ՄԵՐ ՈՒՂԻՆ

Վասն Վրթանես Առաջնորդի

Արցախի թեմի առաջնորդի համար «բարերարները» Երեւանի Բաղրամյան պողոտայի վրա գրասենյակ են վարձել կամ անհատույց տրամադրել, որպեսզի նա ի՞նչ անի: Ոչինչ, մի քանի դաշնակցականի կանանց աշխատանքով ապահովի: Այդպես էլ Արցախն են «պահել»:

Վահրամ Աթանեսյան

Չէ, դուք պատկերացնու՞մ եք, 2021 թվականին Արցախի թեմի առաջնորդը Մաճկալաշենում թեմին պատկանող տան վերանորոգում է պատվիրել, որի արժեքը կազմել է  16,5 միլիոն դրամ: Ես չեմ ասում, կապալառու շինկազմակերպության տնօրենն է ֆեյսբուքում բաց նամակով դիմել Ամեն հայոց կաթողիկոսին, չվճարված գումարն է խնդրում: Ինքը գործն ավարտին է հասցրել, հանձնում-ընդունում է եղել եւ այլն: Ի՞նչ կպատասխանի Գարեգեին Բ Ամենայան հայոց կաթողիկոսը՝ գուցե կիմանանք, ամենայն հավանականությամբ՝ ոչ: 

Բայց դուք երեւույթը գնահատեք. Մաճկալաշենը, որտեղ Ամարասի վանքն է, քառասունչորսօրյա պատերազմից հետո թշնամու բանակի դիրքերից մի քանի հարյուր մետր հեռավորության վրա էր:  Երբ Հակոբավանքի «վերականգնումն» էր սկսվել, գրեցի, որ վանքը յոթ հարյուր տարի դիմացել է, մի փոքր էլ կսպասի, կարեւորը հայ բնակչությունն Արցախում պահելու, նրա անվտանգությունը եւ իրավունքները երաշխավորելու խնդիրն է: Եւ հերթական անգամ դարձա աչքի փուշ: Հիմա բռնագաղթված, շինկազմակերպության  սեփականատիրոջ գումարներն ո՞վ է վերադարձնելու: Տասնվեցուկես միլիոն դրամով նա մարզային մի բնակավայրում կարող է տուն գնել: Նա հիմա վարձով ապրում է Ապարանում: Իսկ Արցախի թեմի առաջնորդի համար «բարերարները» Երեւանի Բաղրամյան պողոտայի վրա գրասենյակ են վարձել կամ անհատույց տրամադրել, որպեսզի նա ի՞նչ անի: Ոչինչ, մի քանի դաշնակցականի կանանց աշխատանքով ապահովի: Այդպես էլ Արցախն են «պահել»: Թեմի առաջնորդը բռնագաղթից կես տարի առաջ է հոտը թողել անհովիվ: Իսկ նախկինը հինգ տարի է՝ Լոս-Անջելոսում «սպասում է սրտի վիրահատության իր հերթին»: 

Մի քանի օր առաջ տաքսի էի պատվիրել, պարզվեց, որ վարորդը Ստեփանակերտից է, ոստիկանության նախկին աշխատակից: Պատմեց, որ Տերյան փողոցի վրա մի քանի ամիս սրտի կանգ է ունեցել, շտապ հասցրել են առաջին հիվանդանոց: Ծանր վիրահատությունից հետո ստիպված օրը մի քանի ժամ դարձյալ աշխատանքի է դուրս գալիս: «Հացի, դեղերի փող ա լինում»,- ասաց: Ոչ ոք նրա տեղը չգիտի: Կարեւորը՝ Արցախի թեմի առաջնորդը շքեղ նստավայր ունենա եւ մարդկանց քարոզի, որ պարտադիր հանրահավաքի գնան եւ «Նի-կոլ, դա-վա-ճա՜ ն» ասեն:

Վահրամ Աթանեսյան

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *