16.8 C
Yerevan

Ռուսա­կան 5‑րդ Շարասյունը Չի Հանգստա­նում

Արցախցի­նե­րի մեծա­մասնությունը շատ սթափ պատկե­րացնում է ընդհա­նուր իրա­վի­ճա­կը, ուստի չի տրվի ընդդի­մությանն ու չի մասնակցի դրսի ուժե­րի կողմից կազմա­կերպվող նրանց քաղա­քա­կան խաղե­րին։ 

Բարդուղ Գալստան

1inTV‑ն զրուցել է քաղա­քա­գետ Բարդուղ Գալստա­նի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվել է ՀՅԴ կողմից սեպտեմբե­րի 2‑ին հրա­վիրվող մեծ հանրա­հա­վա­քը, որի ընթացքում, ըստ հայտա­րա­րության, կազմա­կերպիչնե­րը իրենց բողոքն են հայտնե­լու օգո­սոտսի 8‑ին Փաշինյան-Թրամփ-Ալիև հանդիպման ընթացքում ստո­րագրված համա­ձայնությա­նը։ Դրա­նից բացի Արցա­խի նախկին պետնա­խա­րար Արտակ Բեգլարյա­նը հոդված է հրա­պա­րա­կել, որում նշվում է, որ օգոստո­սի 8‑ը հաջո­ղություն էր դիվա­նա­գետնե­րի համար, բայց Արցա­խի ժողովրդի դեպքում դա նշա­նա­կում է պարզա­պես անհե­տա­ցում և իրա­վունքնե­րի ջնջում։

Բարդուղ Գալստյանն իր խոսքում նշեց, որ ինքը համա­ձայն չէ ՀՀ իշխա­նություննե­րի հետ Արցա­խի թեման այդպես ամբողջա­կան փակե­լու և մոռա­ցության տալու հարցում, բայց նաև հաշվի առնել  է պետք, որ ցանկա­ցած իշխա­նություն ինքն է իր քաղա­քա­կա­նությունը մշա­կում և պետք չէ ամեն անգամ հատուկ հավաք անել և փորձել ներիշխա­նա­կան պայքա­րը տեղա­վո­րել ազգա­յին հարցի կոնտեքստում։ Առհա­սա­րակ Դաշնակցությունը միշտ աչքի է ընկել իր ծայրա­հե­ղությամբ և դա դեռևս ոչ մի լավ բանի չի բերել։ Հենց 2023-ին Դաշնակցության ուղղորդմամբ ու ցուցմամբ տեղի ունե­ցավ Արցա­խում իշխա­նա­փո­խություն, որն էլ բերեց Արցա­խի ամբողջա­կան կորստի։ Հիմա շարունա­կել Արցա­խի ու արցախցի­նե­րի հարցը օգտա­գործել սեփա­կան շահե­րի համար, նշա­նա­կում է ցնցումնե­րի տակ դնել առանց այն էլ դեռևս անկա­յուն խաղա­ղությունը։

Քաղա­քա­գե­տը նշեց, որ համե­մա­տության համար եթե վերցնենք նոյեմբե­րի 9‑ը և օգո­սո­տո­սի 8‑ը, ապա ընդդի­մությունը հայտա­րա­րում էր, որ նոյեմբե­րի 9‑ը կապի­տուլյա­ցիա է, բայց հիմա կոչ է անում բոյկո­տել օգոստո­սի 8‑ը և վերա­դառնալ նոյեմբե­րի 9‑ին բացա­ռա­պես այն պատճա­ռով, որ դա ռուսա­կան պրո­յեկտ չէ։ Այլ պատճառ չկա։ Գալստյա­նը հույս հայտնեց, որ արցախցի­նե­րի մեծա­մասնությունը շատ սթափ պատկե­րացնում է ընդհա­նուր իրա­վի­ճա­կը, ուստի չի տրվի ընդդի­մությանն ու չի մասնակցի դրսի ուժե­րի կողմից կազմա­կերպվող նրանց քաղա­քա­կան խաղե­րին։ Ինչ վերա­բե­րում է Արցա­խի վերա­դարձին կամ արցախցի­նե­րի իրա­վունքնե­րի վերա­կանգնմա­նը, ապա այո՛, դրանք կարև­որ հարցեր են, բայց ներկա­յումս հազիվ թե հնա­րա­վոր են ՀՀ ջանքե­րով ինչ որ լուծում տալ, ուստի ապա­գա­յում, երբ բավա­րար չափով ռեսուրսներ կլի­նեն, ապա այդ դեպքում կարե­լի է արցախցի­նե­րի՝ իրենց պատմա­կան հայրե­նի­քում իրա­վունքնե­րի վերա­կանգնման հարց դնել։

Քաղա­քա­գե­տը նշեց, որ Հայաստա­նում գոյություն ունե­ցող ընդդի­մա­դիր այս գործունեությունը ղեկա­վարվում է Մոսկվա­յից ու ռուսներն ամեն ինչ անում են, որ որ գոնե Հայաստա­նում պահպա­նեն իրենց ազդե­ցությունը։ Ադրբե­ջա­նում նրանք  չկա­րո­ղա­ցան պահպա­նել իրենց լծակնե­րը, թեև ամեն ինչ արե­ցին նրանց սիրա­շա­հե­լու համար։ 2020‑ի պատե­րազմը ռուսնե­րի գիտությամբ էր, ինչպես նաև 2023‑ի Արցա­խի հայա­թա­փումը։ Հենց ադրբե­ջանցի­ներն են հայտա­րա­րել, որ 2023‑ի դեպքե­րը տեղի են ունե­ցել ռուսնե­րի տեղե­կացվա­ծության ու համա­ձայնության պայմաննե­րում, ուստի զարմա­նա­լի է, թե ինչո՞ւ է Հայաստա­նը դեռևս շարունա­կում մնալ ՀԱՊԿ կազմում, ինչո՞ւ է Հայաստա­նում դեռևս շարունա­կում մնալ ռուսա­կան ռազմա­բա­զա։

Հարցազրույցն ամբողջությամբ՝

Առնչվող Հոդվածներ