19.3 C
Yerevan

Նոյեմբե­րի 9‑ի Պարտությունն Ու Օգոստո­սի 8‑ի Ձեռքբե­րումը

Հայաստանյան ներքա­ղա­քա­կան դաշտում առաջ բերվող ընդդի­մա­դիրնե­րի կարծի­քը, որ օգոստո­սի 8‑ի համա­ձայնա­գի­րը նշա­նա­կում է Հայաստա­նի տարածքի մասնա­տում, ինքնիշխա­նության կորուստ և այլն, վերա­բե­րում է նոյեմբե­րի 9‑ին։ Հենց նոյեմբե­րի 9‑ն էր Ադրբե­ջա­նը մեզ դեմ տալիս ու միջանցք պահանջում, որն էլ պիտի հսկեին ռուսնե­րը։ Եթե նոյեմբե­րի 9‑ը տեղի ունե­նար, ապա վստա­հա­բար կարե­լի է ասել, որ Հայաստա­նը կորցնում էր իր ինքնիշխա­նությունը։

Ռոբերտ Ղևոնդյան

1inTV‑ն զրուցել է Անվտանգա­յին քաղա­քա­կա­նության հետա­զո­տություննե­րի կենտրո­նի փորձա­գետ, քաղա­քա­գետ Ռոբերտ Ղևոնդյա­նի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվել է ՀՀ արտգործ նախա­րար Արա­րատ Միրզո­յա­նի հարցազրույցը Պետրոս Ղազարյա­նի հետ։ Հարցազրույցի ընթացքում Արա­րատ Միրզո­յա­նը մի շարք պարզա­բա­նումներ էր տվել օգոստո­սի 8‑ի համա­ձայնագրի վերա­բերյալ՝ ներառյալ այն, որ դեռևս չկա պայմա­նագրի ստո­րագրում, այլ համա­ձայնագրի նախաստո­րագրում, բայց խաղա­ղությունն արդեն փաստ է, ինչպես նաև խոսել էր ճանա­պարհնե­րի ապաշրջա­փակման, բեռնե­րի անխո­չընդոտ, փոխա­դարձ համա­ձայնության անցման մասին և այլն։

Փորձա­գե­տը չհա­մա­ձայնեց Արա­րատ Միրզո­յա­նի կարծի­քին, որ խաղա­ղությունն արդեն հաստատված է ու փաստ է։ Նա իր կարծի­քը հիմնա­վո­րեց նրա­նով, որ ստո­րագրված պայմա­նա­գիրն ինքն իրե­նով ոչինչ է, եթե գործո­ղություննե­րով հաստա­տում դեռ չի գտել։ Խաղա­ղության հաստատման մասին կարող ենք խոսել այն ժամա­նակ, երբ արդեն գոնե մեկ անգամ բեռ տեղա­փոխվի Հայաստա­նի ու Ադրբե­ջա­նի տարածքով, մարդիկ գնան գան, հասկա­նանք, թե տեխնի­կա­պես այդ ամենն ինչպես է աշխա­տում։ Այդ պարա­գա­յում հնա­րա­վոր կլի­նի ասել, որ խաղա­ղությունը կա, բայց հիմա դեռևս վաղ է խոսել դրա մասին։ Ղևոնդյա­նը նշեց, որ իրա­վա­կան, փաստաթղթա­յին մակարդա­կում Հայաստա­նը, որպես այդ համա­ձայնագրի համա­հե­ղի­նակ, իհարկե նաև Ադրբե­ջա­նի ու ԱՄՆ‑ի  հետ, բավա­կան բարե­լա­վել է իր դիրքե­րը։ Դիվա­նա­գի­տա­կան մակարդա­կում տեղի ունե­ցո­ղը  համա­պա­տասխա­նում է Հայաստա­նի շահե­րին։ Բայց փորձա­գե­տը պնդեց, որ միայն փաստաթղթի ստո­րագրումը դեռևս բավա­րար չէ։ Զուտ այդ առումով համե­մա­տության համար նա օրի­նակ բերեց 2020թ․ նոյեմբե­րի 9‑ի համա­ձայնա­գի­րը՝ նշե­լով, որ այնտեղ ևս Հայաստանն ու Ադրբե­ջա­նը փոխա­դարձ պարտա­վո­րություններ էին վերցրել, բայց ի՞նչ եղավ։ Պայմա­նագրի ստո­րագրումից հետո երկու տարվա ընթացքում Հայաստա­նի ու  Ադրբե­ջա­նի միջև երեք խոշոր ու այլ մանր ռազմա­կան բախումներ են տեղի ունե­ցել, դեռ չասած Արցա­խի հարցը։ Այսինքն կարև­ո­րը արդեն կատարված փաստն է, ոչ թե զուտ պայմա­նա­գի­րը։

Ղևոնդյա­նը նշեց, որ հայաստանյան ներքա­ղա­քա­կան դաշտում առաջ բերվող ընդդի­մա­դիրնե­րի կարծի­քը, որ օգոստո­սի 8‑ի համա­ձայնա­գի­րը նշա­նա­կում է Հայաստա­նի տարածքի մասնա­տում, ինքնիշխա­նության կորուստ և այլն, վերա­բե­րում է նոյեմբե­րի 9‑ին։ Հենց նոյեմբե­րի 9‑ն էր Ադրբե­ջա­նը մեզ դեմ տալիս ու միջանցք պահանջում, որն էլ պիտի հսկեին ռուսնե­րը։ Եթե նոյեմբե­րի 9‑ը տեղի ունե­նար, ապա վստա­հա­բար կարե­լի է ասել, որ Հայաստա­նը կորցնում էր իր ինքնիշխա­նությունը։ Առհա­սա­րակ Հայաստա­նը իր ինքնիշխա­նությունը կորցնե­լու վտանգի առաջ կանգնե­լու է առա­ջին հերթին այն ժամա­նակ, երբ ու եթե Ռուսաստա­նը փորձի վերա­կանգնել Խորհրդա­յին Միությունը։ Եթե դա տեղի ունե­նա, ապա Հայաստանն առա­ջինն է այնտեղ մտցվե­լու որպես «Թաթարստան» և ունե­նա­լու այն «առա­վե­լություննե­րը», որ նշում են ընդդի­մա­դիր գործիչնե­րը։ Նոյեմբե­րի 9‑ին Հայաստա­նը պարտված էր, իսկ օգոստո­սի 8‑ին՝ Հայաստա­նը առնվազն համա­հա­վա­սար կողմ է։ Սա պարզ ու հասկա­նա­լի փաստ է։

Ռոբերտ Ղևոնդյա­նը նաև խոսեց ՀՀ ներքա­ղա­քա­կան իրա­վի­ճա­կի մասին՝ նշե­լով, որ 2026‑ի ընտրություննե­րին ներկա­յիս իշխա­նություննե­րը հավա­նա­բար կրկին Ազգա­յին Ժողո­վում մեծա­մասնություն կունե­նան։ Դրան զուգա­հեռ, Ազգա­յին Ժողով կփորձեն մտնել այնպի­սի ուժեր, որոնք սկզբունքո­րեն դեմ չեն օգոստո­սի 8‑ի համա­ձայնագրին և կարող են մրցակցել իշխա­նության հետ խաղա­ղության դաշտում։ Փորձա­գե­տը քիչ հավա­նա­կան համա­րեց, որ պայմա­նագրե­րի չեղարկում և պատե­րազմ պահանջող ուժե­րը կարո­ղա­նան առհա­սա­րակ անցո­ղիկ քվե ստա­նալ։ Նրանց փոխա­րեն կարող են ԱԺ անցնել այն ուժե­րը, որոնք ռուսա­կան կողմնո­րո­շում ունեն, բայց հայ-ադրբե­ջա­նա­կան համա­ձայնագրի չեղա­կում չեն առա­ջարկում։ Ու քանի որ ռուսա­մետնե­րի քանակն ավե­լի շատ է, քան պատե­րազմ ցանկա­ցողնե­րի, ապա տեղի կունե­նա նաև ձայնե­րի փոշիա­ցում, ինչը կերևա առա­ջին հերթին պատե­րազմ ցանկա­ցող ուժե­րի վրա։

Փորձա­գե­տը խոսեց նաև Արցա­խի ու արցախցի­նե­րի մասին՝ նշե­լով, որ Արցա­խը ոչ մի տեղ չի անհե­տա­ցել ու վերա­ցել և ոչ էլ արցախցի­ներն են վերա­ցել։ Աշխարհում նաև գործում է ինքնո­րոշման իրա­վունքը, դա չի չեղարկվել։ Բացի Ադրրբե­ջա­նից, ուր Արցա­խի հայե­րին ամե­նայն հավա­նա­կա­նությամբ կբանտարկեն, արցախցի­նե­րի իրա­վունքնե­րի, ինքնո­րոշման իրա­վունքի պայքար կարող է ընթա­նալ։ Եվ պիտի ընթա­նա։ Բայց Արցա­խի հայե­րը պիտի հասկա­նան մեկ բան․ Արցա­խը պետք է պահանջել Ադրբե­ջա­նից, ոչ թե Հայաստա­նից։ Ադրբե­ջանն է օկուպացրել Արցա­խը, Ադրբե­ջանն է հայա­թա­փել այն, ոչ թե Հայաստա­նը։ Հայաստա­նը չունի և մոտ ապա­գա­յում հազիվ թե բավա­րար չափով ռեսուրսներ ունե­նա Արցախ ազա­տագրե­լու համար։ Դա ևս պարզ ու հասկա­նա­լի է։

Ամբողջա­կան հարցազրույցը՝

Առնչվող Հոդվածներ