16.8 C
Yerevan

Արցա­խը Դարձրել Են Քվե Շահե­լու Միջոց

Պատասխա­նե­լով այն հարցին, թե ինչո՞ւ Շահումյա­նը չի ազա­տագրվել, Սերժ Սարգսյանն ասել էր, որ նման պարա­գա­յում պաշտպա­նա­կան գիծն այնքան կմե­ծա­նար, որ դա պահել հնա­րա­վոր չէր լինի, իսկ երբ արդեն պաշտպա­նա­կան նպա­տակնե­րով գրա­ված տարածքնե­րը հետ վերա­դարձվեն, ապա Շահումյա­նի հարցն էլ կլուծվի։ Այսինքն, դեռ այն ժամա­նակ էլ կար այդ սթափ գիտակցում, որ օրի­նակ Աղդա­մը հայե­րը գրա­վել են ոչ թե որպես Մեծ Հայքի մի մաս, այլ Արցա­խի ժողովրդի անվտանգությունն ապա­հո­վե­լու լրա­ցուցիչ գործոն։ 

Գեղամ Նազարյան

Factor.TV-ին զրուցել է ԱԺ պատգա­մա­վոր Գեղամ Նազարյա­նի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվել է Արցա­խի հարցի հանդեպ ներքա­ղա­քա­կան որոշ դրսև­ո­րումներ։

Գեղամ Նազարյա­նը նշել է, որ սեպտեմբե­րի 2‑ն այժմ շատ ավե­լի տխուր է ընդունվում և ընկալվում, որովհետև սեպտեմբե­րի 2‑ի հետ մեկտեղ նաև հիշում ես սեպտեմբե­րի 27‑ը, ցավա­լի պարտությունը։ ՊԱտգա­մա­վո­րի կարծի­քով հիմա ամե­նա­կարև­ո­րը ժողովրդին չխա­բելն է, նրան ազնիվ վերա­բերմունք ցույց տալը, ստից, կեղծի­քից հրա­ժարվե­լը։ Հայաստա­նի Հանրա­պե­տությունն աստվա­ծա­յին պարգև է մեզ համար ու մեր ամե­նա­մեծ գործը պիտի լինի այն պահելն ու փայփա­յե­լը։

Պատգա­մա­վո­րը միանգա­մայն բացա­սա­կան գնա­հա­տեց այն տարածվող թեզե­րը, որ «հաջորդ տարի Արցա­խում» և այլն։ Նա հարց տվեց, թե այդ ի՞նչ միջոցնե­րով է լինե­լու Արցախ վերա­դարձը, ինչպե՞ս, ո՞ւմ հաշվին։ Արցախցի­ներն էլ շատ լավ գիտեն, որ Արցախ վերա­դարձ հնա­րա­վոր կլի­նի միայն պատե­րազմի միջո­ցով։ Նրանք պատրաստ կլի­նեն Արցախ վերա­դառնալ միայն այն պայմա­նով, եթե Արցա­խը Ադրբե­ջա­նին չենթարկվի։ Բայց արդյո՞ք մենք հիմա կարող ենք նման բան անել։ Բնա­կա­նա­բար չենք կարող, բայց այդ արկա­ծախնդիր հայտա­րա­րությունը, որ վերա­դառնա­լու ենք, ընդ որում հաջորդ տարի ենք վերա­դառնում, դա ջուր է լցնում Ալիևի ջրա­ղա­ցին։ Արցա­խի թեմա­յով դիվի­դենտ շահողնե­րը ասես չեն հասկա­նում, որ իերցն խոսքե­րը լսում են, նաև թարգմա­նում են ու որ Ալիևը հանգիստ կարող է գնալ ՄԱԿ‑ի ամբիո­նում դա ի ցույց դնել ու հող նախա­պատրաստել Հայաստա­նի վրա իր հետա­գա հնա­րա­վոր ագրե­սիան արդա­րացնե­լու համար։

Պատգա­մա­վո­րը վերհի­շեց 1994թ․ հունի­սին Սերժ Սարգսյա­նի տված հարցազրույցը, որի ժամա­նակ նա, պատասխա­նե­լով այն հարցին, թե ինչո՞ւ Շահումյա­նը չի ազա­տագրվել, ասել էր, որ նման պարա­գա­յում պաշտպա­նա­կան գիծն այնքան կմե­ծա­նար, որ դա պահել հնա­րա­վոր չէր լինի, իսկ երբ արդեն պաշտպա­նա­կան նպա­տակնե­րով գրա­ված տարածքնե­րը հետ վերա­դարձվեն, ապա Շահումյա­նի հարցն էլ կլուծվի։ Այսինքն, դեռ այն ժամա­նակ էլ կար այդ սթափ գիտակցում, որ օրի­նակ Աղդա­մը հայե­րը գրա­վել են ոչ թե որպես Մեծ Հայքի մի մաս, այլ Արցա­խի ժողովրդի անվտանգությունն ապա­հո­վե­լու լրա­ցուցիչ գործոն։ Բոլորն էլ հասկա­նում էին, որ դրանք նախա­տեսված են ժամա­նա­կա­վոր պահե­լու համար, բայց հետա­գա­յում ի՞նչ տեղի ունե­ցավ։ Սթա­փությունն իր տեղը զիջեց անձնա­կան գրպա­նա­յին շահե­րին, մարդիկ գումար էին աշխա­տում՝ առանց մտա­ծե­լու հետո­յի մասին։ Հասա­րակ մարդը կարող էր իրեն նման մտա­ծո­ղություն թույլ տալ, առաջնորդվել հուզմունքով, բայց ոչ պետա­կան պաշտոնյան։

Գեղամ Նազարյանն ասաց, որ Նիկոլ Փաշինյա­նին մեղադրում ՝ ոչ թե նոյեմբե­րի 9‑ը ստո­րագրե­լու, այլ պատե­րազմը չկանխե­լու մեջ։ Իհարկե Փաշինյանն իր հետ համա­ձայն չէ, բայց դեռ այն ժամա­նակ կարե­լի էր ու պետք էր կանխել։ Հնա­րա­վոր կլի­ներ կանխել, եթե Փաշինյա­նը այն ժամա­նակ մտա­ծեր այնպես, ինչպես հիմա։

Պատգա­մա­վորն անընդունե­լի համա­րեց կեղծ ռազմա­հայրե­նա­սի­րա­կան խոսույթով, Արցա­խի վերա­դարձի մասին ստով խաբել ժողովրդին՝ քվե­ներ ստա­նա­նա­լու համար։ Ոմանք միայն այն տրա­մա­բա­նությամբ են առաջնորդվում, որ եթե ժողովրդի մի մասը հիասթափվել է Փաշինյա­նից, ապա իրենք այնքան խոսեն, որ նրան չընդունող մարդիկ գնան իրենց ընտրեն։ Արցախցի­նե­րից ոմանք իրեն անձամբ ասել են, որ հերիք է իրենց հույզե­րի վրա խաղան, իրենց հանգիստ թողնեն։

Պատգա­մա­վորն օրի­նակ բերեց Գերմա­նիան՝ ասե­լով, որ 1945-ից հետո գերմա­նա­ցի­նե­րը չսկսե­ցին իրենց իշխա­նություննե­րին կապի­տուլյանտ ու դավա­ճան կոչել։ Նրանք քայլ առ քայլ, լուրջ աշխա­տե­լով իրենց հեղի­նա­կությունն ու պատի­վը հետ բերե­ցին։ Անհնար է պատկե­րացնել մի իրա­վի­ճակ, երբ օրի­նակ 1950թ․ Կոնրադ Ադե­նաուե­րին հարցնեին գո՞հ է, որ վախա­ռել է Գերմա­նիան։ Ո՛չ։ Գերմա­նա­ցի­նե­րը հասկա­նում էին պահի լրջությունը և օրվա հիմա­յա­կա­նը։  Իսկ ինչ վերա­բե­րում է նրան, որ օոգոստո­սի 8‑ը փոխա­րի­նեն նոյեմբե­րի 9‑ով, դա նման է մի իրա­վի­ճա­կի, երբ դու ինքդ որո­շում ես բոլո­րի փոխա­րեն, դուրս ես գալիս բոլո­րի դեմ այն հույսով, «Աստված մեծ է, մի բան կլի­նի»։ Մեզ մեր բարե­կամ երկրներնն էլ շատ են ասել, որ Արցա­խի հարցում ոչ ոք հայե­րի ուզա­ծը չի անե­լու, իսկ մենք հույսներս դրել էինք ուրիշնե­րի վրա։ Նույնիսկ եթե Ռուսաստանն ամբողջ սրտով ցանկա­նար պաշտպա­նել Արցա­խը, ու գար ինչ որ պահ թուլա­նար, մենք ի՞նչ էինք անե­լու։ Մենք երբևէ երեք հարց չենք քննարկել։ Չենք քննարկել, որ մենք ոչ Թուրքիա­յի ուժն ունենք Հյուսի­սա­յին Կիպրոս պահե­լու համար, ոչ Արցա­խը ունի ԵՄ աջակցությունն այնպես ինչպես Կոսո­վոն, ոչ էլ Հայաստա­նը ԱՄՆ կամ Ռուսաստա­նի աջակցությունն ունի այնպես, ինչպես՝ Իսրա­յե­լը։ Այդքա­նից հետո էլ ինչի՞ վրա էինք հույսնե­րիս դրել ու հիմա դնում, երբ հայտա­րա­րում ենք «Հաջորդ տարի Արցա­խում»։

Հարցազրույցն ամբողջությամբ՝

Առնչվող Հոդվածներ