19.3 C
Yerevan

ՀՅԴ Վերնա­խա­վը Չունի Հայաստանյան Պատկե­րա­ցում

Իշխան Սաղա­թելյա­նի այս հայտա­րա­րությունը, թե՝ կգանք, նոր թուղթ կբա­նակցենք,  կունե­նանք «արժա­նա­պա­տիվ խաղա­ղություն», քաղա­քա­կան ինֆանտի­լիզմի բացա­ռիկ նմուշ է։ Բայց նախ՝ պետք է պարզել, թե «արժա­նա­պա­տիվ» ասե­լով ինքը՝ Սաղա­թելյանն ու ՀՅԴ‑ն ընդհանրա­պես ի՞նչ են հասկա­նում։ Դատե­լով  գաղտնա­զերծված «004» շրջա­բե­րա­կա­նից՝ ՀՅԴ‑ի իմա­ցած ու պատկե­րացրած «արժա­նա­պա­տի­վը» ՀՀ‑ի զիջված անկա­խությունն է ու ՌԴ‑ի հետ ինչ-որ «միություննե­րի» մեջ մտնե­լը։

Հ. Մանուկյան

Ո՞րն է ՀՅԴ‑ի պատկե­րացրած «արժա­նա­պա­տիվ խաղա­ղությունը»՝ գուբեռնիա դարձած Հայաստա՞նը

Նախքան խաղա­ղության համա­ձայնագրի հանրայնա­ցումը էլ ամբիոն չմնաց, որ ընդդի­մությունը չդղրդացներ՝ գուժե­լով փաստաթղթում տեղ գտած՝ «Հայաստա­նի կողմից հերթա­կան անգամ կենսա­կան շահե­րը զիջե­լու»  և այլ ապո­կա­լիպտիկ ցնդա­բա­նություննե­րի մասին։  Բանը հասավ նրան, որ փաստաթղթի սևագրին գաղտնիության ռեժի­մում ծանո­թա­ցած ու դժգոհ մնա­ցած ԱԺ ընդդի­մա­դիր որոշ պատգա­մա­վորներ դիմե­ցին վարչա­կան դատա­րան։ (Հայաստա­նի Հանրա­պե­տության կառա­վա­րության և Հայաստա­նի Հանրա­պե­տության արտա­քին գործե­րի նախա­րա­րի կողմից տիրա­պետվող Հայաստա­նի և Ադրբե­ջա­նի միջև փոխա­նակվող պայմա­նագրի նախագծե­րին ծանո­թա­նա­լու հնա­րա­վո­րություն չտա­լը ոչ իրա­վա­չափ ճանա­չե­լու պահանջի մասին):  

Այժմ, երբ արդեն հանրայնացվել է նախաստո­րագրված փաստա­թուղթը, ու հայտնի են դրա կետե­րը, ընդդի­մությունը տաղա­վա­րից տաղա­վար է ցատկում (մինչև կմեկնարկի ԱԺ հերթա­կան նստաշրջանն ու հասա­նե­լի կդառնա ՀՀ գլխա­վոր ամբիո­նը)՝ գուժե­լով փաստաթղթի  ոչ խաղա­ղա­բեր՝ «պատե­րազմ անոնսող» լինե­լու մասին։ Դժվար կացություն է ստեղծվել 2026‑ի ընտրություննե­րի նախա­շե­մին գտնվող քաղա­քա­կան ճամբա­րի համար, ինչ խոսք, թե՛ ասե­լի­քի, թե՛ անե­լի­քի, թե՛ խոստա­նա­լի­քի առումով։ 

Նախ՝ անե­լի­քի մասին, որը ընդդի­մության դեպքում մարդկանց փողոց դուրս բերելն է՝  «վատ փաստա­թուղթ» նախաստո­րագրած  իշխա­նությա­նը հեռացնե­լու օրա­կարգով։  Խնդրո առարկա փաստաթղթե­րի հանրայնա­ցումից, դրանց վերա­բերյալ ՀՀ վարչա­պե­տի ուղերձից հետո գեթ մեկ շահա­ռու՝ բողո­քա­վոր քաղա­քա­ցի, դուրս չեկավ փողոց,  հաշիվ չպա­հանջեց իշխա­նությունից, թե՝ այս ի՞նչ ես բանակցել ու նախաստո­րագրել, թո՛ղ աթոռդ ու կորչիր գրո­ղի ծոցը։ Արդ, ի՞նչ է մնում անել ընդդի­մությա­նը բողո­քա­կան զանգվա­ծի իսպառ բացա­կա­յության պայմաննե­րում՝ խոսել, ավե­լի ճիշտ՝ չարա­խո­սել ու  խոստա­նալ։ Ընդ որում, խոսե­լի­քի ու խոստա­նա­լի­քի առումով էլ  ընդդի­մությունը   հայտնվել է աննա­խանձ վիճա­կում, քանի որ «դեմ ըլլա­լով» խաղա­ղության համա­ձայնագրին՝ չի կարող մերժել խաղա­ղության գաղա­փա­րը, այսպի­սով, փաստո­րեն, մեղադրվե­լով խաղա­ղության այլընտրանքին՝ պատե­րազմին կողմ լինե­լու մեջ։ Ուստի մնում է ստո­րագրված համա­ձայնագրի վերա­բերյալ ճոռոմ չարա­խո­սությունը համադրել «մենք կգանք, ավե­լի լավ պայմաննե­րով խաղա­ղություն կբե­րենք» ծանծա­ղա­միտ խոստման հետ։  

Նախօ­րեին ԶԼՄ-ներից մեկի տաղա­վար շտա­պած ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ, ՀՅԴ-ական  Իշխան Սաղա­թելյա­նը նորից երգել է արդեն հայտնի ռեպերտուա­րի երգն ու ասել մոտա­վո­րա­պես այն, ինչի մասին նշե­ցինք քիչ վերը. «Երբ գանք իշխա­նության, փորձե­լու ենք բանակցել նոր բովանդա­կություն, չենք հրա­ժարվե­լու բանակցություննե­րից, չենք հրա­ժարվե­լու տեքստ ունե­նա­լուց, բայց էդ տեքստը պետք է բխի Հայաստա­նի շահե­րից։ Էս փաստա­թուղթը Նիկոլ Փաշինյա­նին ինչի՞ համար ա պետք, որ էս փաստաթղթով մտնի ժողովրդի մեջ ու ասի՝ տեսեք, ձեզ բերել եմ խաղա­ղություն, եթե այս ուժե­րը եկան՝ պատե­րազմ է լինե­լու, ոնց որ ասել էր 2021 թվա­կա­նին՝ ես չեղա, իրանք եկան, պատե­րազմ ա լինե­լու։ Մենք ասում ենք՝ Ադրբե­ջա­նի հետ պետք է բանակցություննե­րը շարունակվեն, պետք է ճանա­պարհնե­րը ապաշրջա­փակվեն, պետք է, այո, ունե­նանք համա­պարփակ, իրա­կան խաղա­ղության մասին փաստա­թուղթ, բայց էն տեքստը, որ սեղա­նին դրված է, դա իրա­կան խաղա­ղության հետ կապ, առնչություն չունի»։  Այսքանն ասե­լուց հետո Սաղա­թելյա­նը դեմքին ժպիտ հաղորդե­լով, որպես սրտա­հո­վանք, ազդա­րա­րել է՝ «ընդ որում, էդքա­նից հետո Ադրբե­ջանն ասել ա, որ էդ փաստա­թուղթը չի ստո­րագրե­լու, չէ՞, մինչև չլի­նեն սահմա­նադրա­կան փոփո­խություննե­րը։ Ես էլ հույս ունեմ, որ հարցը մինչև չեղարկե­լուն չի հասնի՝ մինչև սահմա­նադրա­կան փոփո­խություննե­րը Նիկոլ Փաշինյա­նը չի լինի, ՀՀ Սահմա­նադրությունը չի փոխվի, և մենք Ադրբե­ջա­նի հետ մեր իրա­կան, ժողովրդի շահե­րից բխող բանակցություննե­րը կսկսենք ու կունե­նանք արժա­նա­պա­տիվ խաղա­ղություն»։      

Իշխան Սաղա­թելյա­նի այս հայտա­րա­րությունը, թե՝ կգանք, նոր թուղթ կբա­նակցենք,  կունե­նանք «արժա­նա­պա­տիվ խաղա­ղություն», քաղա­քա­կան ինֆանտի­լիզմի բացա­ռիկ նմուշ է։ Բայց նախ՝ պետք է պարզել, թե «արժա­նա­պա­տիվ» ասե­լով ինքը՝ Սաղա­թելյանն ու ՀՅԴ‑ն ընդհանրա­պես ի՞նչ են հասկա­նում։ Դատե­լով  գաղտնա­զերծված «004» շրջա­բե­րա­կա­նից՝ ՀՅԴ‑ի իմա­ցած ու պատկե­րացրած «արժա­նա­պա­տի­վը» ՀՀ‑ի զիջված անկա­խությունն է ու ՌԴ‑ի հետ ինչ-որ «միություննե­րի» մեջ մտնե­լը։ Շատ կարև­որ է պարզա­բա­նե­լը՝ արդյոք ՀՅԴ‑ն, խոսե­լով արժա­նա­պա­տիվ խաղա­ղության մասին,  «արժա­նա­պա­տիվ» բառի տակ դնում է բացա­ռա­պես սեփակա՞ն  պատկե­րա­ցումնե­րը՝ առաջնա­յին համա­րե­լով  սեփա­կան երկրի շահը, թե՞ ՀՅԴ‑ի համար «արժա­նա­պա­տիվ» է այն, ինչը հաճո է Մարիա Զախա­րո­վա­յի, Լավրո­վի ու նրանց վերա­դա­սի քիմքին ու ախորժա­կին։ Ասենք՝ եթե ՀՅԴ‑ն գա իշխա­նության, ինչպե՞ս  է վարվե­լու վաշինգտոնյան փաստաթղթե­րին նախորդած պայմա­նա­վորվա­ծություննե­րի հետ, մասնա­վո­րա­պես նոյեմբե­րի 9‑ի հայտա­րա­րության ու մյուս եռա­կողմ՝ Հայաստան-Ադրբե­ջան-ՌԴ հայտա­րա­րություննե­րի։ Մասնա­վո­րա­պես նոյեմբե­րի 9‑ի հայտա­րա­րության 9‑րդ կետի  իրա­գործումն ինչպե՞ս է պատկե­րացնում, ճիշտ այնպե՞ս, ինչպես Պուտի­նը՝  ռուսա­կան ուժե­րի վերահսկո­ղություն  Ադրբե­ջա­նի հիմնա­կան հատվա­ծը  Նախիջև­ա­նին կապող ճանա­պարհի վրա՝  ՀՀ իրա­վա­զո­րության և ինքնիշխա­նության զիջմամբ։        

Այժմ «նոր բանակցող, նոր բովանդա­կություն» մանի­պուլյա­տիվ թեզի մասին. Սաղա­թելյանն ու նրա քաղա­քա­կան մյուս գործընկերնե­րը, փաստո­րեն, հույս ունեն, որ Ալիևն ու Ադրբե­ջան պետությունը, տեսնե­լով, որ ՀՀ‑ի անունից բանակցո­ղը փոխվել է՝ եկել են դաշնակներն ու նրանց քաղա­քա­կան «ասի­չը»՝ Ռոբերտ Քոչարյա­նը,  նայե­լու են վերջիննե­րիս արծվե­նի հայացքին, սիրտնե­րը, ինչպես «Քաջ Նազա­րը» հեքիա­թի միջի հսկա­նե­րի սիրտը Նազա­րին տեսնե­լիս, դող է ընկնե­լու, ուրա­նա­լու են սեփա­կան շահերն ու  բանակցա­յին սեղա­նի շուրջ կատա­ղի կերպով առաջ են մղե­լու Հայաստա­նի շահե­րը։ (Հատկա­պես արտա­հերթության կարգով դուրս են գալու Շուշիից, քանի որ Սաղա­թելյա­նը դեռ 2020-ին  որդուն խոստա­ցել է, որ նրա հարսա­նի­քը Շուշիում է անե­լու)։ Նման ֆանտաստիկ բան թերևս կարող է տեղի ունե­նալ մի դեպքում՝  եթե ՀՅԴ-ին հաջողվի «վերբովկա» անել Պետա­կան անվտանգության կոմի­տեի երբեմնի նախա­գահ, գենե­րալ-մայոր Հեյդար Ալիևի որդի Իլհա­մին, նրա աշխա­տա­կազմին և  ողջ պետա­կան ապա­րա­տին ընդհանրա­պես։ Արդ, եթե մեկ և կես դար գոյություն ունե­ցող, ընդհուպ երիտթուրքե­րի հետ բանակցած կուսակցությունն այդքան վստահ է, որ ի վիճա­կի կլի­նի «հեղա­փո­խել» Ադրբե­ջա­նի իշխող վերնա­խա­վին, ապա ինչո՞ւ մինչև Փաշինյա­նի իշխա­նությունը  այդ ուղղությամբ քայլեր չի ձեռնարկել մասնա­վո­րա­պես Ղարա­բա­ղի խնդրի հայանպաստ լուծման ուղղությամբ։ Այն ժամա­նակ, երբ, օրի­նակ, հրա­պա­րակվե­ցին ԼՂ խնդրի կարգա­վորման «Մադրիդյան սկզբունքնե­րը», որոնց խիստ ու կտրուկ դեմ էր ՀՅԴ‑ն, ինչո՞ւ  իր ռեսուրսնե­րը «խոդի գցե­լով» չկա­րո­ղա­ցավ վիժեցնել մերժե­լի բովանդա­կությունն ու ստա­նալ նորը՝ վսեմն ու արդա­րը։ Ո՞վ կամ ի՞նչը խանգա­րեց։ Արդյոք բանակցո­ղի անտա­ղանդ ու ապաշնորհ լինե՞լն էր պատճա­ռը։ Նույն տրա­մա­բա­նությամբ՝ ո՞վ կամ ի՞նչն է օգնե­լու, որ իշխա­նության գալու դեպքում Իշխան Սաղա­թելյանն ու նրա մյուս գործընկերնե­րը չեղարկեն հետպա­տե­րազմա­կան իրա­վի­ճա­կի իրո­ղություննե­րը՝ հաշվի առնե­լով  բանակցված փաստա­թուղթը, ու ստա­նան նորը։ Կասկա­ծում ենք, որ ԼՂ բանակցա­յին գործընթա­ցի տակ ականներ դրած, չլուծած ու, այո, գործող իշխա­նության «ջեբը գցած» նախկին իշխա­նությունն այսքա­նից հետո ի վիճա­կի լինի որևէ թուղթ, այն էլ՝ պրո­հայկա­կան, բանակցել։ Իշխա­նության գալու դեպքում նրանց կողմից բանակցվե­լի­քը լինե­լու է ճիշտ նույն բովանդա­կության շուրջ, որն արդեն բանակցվել է ու հրա­պա­րակվել։ Իսկ եթե ոչ, ապա Սաղա­թելյանն ու իրենց որդի­նե­րի, թոռնե­րի հարսա­նի­քը  Շուշիում անել փափա­գող մյուս բանակցողնե­րը Ալիևի հետ քննարկե­լու են վերսկսած պատե­րազմը կանգնեցնե­լու պայմաննե­րը՝ դրանցից բխող կործա­նա­րար հետև­անքնե­րով։   

Հ. Մանուկյան  

Աղբյուրը՝ https://civic.am/news/99455

Առնչվող Հոդվածներ