16.9 C
Yerevan

«Արցա­խի ԿԳԲ-ացումը»

Հանրա­յին լայն շրջա­նակնե­րի համար, ըստ այդմ, նախա­գա­հի պաշտո­նի իրա­կան երկու թեկնա­ծու կար՝ նախկին վարչա­պետ Արա­յիկ Հարությունյա­նը, եւ նա, ում աջակցություն կհայտնի ՊԲ նախկին հրա­մա­նա­տար Սամվել Բաբա­յա­նը: Մասնա­վոր շրջա­նակնե­րում այդ փուլում խոսակցություններ տարածվե­ցին, որ Սամվել Բաբա­յա­նի հետ «Մոսկվա­յից կապ են հաստա­տել եւ առա­ջարկել, որ նա սատա­րի գենե­րալ Վիտա­լի Բալա­սանյա­նին»;

Վահրամ Աթա­նեսյան

(մաս 61-րդ)

Արցա­խի ներքա­ղա­քա­կան ճգնա­ժա­մի վտանգա­վո­րությունը բացա­հայտվեց 2019‑ի տարե­վերջին: Բակո Սահակյա­նի պաշտո­նա­վարման ավարտին մնում էր ընդա­մե­նը հինգ ամիս, բայց նա այդպես էլ իրա­վա­հա­ջորդի հարցում որեւէ որո­շում չկա­յացրեց: Ինչո՞վ էր պայմա­նա­վորված քաղա­քա­կան ավանդույթի խախտումը: Նրա մերձա­վոր շրջա­պա­տից արտա­հոսք եղավ, որ Բակո Սահակյա­նը թույլ է տվել այսպի­սի արտա­հայտություն. «Մեր տունը սատա­նա է մտել»: Ու՞մ է նա նկա­տի ունե­ցել կամ՝ քաղա­քա­կան ի՞նչ ուժի կամ խմբա­վորման՝ կարե­լի է միայն ենթադրություն անել: Միա­ժա­մա­նակ առ այսօր որեւէ բացատրություն չի տրվել իրո­ղությա­նը, թե իշխա­նությունը, ուժա­յին կառույցնե­րը եւ անձամբ Բակո Սահակյանն ինչու՞ նախա­գա­հի պաշտո­նում իրա­վա­հա­ջորդի հարցի շուրջ այդպես էլ ընդհա­նուր եզրա­կա­ցության չեն եկել: 

Խնդիրն ավե­լի խորքա­յին է, եւ հարցն այն է, թե Բակո Սահակյա­նը «նեղ շրջա­պա­տին»՝ բանա­կի, ոստի­կա­նության եւ ԱԱԾ գենե­րա­լի­տե­տին որեւէ թեկնա­ծություն ներկա­յացրել, բայց համա­ձայնության հասնել չի՞ կարո­ղա­ցել, թե՞ Արցա­խի համար ճակա­տագրա­կան այդ պահին ամեն ինչ թողնվել է հանգա­մանքնե­րի քմահաճույքի՞ն: Մի հարցում որո­շա­կի պարզություն կա. դեմ լինե­լով քաղա­քա­կա­նություն Սամվել Բաբա­յա­նի վերա­դարձին, Բակո Սահակյա­նը դեմ էր նաեւ, որ նա նախա­գա­հի ընտրության հարցում դերա­կա­տա­րություն ունե­նա: Բայց ընտրություննե­րին Բաբա­յա­նի մասնակցությունը կանխել հնա­րա­վոր չէր. նախա­գա­հի եւ Ազգա­յին ժողո­վի ընտրություննե­րը նշա­նակված էին նույն օրը, իսկ Բաբա­յա­նը հասցրել էր օրենքով սահմանված կարգով գրանցել «Միասնա­կան հայրե­նիք» կուսակցությունը, որ քաղա­քա­կան դաշտի առա­ջա­տարնե­րից էր՝ իր շարքե­րում ունե­նա­լով նաեւ հանրա­յին հեղի­նա­կություն վայե­լող նախկին զինվո­րա­կաննե­րի, գիտա­կան, մանկա­վարժա­կան եւ ստեղծա­գործա­կան մտա­վո­րա­կա­նության ներկա­յա­ցուցիչնե­րի: 

Հանրա­յին լայն շրջա­նակնե­րի համար, ըստ այդմ, նախա­գա­հի պաշտո­նի իրա­կան երկու թեկնա­ծու կար՝ նախկին վարչա­պետ Արա­յիկ Հարությունյա­նը, եւ նա, ում աջակցություն կհայտնի ՊԲ նախկին հրա­մա­նա­տար Սամվել Բաբա­յա­նը: Մասնա­վոր շրջա­նակնե­րում այդ փուլում խոսակցություններ տարածվե­ցին, որ Սամվել Բաբա­յա­նի հետ «Մոսկվա­յից կապ են հաստա­տել եւ առա­ջարկել, որ նա սատա­րի գենե­րալ Վիտա­լի Բալա­սանյա­նին»: Բաբա­յանն այս տեղե­կությունը ոչ հերքել է, ոչ՝ հաստա­տել: Փաստն այն է, որ նա նախա­գա­հի թեկնա­ծունե­րի գրանցումից հետո իր գլխա­վո­րած «Միասնա­կան հայրե­նիք» կուսակցության անունից հայտա­րա­րեց, որ մրցա­պայքա­րում աջակցե­լու է Մասիս Մայիլյա­նին: Վերջինս նախա­գա­հի թեկնա­ծու էր առա­ջադրվել՝ զբա­ղեցնե­լով արտա­քին գործե­րի նախա­րա­րի պաշտո­նը: 

Նախա­գա­հի ընտրություննե­րի քարո­զարշա­վի մեկնարկի նախօ­րեին մամուլում տեղե­կություն տարածվեց, որ Ռուսաստա­նի պատկան մարմիննե­րը Սամվել Բաբա­յա­նին եւ Մասիս Մայիլյա­նին ճանա­չել են «անցանկա­լի անձ» եւ նրանց մուտքն Ռուսաստան հինգ տարով արգելվել է: Ըստ երեւույթին, այդ տեղե­կությունը համա­պա­տասխա­նում էր իրա­կա­նությա­նը: Որո­շումն, ինչպես իրա­զեկ աղբյուրներն էին ասում, կայացվել էր ՌԴ Անվտանգության դաշնա­յին ծառա­յության պահանջով: 

(Շարունա­կե­լի)

Առնչվող Հոդվածներ