Պատասխանելով այն հարցին, թե ինչո՞ւ Շահումյանը չի ազատագրվել, Սերժ Սարգսյանն ասել էր, որ նման պարագայում պաշտպանական գիծն այնքան կմեծանար, որ դա պահել հնարավոր չէր լինի, իսկ երբ արդեն պաշտպանական նպատակներով գրաված տարածքները հետ վերադարձվեն, ապա Շահումյանի հարցն էլ կլուծվի։ Այսինքն, դեռ այն ժամանակ էլ կար այդ սթափ գիտակցում, որ օրինակ Աղդամը հայերը գրավել են ոչ թե որպես Մեծ Հայքի մի մաս, այլ Արցախի ժողովրդի անվտանգությունն ապահովելու լրացուցիչ գործոն։
Գեղամ Նազարյան
Factor.TV-ին զրուցել է ԱԺ պատգամավոր Գեղամ Նազարյանի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվել է Արցախի հարցի հանդեպ ներքաղաքական որոշ դրսևորումներ։
Գեղամ Նազարյանը նշել է, որ սեպտեմբերի 2-ն այժմ շատ ավելի տխուր է ընդունվում և ընկալվում, որովհետև սեպտեմբերի 2-ի հետ մեկտեղ նաև հիշում ես սեպտեմբերի 27-ը, ցավալի պարտությունը։ ՊԱտգամավորի կարծիքով հիմա ամենակարևորը ժողովրդին չխաբելն է, նրան ազնիվ վերաբերմունք ցույց տալը, ստից, կեղծիքից հրաժարվելը։ Հայաստանի Հանրապետությունն աստվածային պարգև է մեզ համար ու մեր ամենամեծ գործը պիտի լինի այն պահելն ու փայփայելը։
Պատգամավորը միանգամայն բացասական գնահատեց այն տարածվող թեզերը, որ «հաջորդ տարի Արցախում» և այլն։ Նա հարց տվեց, թե այդ ի՞նչ միջոցներով է լինելու Արցախ վերադարձը, ինչպե՞ս, ո՞ւմ հաշվին։ Արցախցիներն էլ շատ լավ գիտեն, որ Արցախ վերադարձ հնարավոր կլինի միայն պատերազմի միջոցով։ Նրանք պատրաստ կլինեն Արցախ վերադառնալ միայն այն պայմանով, եթե Արցախը Ադրբեջանին չենթարկվի։ Բայց արդյո՞ք մենք հիմա կարող ենք նման բան անել։ Բնականաբար չենք կարող, բայց այդ արկածախնդիր հայտարարությունը, որ վերադառնալու ենք, ընդ որում հաջորդ տարի ենք վերադառնում, դա ջուր է լցնում Ալիևի ջրաղացին։ Արցախի թեմայով դիվիդենտ շահողները ասես չեն հասկանում, որ իերցն խոսքերը լսում են, նաև թարգմանում են ու որ Ալիևը հանգիստ կարող է գնալ ՄԱԿ-ի ամբիոնում դա ի ցույց դնել ու հող նախապատրաստել Հայաստանի վրա իր հետագա հնարավոր ագրեսիան արդարացնելու համար։
Պատգամավորը վերհիշեց 1994թ․ հունիսին Սերժ Սարգսյանի տված հարցազրույցը, որի ժամանակ նա, պատասխանելով այն հարցին, թե ինչո՞ւ Շահումյանը չի ազատագրվել, ասել էր, որ նման պարագայում պաշտպանական գիծն այնքան կմեծանար, որ դա պահել հնարավոր չէր լինի, իսկ երբ արդեն պաշտպանական նպատակներով գրաված տարածքները հետ վերադարձվեն, ապա Շահումյանի հարցն էլ կլուծվի։ Այսինքն, դեռ այն ժամանակ էլ կար այդ սթափ գիտակցում, որ օրինակ Աղդամը հայերը գրավել են ոչ թե որպես Մեծ Հայքի մի մաս, այլ Արցախի ժողովրդի անվտանգությունն ապահովելու լրացուցիչ գործոն։ Բոլորն էլ հասկանում էին, որ դրանք նախատեսված են ժամանակավոր պահելու համար, բայց հետագայում ի՞նչ տեղի ունեցավ։ Սթափությունն իր տեղը զիջեց անձնական գրպանային շահերին, մարդիկ գումար էին աշխատում՝ առանց մտածելու հետոյի մասին։ Հասարակ մարդը կարող էր իրեն նման մտածողություն թույլ տալ, առաջնորդվել հուզմունքով, բայց ոչ պետական պաշտոնյան։
Գեղամ Նազարյանն ասաց, որ Նիկոլ Փաշինյանին մեղադրում ՝ ոչ թե նոյեմբերի 9-ը ստորագրելու, այլ պատերազմը չկանխելու մեջ։ Իհարկե Փաշինյանն իր հետ համաձայն չէ, բայց դեռ այն ժամանակ կարելի էր ու պետք էր կանխել։ Հնարավոր կլիներ կանխել, եթե Փաշինյանը այն ժամանակ մտածեր այնպես, ինչպես հիմա։
Պատգամավորն անընդունելի համարեց կեղծ ռազմահայրենասիրական խոսույթով, Արցախի վերադարձի մասին ստով խաբել ժողովրդին՝ քվեներ ստանանալու համար։ Ոմանք միայն այն տրամաբանությամբ են առաջնորդվում, որ եթե ժողովրդի մի մասը հիասթափվել է Փաշինյանից, ապա իրենք այնքան խոսեն, որ նրան չընդունող մարդիկ գնան իրենց ընտրեն։ Արցախցիներից ոմանք իրեն անձամբ ասել են, որ հերիք է իրենց հույզերի վրա խաղան, իրենց հանգիստ թողնեն։
Պատգամավորն օրինակ բերեց Գերմանիան՝ ասելով, որ 1945-ից հետո գերմանացիները չսկսեցին իրենց իշխանություններին կապիտուլյանտ ու դավաճան կոչել։ Նրանք քայլ առ քայլ, լուրջ աշխատելով իրենց հեղինակությունն ու պատիվը հետ բերեցին։ Անհնար է պատկերացնել մի իրավիճակ, երբ օրինակ 1950թ․ Կոնրադ Ադենաուերին հարցնեին գո՞հ է, որ վախառել է Գերմանիան։ Ո՛չ։ Գերմանացիները հասկանում էին պահի լրջությունը և օրվա հիմայականը։ Իսկ ինչ վերաբերում է նրան, որ օոգոստոսի 8-ը փոխարինեն նոյեմբերի 9-ով, դա նման է մի իրավիճակի, երբ դու ինքդ որոշում ես բոլորի փոխարեն, դուրս ես գալիս բոլորի դեմ այն հույսով, «Աստված մեծ է, մի բան կլինի»։ Մեզ մեր բարեկամ երկրներնն էլ շատ են ասել, որ Արցախի հարցում ոչ ոք հայերի ուզածը չի անելու, իսկ մենք հույսներս դրել էինք ուրիշների վրա։ Նույնիսկ եթե Ռուսաստանն ամբողջ սրտով ցանկանար պաշտպանել Արցախը, ու գար ինչ որ պահ թուլանար, մենք ի՞նչ էինք անելու։ Մենք երբևէ երեք հարց չենք քննարկել։ Չենք քննարկել, որ մենք ոչ Թուրքիայի ուժն ունենք Հյուսիսային Կիպրոս պահելու համար, ոչ Արցախը ունի ԵՄ աջակցությունն այնպես ինչպես Կոսովոն, ոչ էլ Հայաստանը ԱՄՆ կամ Ռուսաստանի աջակցությունն ունի այնպես, ինչպես՝ Իսրայելը։ Այդքանից հետո էլ ինչի՞ վրա էինք հույսներիս դրել ու հիմա դնում, երբ հայտարարում ենք «Հաջորդ տարի Արցախում»։
Հարցազրույցն ամբողջությամբ՝
