ՄԵՐ ՈՒՂԻՆ

Սերժ Սարգսյանի Հանդիպումը Արցախի ԱԺ Հետ

ՀՀ նախագահի հիմնական ասելիքն այն էր, որ Սերժ Սարգսյանն ասել է, որ գոյություն ունեցող միակ հնարավոր տարբերակը, որին Ալիևը համաձայնություն է տվել, դա առանց կարգավիճակային հարցեր քննարկելու հինգ շրջանի վերադարձն է՝ առանց որևէ նախապայմանի։ Ալիևը դեմ է եղել մնացած ամեն ինչին՝ այդ թվում և Արցախում ինքնորոշման հանրաքվեի թեկուզ տասը կամ քսան տարի անց։

Վահրամ Աթանեսյան

Լրագրող Թաթուլ Հակոբյանը զրուցել է Արցախի նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվել է Սերժ Սարգսյանի փակ հանդիպումը Արցախի խորհրդարանականների հետ 2014-ին և այցը Ստեփանակերտ 2016-ին։

Վահրամ Աթանեսյանն իր խոսքում նշեց այդ հանդիպումներին նախորդել էր Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության գերատեսչության և Արցախի Հանրապետության ԱԺ հետ հանդիպում Արաքսավանում, որի ժամանակ օրակարգում դրված հարցը ՀՀ կողմից Արցախի Հանրապետության անկախությունը ճանաչելն էր։ Վահրամ Աթանեսյանը մի շարք մանրամասներ ներկայացրեց՝ հավելելով, որ տպավորություն կար, որ Արցախի ԱԺ-ից մերժում էր ակնկալվում։ Արցախի ԱԺ-ն իհարկե չէր կարող կանգնել ու ասել, որ իրենք դեմ են Արցախի անկախության ճանաչմանը, բայց անձամբ ինքն ասել է, որ իրենք դեմ չեն, բայց Հայաստանի Հանրապետությունը չի կարող ճանաչել Արցախի անկախությունը՝ առաջին հերթին այն պատճառով, որ դա հակասում է ՀՀ Սահմանադրությանը։ Ուստի և ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանի նախաձեռնությունը ըստ էության դառնում է օրենքի առումով ոչ կիրառելի։

Վահրամ Աթանեսյանը պատմեց, որ այդ հանդիպումից հետո 2014թ․ տեղի ունեցավ ՀՀ նախագահի հանդիպումը Արցախի խորհրդարանի մի շարք անդամների հետ Երևանում։ Դա եղել է փոկ ու չլուսաբանված հանդիպում, և այդ մոտ 40 րոպե տևած հանդիպման ժամանակ մեծ մասամբ խոսել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։ 

Աթանեսյանի խոսքով ՀՀ նախագահի հիմնական ասելիքն այն էր, որ Սերժ Սարգսյանն ասել է, որ գոյություն ունեցող միակ հնարավոր տարբերակը, որին Ալիևը համաձայնություն է տվել, դա առանց կարգավիճակային հարցեր քննարկելու հինգ շրջանի վերադարձն է՝ առանց որևէ նախապայմանի։ Ալիևը դեմ է եղել մնացած ամեն ինչին՝ այդ թվում և Արցախում ինքնորոշման հանրաքվեի թեկուզ տասը կամ քսան տարի անց։ Սերժ Սարգսյանի բառերով՝ նման կարծիք է ունեցել նաև Վլադիմիր Պուտինը։ Հանդիպումից հետո, երբ իրեն՝ Վահրամ Աթանեսյանին են հարցրել իր կարծիքն այդ ամենի առումով, ինքը նշել է, որ եթե Արցախի հովանավոր Հայաստանի Հանրապետությունն արդեն խնդիրներ ունի, ապա ամեն ինչ պետք է անել Հայաստանին օգնելու, նրա վիճակը չծանրացնելու առումով։

Վահրամ Աթանեսյանի խոսքով դրանից մոտ երկու տարի անց՝ 2016թ․ Սերժ Սարգսյանը այցելել է Ստեփանակերտ ու հենց այն ժամանակ էլ նա արտասանել է իր հայտնի խոսքն այն մասին, որ «եթե հիմա զիջումներին չհամաձայնվեն, ապա Կարս Կարս երգելու փոխարեն Ստեփանակերտ, Ստեփանակերտ են երգելու»։ 

Վահրամ Աթանեսյանը հարց բարձրացրեց, թե ինչո՞ւ այդ ժամանակ Սերժ Սարգսյանի հետ հանդիպումն այսպես ասած ընտրովի է եղել, որ որոշ պատգամավորներ մասնակցել են, որոշները ոչ։ Հանդիպումից հետո ինչո՞ւ այդ ամենը չի հանրայնացվել ու հստակեցվել։ Ի վերջո Սերժ Սարգսյանը պատահական մարդ չէր, նա Արցախյան պատերազմի առաջին իսկ օրերից եղել էր գործողությունների կենտրոնում, եղել էր հրամանատար, կազմակերպիչ ու նրա խոսքը հարգի էր ոչ միայն որպես ՀՀ նախագահ, այլև Արցախյան պատերազմով անցած մարդ։

Բայց ոչինչ չի հանրայնացվել, ըստ էության ոչ մի բառ անգամ չի ասվել այն մասին, որամեն ինչ գնում է դեպի պատերազմ։ Արցախի նախագահ Բակո Սահակյանին ինքն առաջարկել է բաց քննարկման դնել այն, որ պատերազմը ըստ էության սկսվել է, բայց իրեն ասել են ոչ, չի կարելի այդ թեման բացել։ Բայց բացեն, թե չբացեն, Արցախի ու ՀՀ սահմանամերձ շրջանների բոլոր բնակիչներն էլ գիտեին, որ պատերազմը սկսվել է ու շաբաթը մեկ դիվերսիոն ներթափանցման փորձ է արվում։

Վահրամ Աթանեսյանի խոսքով ինքը Բակո Սահակյանին տեղեկացրել է, որ հաջորդ գումարման Ազգային Ժողովին ինքը չի մասնակցելու և նախագահը միայն ասել է «բարի»՝ ընդունելով դա որպես ի գիտություն։

Աղբյուրը՝

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *