16.9 C
Yerevan

«Արցա­խի ԿԳԲ-ացումը»

Ակնհայտ էր, որ նախա­գա­հի ֆավո­րիտ թեկնա­ծու դիտվող Արա­յիկ Հարությունյա­նի շուրջ չկա ներքին համախմբվա­ծություն, եւ նա ոչ միայն Բակո Սահակյա­նի, այլեւ Հայաստա­նի իշխա­նություննե­րի նախընտրած իրա­վա­հա­ջորդը չէ:

Վահրամ Աթա­նեսյան

Մաս 62-րդ

Արցա­խի չորրորդ նախա­գա­հի ընտրություններն արժա­նի են շատ լուրջ եւ համա­կողմա­նի ուսումնա­սի­րության: Դրանք աննա­խա­դեպ էին առա­ջին հերթին ներքին, տասնամյակնե­րով ձեւա­վորված ավանդույթի խախտմամբ: Նախկի­նում, իհարկե, մրցակցայնության տպա­վո­րություն ստեղծե­լու համար իշխա­նության ֆավո­րի­տի հետ մրցա­պայքա­րին թույլ էր տրվում մասնակցել մրցա­կիցնե­րի, բայց քվեարկությունը միայն վավե­րացնում էր այն, ինչում գրե­թե բոլո­րը համոզված էին: Բացա­ռություն էր 2012 թվա­կա­նը, երբ Բակո Սահակյա­նի մրցա­կից գենե­րալ Վիտա­լի Բալա­սանյա­նը քվեարկության մասնա­կիցնե­րի «կողմ» ձայնե­րի ավե­լի քան  30 տոկո­սը ստա­ցավ, բայց դա ավե­լի շատ «կազմա­կերպված խաղի», քան թե իրա­կան մրցակցության արդյունք էր: 

Նախա­գա­հա­կան չորրորդ ընտրություննե­րում առա­ջադրվեց, գրանցվեց եւ քարո­զարշա­վին մասնակցեց մեկ տասնյա­կից ավե­լի թեկնա­ծու: Ընդ որում, նրանցից Մասիս Մայիլյա­նը գործող արտգործնա­խա­րար էր, Աշոտ Ղուլյա­նը՝ խորհրդա­րա­նի նախա­գահ, Դավիթ Բաբա­յա­նը՝ Բակո Սահակյա­նի աշխա­տա­կազմի ղեկա­վար, Տեղե­կատվության գլխա­վոր վարչության պետ, Վիտա­լի Բալա­սանյա­նը՝ Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար: 

Ի տարբե­րություն նախորդ բոլոր ընտրություննե­րի, այս անգամ նախա­գա­հի թեկնա­ծու էր առա­ջադրել նաեւ ՀՅԴ Արցա­խի կառույցը՝ ի դեմս ԿԿ‑ի ներկա­յա­ցուցիչ Դավիթ Իշխանյա­նի: Ակնհայտ էր, որ նախա­գա­հի ֆավո­րիտ թեկնա­ծու դիտվող Արա­յիկ Հարությունյա­նի շուրջ չկա ներքին համախմբվա­ծություն, եւ նա ոչ միայն Բակո Սահակյա­նի, այլեւ Հայաստա­նի իշխա­նություննե­րի նախընտրած իրա­վա­հա­ջորդը չէ: Այդ փուլում Ստե­փա­նա­կերտի իրա­զեկ շրջա­նակնե­րից տեղե­կություն տարածվեց, որ  «Քաղա­քա­ցիա­կան պայմա­նա­գիր» կուսակցության մի թեւը հակված է աջակցե­լու Մասիս Մայիլյա­նին, մյուսը՝ Արա­յիկ Հարությունյա­նին, իսկ վարչա­պետ Նիկոլ Փաշինյա­նը «հստակ որո­շում չունի»: 

Հայաստա­նի ընդդի­մության «միասնա­կան թեկնա­ծուն», ինչպես նույն աղբյուրներն էին տարա­ծում, գենե­րալ Վիտա­լի Բալա­սանյանն էր: Քարո­զարշա­վի փուլում Վիտա­լի Բալա­սանյա­նի նախընտրա­կան շտա­բում հաճա­խա­կի էին արձա­նագրվում  Հայաստա­նի նախկին իշխա­նություննե­րի բավա­կան ներկա­յա­նա­լի դեմքեր: Կար կայուն տպա­վո­րություն, որ Վիտա­լի Բալա­սանյա­նին «աջակցում են նաեւ մոսկովյան որո­շա­կի շրջա­նակներ»: 

Ի սկզբա­նե պարզ էր, որ ընտրություննե­րը մեկ փուլով չեն ավարտվի, թեեւ Արա­յիկ Հարությունյա­նի «Ազատ հայրե­նիք» կուսակցության եւ ԱԺ պատգա­մա­վո­րա­կան խմբակցության որոշ ներկա­յա­ցուցիչներ վստա­հա­բար պնդում էին, որ նա կստա­նա «կողմ» քվե­նե­րի «տպա­վո­րիչ մեծա­մասնություն», իսկ «Ազատ հայրե­նիք-ՔՄԴ» դաշինքը խորհրդա­րա­նում «կձեւա­վո­րի քաղա­քա­կան անհրա­ժեշտ հենա­րա­նը»: 

(Շարունա­կե­լի)

Առնչվող Հոդվածներ