չստացվեց իրա­կա­նացնել նաև նրա պահեստա­յին պլա­նը, որը ենթադրում էր Պուտի­նի և Զելենսկու հանդի­պում՝ պատե­րազմի դադա­րեցման հարցը քննարկե­լու համար։

Ամե­րի­կա­ցի և եվրո­պա­ցի պաշտոնյա­նե­րը դեռևս բանակցություններ են վարում խաղա­ղա­պահ ուժե­րի կազմի շուրջ, որոնք պետք է զսպեն Ռուսաստա­նի ապա­գա հարձա­կումնե­րը Ուկրաի­նա­յի վրա՝ խաղա­ղության պայմա­նագրի դեպքում։ Սակայն այդ գաղա­փա­րը արա­գո­րեն մերժվեց Կրեմլի կողմից և առա­ջացրեց հարցեր՝ արդյո՞ք Թրամփը պատրաստ է ամե­րիկյան զինված ուժե­րի համար կարև­որ դեր սահմա­նել։ Քանի որ նրա ծրագրե­րի մեծ մասը մնում է չիրա­կա­նացված, Թրամփը բախվում է այն անո­րո­շությա­նը, որն իրեն հետապնդում է վերջին յոթ ամիսնե­րին․ որքանո՞վ է նա պատրաստ ճնշում գործադրել Պուտի­նի վրա և մինչև ուր է պատրաստ գնալ Զելենսկուն աջակցե­լու հարցում։

«Դրա­կան կողմն այն է, որ մարդիկ հիմա խոսում են իրա­կան բանե­րի մասին, որոնց մասին ամիսներ առաջ չէին խոսում։ Մենք խոսում ենք անվտանգության երաշխիքնե­րի և տարածքա­յին հարցե­րի լուծման մասին», — ասել է Թոմաս Գրե­հե­մը, Ազգա­յին անվտանգության խորհրդի նախկին բարձրաստի­ճան աշխա­տա­կի­ցը Ռուսաստա­նի հարցե­րով։ «Ամբողջո­վին ակնհայտ է, որ նախա­գա­հը չէր հասկա­նում իր առջև դրված խնդիրնե­րի բարդությունը և հակված էր բարե­հա­ճությամբ ընկա­լել Պուտի­նի որոշ հայտա­րա­րություններ»։

Թրամփը, կարծես, ընդունեց, որ խաղա­ղությունը ավե­լի մոտ չի դարձել, իր հինգշաբթի օրվա Truth Social‑ի գրառմամբ, որն ակնհայտո­րեն ուղղված էր Ուկրաի­նա­յին ռազմա­կան գործո­ղություննե­րի ակտի­վացմա­նը դրդե­լուն և որևէ կերպ չէր հիշա­տա­կում իր խաղա­ղա­րար ջանքե­րը։ Դիվա­նա­գի­տա­կան առա­ջընթա­ցի բացա­կա­յությունը մասամբ բացատրվում է Պուտի­նի և Թրամփի բանակցա­յին ոճե­րի կտրուկ տարբե­րություննե­րով։ Նախկին օգնա­կաննե­րի խոսքե­րով՝ ԱՄՆ նախա­գա­հը նախընտրում է իմպրո­վի­զա­ցիան և հիմնա­կա­նում հենվում է անձնա­կան հարա­բե­րություննե­րի վրա։ Իսկ Պուտի­նը մեթո­դիկ է իր պատրաստություննե­րում և չի տրվում հույզե­րին, նշում են նախկին ամե­րի­կա­ցի պաշտոնյա­նե­րը, որոնք ուշա­դիր հետև­ել են ռուս առաջնորդին։ Թրամփը ձգտում է արագ ավարտել հակա­մարտությունը։ Պուտի­նը խաղում է երկա­րա­ժամկետ խաղ՝ հաշվարկե­լով, որ Ռուսաստա­նը կկա­րո­ղա­նա աստի­ճա­նա­բար բարե­լա­վել իր դիրքե­րը մարտա­դաշտում, մինչ դիվա­նա­գետնե­րը բանակցություններ են վարում—նույնիսկ եթե դա արժե­նա հազա­րա­վոր կյանքեր երկու կողմե­րից էլ։

«Ռուսնե­րը կարծում են, որ այս հակա­մարտությունում ժամա­նա­կը իրենց կողմն է… Նրանք չեն շտա­պում պայմա­նա­վորվել խաղաղ կարգա­վորման շուրջ։ Կողմե­րը դեռևս հեռու են մնում միմյանցից բոլոր առանցքա­յին հարցե­րում», — ասել է Նեյթ Ռեյնոլդսը, որը զբաղվել է Ռուսաստա­նի հարցե­րով նախա­գահ Ջո Բայդե­նի Ազգա­յին անվտանգության խորհրդում։ Նախա­գա­հի հաղորդագրությունը Truth Social-ում, որտեղ նա խորհուրդ է տալիս Ուկրաի­նա­յին հարվածներ հասցնել Ռուսաստա­նի տարածքին, կարող է լինել լծակնե­րը հետ վերա­դարձնե­լու փորձ, քանի որ դիվա­նա­գի­տությունը, ամե­նայն հավա­նա­կա­նությամբ, ձգձգվում է, վերլուծա­բաննե­րի կարծի­քով։

«Սա վկա­յում է, որ նա հասկա­նում է՝ Ռուսաստա­նի վրա ճնշումը որպես նրա այսպես կոչված ռազմա­վա­րության ամե­նաա­ղա­ղա­կող բացա­կա օղա­կը», — ասել է ԱՄՆ‑ի նախկին դեսպան Ռուսաստա­նում և ՆԱՏՕ-ում Ալեքսանդր Վերշբոուն։ Թրամփը Ուկրաի­նա­յին չի տրա­մադրել երկար հեռա­հա­րության հրթիռներ և չի թույլատրել ԱՄՆ պահուստնե­րից լրա­ցուցիչ զենքի ուղարկումը։ Դրա փոխա­րեն Թրամփի վարչա­կազմը մշա­կել է մեխա­նիզմ, որի միջո­ցով ԱՄՆ‑ը զենք կվա­ճա­ռի Եվրո­պա­յին, որպեսզի վերջինս կարո­ղա­նա Ուկրաի­նա­յին տրա­մադրել ավե­լի շատ զինա­տե­սակներ, առա­ջին հերթին՝ «Patriot» հակաօ­դա­յին պաշտպա­նության համա­կարգեր։

Այս շաբաթ ֆինանսնե­րի նախա­րար Սքոթ Բեսսենթը հայտա­րա­րել է, որ ԱՄՆ‑ը 10%-ով բարձրացրել է այս զենքե­րի գնե­րը՝ հնարավո՛ր է՝ Ուկրաի­նա­յում եվրո­պա­կան անվտանգության ուժե­րի համար ամե­րիկյան օդա­յին ծածկույթի ֆինանսա­վորման նպա­տա­կով։

Կրեմլի կողմից համա­ձայնագրից հրա­ժարվե­լու համար կարծր պատժա­մի­ջոցներ սահմա­նե­լու խոստումից հետո Թրամփը միայն կարգադրել է մաքսա­տուրք սահմա­նել Հնդկաստա­նի վրա՝ ռուսա­կան նավթը ներմուծե­լու համար։ Նա թիրախ չի վերցրել Չինաստա­նին՝ ռուսա­կան էներգա­կիրնե­րի ամե­նա­մեծ գնորդին, և միևնույն ժամա­նակ Թրամփի վարչա­կազմը կտրուկ քննա­դա­տեց եվրո­պա­ցի դաշնա­կիցնե­րին այն բանի համար, որ նրանք շարունա­կում են գնումներ կատա­րել ռուսա­կան նավթից։

Թրամփը նաև հայտա­րա­րեց, որ ամե­րիկյան զորքե­րը չեն մասնակցի Ուկրաի­նա­յի վրա ցամա­քա­յին գործո­ղություննե­րին, թեև կարող են օժանդա­կություն ցուցա­բե­րել եվրո­պա­կան երկրնե­րի զորքե­րին։ Սպի­տակ տան մամուլի քարտուղար Քերո­լայն Լիվիթթը մեղմեց Թրամփի Truth Social‑ի հաղորդագրության նշա­նա­կությունը՝ հայտա­րա­րե­լով, որ նա պարզա­պես «արտա­հայտել է իր կարծի­քը» հակա­մարտության վիճա­կի մասին, որի ընթացքում զոհվել են հարյուր հազա­րա­վոր մարդիկ։ Սակայն դա ընդգծեց Թրամփի անհանգստությունը խաղաղ բանակցություննե­րի ընթացքի վերա­բերյալ։

Այս հաղորդագրությունը կտրուկ հակադրության մեջ է ԱՄՆ նախա­գա­հի այն հայտա­րա­րության հետ, որը արվել էր նրա երկրորդ պաշտո­նա­կա­լությունից առաջ, երբ նա քննա­դա­տում էր Բայդե­նին՝ Ուկրաի­նա­յին «երկիր-երկիր» դասի ATACMS հրթիռներ մատա­կա­րա­րե­լու համար։

«Ես կատե­գո­րիկ համա­ձայն չեմ հարյուրա­վոր մղոն հեռա­վո­րությամբ Ռուսաստա­նի խորքե­րը հրթիռնե­րի ուղարկման հետ», — հայտա­րա­րել էր Թրամփը «Time» ամսագրին դեկտեմբե­րին։ «Ինչո՞ւ ենք դա անում։ Մենք պարզա­պես սրում ենք այդ պատե­րազմը և այն ավե­լի վատը դարձնում»։ Ֆիո­նա Հիլլը, որը Թրամփի առա­ջին ժամկե­տում Ազգա­յին անվտանգության խորհրդում Ռուսաստա­նի հարցե­րով առա­ջա­տար փորձա­գետ էր, հայտա­րա­րել է, որ նրա վերջին հանդի­պումնե­րը Պուտի­նի, Զելենսկու և եվրո­պա­ցի առաջնորդնե­րի հետ հանգեցրել են շփո­թեցնող գործընթա­ցի, և հնա­րա­վոր է՝ ԱՄՆ և Ռուսաստա­նի ղեկա­վարնե­րը անվտանգության երաշխիքնե­րը տարբեր կերպ են հասկա­նում։

«Մենք կարծես ճահճա­ցել ենք Ուկրաի­նա­յի իրա­վի­ճա­կում, և տվյալ պահին բոլո­րը, ներառյալ Պուտի­նը, փորձում են կառա­վա­րել Թրամփին։ Ռուսներն օգտա­գործում են տերմիննե­րը որո­շա­կի համա­տեքստում, իսկ Թրամփը դա չի հասկա­նում։ Հնա­րա­վոր է՝ Պուտի­նը դիտա­վորյալ հասկացնում էր նրան, թե ինքը համա­ձայն է», — ասաց նա։

Մինչ Թրամփի վարչա­կազմը շարունա­կում է հույս ունե­նալ արագ համա­ձայնության հասնե­լու վրա, որոշ նախկին պաշտոնյա­ներ կարծում են, որ համա­պարփակ կարգա­վո­րումը անհա­վա­նա­կան է։

«Մենք այն նույն տեղում ենք, ուր գտնվում էինք երկու շաբաթ առաջ, նույն տեղում, որտեղ գտնվում էինք վեց ամիս առաջ», — ասել է Կուրտ Վոլքե­րը, որը Թրամփի առա­ջին ժամկե­տում ԱՄՆ‑ի հատուկ ներկա­յա­ցուցիչն էր Ուկրաի­նա­յի հարցե­րով բանակցություննե­րի գծով։ «Պայմա­նա­գիր չի լինե­լու։ Պուտի­նը երբեք չի համա­ձայնի»։ 

Աղբյուրը՝

https://www.wsj.com/world/russia-ukraine-peace-deal-trump-push-0da03328

Առնչվող Հոդվածներ