2-րդը վերաբերում է էներգետիկ անվտանգության ոլորտում գործընկերությանը, որը ոչ միայն նոր ատոմակայանի կառուցման, այլ Հայաստանի ողջ էներգաարտադրության ու մատակարարման համակարգի արդիականացման մասին է։
Ստյոպա Սաֆարյան
ՀՀ Կառավարությունը հրապարակել է ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև ստորագրված փոխըմբռնման 3 հուշագրերը, որոնք վերաբերում են ռազմավարական նշանակության երեք ոլորտում ռազմավարական գործընկերության և համագործակցության խորացմանը։
1-ինը ԱԲ-ի եւ կիսահաղորդիչների ոլորտում նորարարական գործընկերության մասին է, որը կիսահաղորդիչների, միկրոսխեմաների, էլեկտրոնային արդյունաբերության ոլորտում այնպիսի հեռանկար են ուրվագծում, որը դժվար էր պատկերացնել։ Փաստացի, ԱՄՆ-ի կողմից խաղադրույք է կատարվում Հայաստանի վրա՝ որպես ապագայում կիսահաղորդիչների ու չիպերի արտադրության գլոբալ մատակարար։ Սրան էլ հավելած ԱԲ տարածաշրջանային սերվերի հիմնումը Հայաստանում։
2-րդը վերաբերում է էներգետիկ անվտանգության ոլորտում գործընկերությանը, որը ոչ միայն նոր ատոմակայանի կառուցման, այլ Հայաստանի ողջ էներգաարտադրության ու մատակարարման համակարգի արդիականացման մասին է։
3-րդը «Խաղաղության խաչմերուկ» նախագծի կարողությունների զարգացման ոլորտում գործընկերության մասին է, որը Հայաստանի առաջարկած “Խաղաղության նախագիծը” դարձնում է նաև ԱՄՆ-ի ստրատեգիական նպատակը։ Հատկանշական է, որ սա արդեն երրորդ փաստաթուղթն է, որը ստորագրվել է 2025թ․-ին, և շեշտում է ԱՄՆ կառավարության “աներկբա աջակցությունը Հայաստանի ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը եւ դրա միջազգայնորեն ճանաչված սահմանների անխախտելիությանը”, որը նշանակում է, որ Հայաստանի և տարածաշրջանային հաղորդուղիների ապաշարջափակումը պետք է ենթարկվի այդ սկզբունքներին։
Այս երեք ոլորտներում ռազմավարական համագործակցությունը էապես ավելացնելու է Հայաստանի անվտանգության ու պաշտպանվածության մակարդակը։
Իհարկե, սրանք դեռ հուշագրեր են, որոնք 4 տարիների ընթացքում պետք է միս ու արյուն ստանան կոնկրետ պայմանագրերով։ Այս առումով կարևոր է, որ որևէ հապաղում, տեղատվություն ու անգործություն չլինի։
Ի դեպ, ՀՀ իշխանությունները բավական հնարամտորեն են լուծում նաև իրենց ռսահպատակ ընդդիմության հարցերը։ Ստորագրում է ինչ-որ բան, որը մի ընթացք գաղտնի է պահում, ընդդիմությունը ամենաանհավանական հեքիաթներն է հորինում դրանց հրեշավոր բովանդակության մասին, հետո, շրխկ, դույլով սառը ջուր է լցնում գլխներին ու պարզվում է, որ կարևոր, Հայաստանի շահերից բխող գործարքներ են․․․ Որովհետև փողից բացի ուղեղ էլ պետք է ունենալ․․․
