19.3 C
Yerevan

Իրա­նը Համա­ձայնվե­լու Է Անկախ Իր Կամքից

«Թրամփի ուղին» կարող է ունե­նալ և՛ դրա­կան, և՛ բացա­սա­կան ազդե­ցություն: «Խաղա­ղության խաչմե­րուկը», որ առա­ջարկում է մեր Կառա­վա­րությունը՝ Իրա­նին հնա­րա­վո­րություն տալիս է մասնակցել այդ ամե­նին, եթե նրանք այդ հնա­րա­վո­րություննե­րից իրոք օգտվեն, դա ոչ միայն վնաս չի տա մեր երկկողմա­նի հարա­բե­րություննե­րին, այլև օգուտ կտա:

Դավիթ Ստե­փանյան

«Փեզեշքիա­նի այցի ժամա­նակ տասը փաստա­թուղթ է ստո­րագրվել տարբեր ոլորտնե­րից՝ մշա­կութա­յի­նից մինչև քաղա­քա­կան, բայց մենք հասկա­նում ենք, որ ամե­նա­կարև­որ հարցը իրանյան մտա­հո­գություններն են՝ կապված վաշինգտոնյան համա­ձայնություննե­րի հետ»,-Zarkerak.am-ի հետ զրույցում անդրա­դառնա­լով Իրա­նի նախա­գահ Մասուդ Փեզեշքիա­նի Հայաստան կատա­րած այցին՝ ասաց քաղա­քա­գետ Դավիթ Ստե­փանյա­նը: 

Անդրա­դառնա­լով «Թրամփի ուղու» հետ կապված Իրա­նի դիրքո­րոշմա­նը՝ Ստե­փանյա­նը նշեց. «Դիվա­նա­գի­տությունը և անկեղծությունը համադրե­լի չեն, սրանք դիվա­նա­գի­տա­կան հայտա­րա­րություններ են: Իրենք էլ են հասկա­նում, որ շատ բան է փոխվել և հետդարձի ճանա­պարհ այլևս չկա: Կարծում եմ, որ և՛ փոխարտգործնա­խա­րար Վահան Կոստանյա­նի այցի ժամա­նակ, և՛ պարոն Փեզեշքիա­նի այցի շրջա­նակնե­րում այդ հանգա­մանքնե­րը ճշգրտվե­ցին, կասկածնե­րը փարատվե­ցին և Իրա­նի արտգործնա­խա­րար Արաղչիի հայտա­րա­րություննե­րը դրա վառ վկա­յությունն են, Իրա­նը կարծես թե որևէ բաց հարցեր՝ կապված «Թրամփի ուղու», ապա­գա կոմունի­կա­ցի­նե­րի վերա­բացման պլաննե­րի հետ՝ չունի: Սակայն մենք հասկա­նում ենք, որ ցանկա­ցած դեպքում քաղա­քա­կա­նությունում հարցեր միշտ էլ լինում են, այդ թվում մենք էլ Իրա­նին շատ հարցեր ունենք»:

Խոսե­լով տարա­ծաշրջա­նում ձևա­վորված ստա­տուս քվո­յի մասին՝ քաղա­քա­գետն ասաց. «Ի վերջո հասկա­նում ենք, որ այս ստա­տուս քվոն, որի մասին ասում է պարոն Արաղչին, մի քանի անգամ արդեն փոփոխվել է և փոփոխվել է առա­ջին հերթին 2020 թվա­կա­նին 44-օրյա պայմա­նա­վորված պատե­րազմի հետև­անքով և մեծ հաշվով Իրա­նի լռությամբ: Վերջերս նույն Մասուդ Փեզեշքիանն այցե­լել է օկուպացված Ստե­փա­նա­կերտ, Շուշի, որտեղ ողջունել է Ալիև­ին և Ադրբե­ջա­նի տարածքա­յին ամբողջա­կա­նությունը, այդ ամե­նը մեզ մոտ էլ է հարցեր առա­ջացնում: Այդ թվում Իրա­նի քաղա­քա­կա­նության շնորհիվ է աշխարհա­քա­ղա­քա­կան ստա­տուս քվոն տարա­ծաշրջա­նում հաստատվել, այնպես չէ որ Իրա­նում բոլո­րը սուրբ են: Այդ հարցե­րը փոխա­դարձ են, բայց դա չի նշա­նա­կում, որ մենք չպետք է դրանց  պատասխա­նենք: Իրա­նը պետք է շարունա­կի որո­շա­կի առումով գործոն մնալ մեր տարա­ծաշրջա­նում, որովհետև դա շատ կարև­որ է հավա­սա­րակշված քաղա­քա­կա­նություննե­րի շրջա­նակնե­րում»:

Մեր այն հարցին, թե «Թրամփի ուղու»  հետ կապված Իրա­նի կողմից սպա­սե­լի են ինչ-որ վտանգներ՝ Դավիթ Ստե­փանյանն ընդգծեց. «Իրանն այսօր այն դերա­կա­տա­րը չէ  մեծ Մերձա­վոր Արև­ելքում, որի դիրքո­րո­շումը կարող է խոչընդո­տել «Թրամփի ուղու» իրա­կա­նացմա­նը, նրանք հնա­րա­վո­րություն չունեն՝ հաշվի առնե­լով նրանց դերի զգա­լի նվա­զումը մեծ Մերձա­վոր Արև­ելքում, որի մի մասն է Հարա­վա­յին Կովկա­սը: Վստահ եմ, որ եթե այդ հնա­րա­վո­րությունն ունե­նա­յին, անպայման կխո­չընդո­տեին: Այո, նրանց մտա­հո­գություննե­րը պետք է հաշվի առնել, բայց Իրա­նը ռեալ խոչընդոտ չի հանդի­սա­նում այդ ճանա­պարհին: Ես տեսնում եմ հնա­րա­վո­րություններ, եթե Իրանն իրոք ուզում է տարա­ծաշրջա­նում գործոն մնալ, իրոք ուզում է զարգացնել հարա­բե­րություննե­րը տարա­ծաշրջա­նի երկրնե­րի՝ առա­ջի­նը Հայաստա­նի հետ, պետք է այս իրո­ղություննե­րի հետ հաշվի նստի: «Թրամփի ուղուն» մեր լավ կյանքից չէ, որ համա­ձայնել ենք և փորձում ենք ապա­հո­վագրել մեզ հերթա­կան ադրբե­ջա­նա­կան ագրե­սիա­յից՝ ԱՄՆ‑ի միջո­ցով: Այնպես, որ Իրա­նը ևս սխալներ ունի, պետք է աշխա­տի դրանց վրա»: 

Թե ինչպես կարող է  «Թրամփի ուղին» ազդել հայ-իրա­նա­կան հարա­բե­րություննե­րի հետա­գա զարգացման վրա՝ մեր զրուցա­կիցն ասաց. ««Թրամփի ուղին» կարող է ունե­նալ և՛ դրա­կան, և՛ բացա­սա­կան ազդե­ցություն: «Խաղա­ղության խաչմե­րուկը», որ առա­ջարկում է մեր Կառա­վա­րությունը՝ Իրա­նին հնա­րա­վո­րություն տալիս է մասնակցել այդ ամե­նին, եթե նրանք այդ հնա­րա­վո­րություննե­րից իրոք օգտվեն, դա ոչ միայն վնաս չի տա մեր երկկողմա­նի հարա­բե­րություննե­րին, այլև օգուտ կտա: Ամեն ինչ կախված է նրա­նից, թե Իրա­նում ինչպես են դրան վերա­բե­րում: Եթե շարունա­կեն դիտարկել դա որպես իրենց դեմ ուղղված քայլ և մասնակցություն չունե­նան, իհարկե, վնա­սե­լու է և՛ երկկողմա­նի հարա­բե­րություննե­րին, և՛ տնտե­սությա­նը, որո­շո­ղը Թեհրանն է: Այս պահին Հայաստան-Իրան հարա­բե­րություննե­րում ավե­լի շատ հնա­րա­վո­րություններ եմ տեսնում, քան ռիսկեր և մարտահրա­վերներ: Վստահ եմ, որ Հայաստա­նի կողմից առա­ջարկություններ արվել են, ամեն ինչ կախված է Իրա­նից»:

Աննա Բզնունի

Աղբյուրը՝ https://zarkerak.am/show/135502

Առնչվող Հոդվածներ