16.8 C
Yerevan

Բաքուն Սաբո­տա­ժի Է Ենթարկում Խաղա­ղության Պայմա­նա­գի­րը

Ով է Բաքվի ձեռքե­րը բռնե­լու հետա­գա ճնշումնե­րի դեպքում։ Հայ-ամե­րիկյան  կոնցորսիումը խոշոր հաշվով առանց Ադրբե­ջա­նի էլ կարե­լի է անել ու համա­ձայնագրի ստո­րագրումը ճանա­պարհին է վերա­բե­րում ոչ թե խաղա­ղությա­նը։

Հովսեփ Խուրշուդյան

Բաց Հարթա­կը զրուցել է Ազատ քաղա­քա­ցի ՀԿ նախա­գահ Հովսեփ Խուրշուդյա­նի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվել է Ադրբե­ջա­նի փոփոխվող հռե­տո­րա­բա­նությունը, Մինսկի խմբի լուծա­րումը և այլ հարա­կից թեմա­ներ։

Հովսեփ Խուրշուդյա­նը, անդրա­դառնա­լով Չինաստա­նում Ալիևի այն խոսքին, որում նա նշել էր, թե Զանգե­զուրի միջանցքի բացումը շահա­վետ և օգտա­կար է լինե­լու ոչ միայն Ադրբե­ջա­նի, այլ նաև այլ երկրնե­րի, ասաց որ Ալիևի այս հռե­տո­րա­բա­նությունը սպա­սել էր։ Ոչ ոք չէր կասկա­ծում, որ Ադրբե­ջա­նի նախա­գահն անմի­ջա­պես կփո­խի իր ոճը, հատկա­պես այն բանից հետո, երբ ստա­նում է իր ուզա­ծը։ Ընդ որում Ալիևը, որ Վաշինգտո­նում խոսում էր ներո­ղա­միտ տոնով, դա ոչ թե մեր զիջումնե­րով էր պայմանավորված,այլ  ԱՄՆ ներկա­յությամբ։ ԱՄՆ‑ն է այդ ժամա­նակ Ալիևի խոսույթը մեղմացրել, ոչ թե մեր զիջումնե­րը։ Պետք չէր այդքան արագ ու այդքան շատ զիջումներ անել Ադրբե­ջա­նին, որը մինա­գա­մից իր ուզա­ծը ստա­նում է ու պահանջում ավե­լին։ 

Խուրշուդյա­նը նշեց, որ Ադրբե­ջա­նի Մեջլի­սի պատգա­մա­վորնե­րից մեկը հայտա­րա­րել է, որ իրենք շարունա­կում են 300 հազար ադրբե­ջանցի­նե­րի Հայաստան վերա­դարձի թեման։ Այսինքն Բաքուն ոչ միայն չի ցանկա­նում փոխել իր պահվածքը, այլև ավե­լի հանդուգն է դառնում, իսկ հայկա­կան անվերջ զիջումնե­րը սրում են նրա ախորժա­կը։

Հովսեփ Խուրշուդյա­նի կարծի­քով պետք չէր Ադրբե­ջա­նի հետ համա­տեղ հանդես գալ ԵԱՀԿ Մինսկի լուծարման պահանջով, այն էլ համա­ձայնության ստո­րագրման օրը։ Ադրբե­ջա­նի հետ 17 կետից բաղկա­ցած համա­ձայնա­գիր է ստո­րագրվել, որի վերջին երկու կետե­րը բացա­հայտ զիջումներ են Ադրբե­ջա­նին ու դրանք արվել են ուժի սպառնա­լի­քի ներքո։ Ադրբե­ջանն առաջ էլ ըստ էության ասում էր, որ եթե այսինչ բանը չանեք, ապա կհարձակվեմ ու անում էր, հիմա էլ հերթով Երև­ա­նից ստա­նում է իրեն անհրա­ժեշտ զիջումնե­րը։ 17-ից վերջին երկու կետե­րը, որ վերա­բե­րում են հայցե­րի հետկանչմանն ու դիտորդնե­րին սահմա­նից հետ քաշե­լուն, հստակ զիջումներ են, որին մենք գնա­ցել ենք ուժի սպառնա­լի­քի ներքո։ Պետք չէր այդ ամե­նին գումա­րել նաև Մինսկի խմբի լուծարման պահանջը, որով Ադրբե­ջանն ավե­լի սանձարձակ է դառնում։ Բաքուն դեռ շարունա­կում է նաև իր պահանջնե­րը ՀՀ Սահմա­նադրության մեջ փոփո­խություններ անե­լու հարցով, որով, ըստ էության, փորձում է քիթը խոթել մեր ներքին գործե­րի մեջ։ Նույնիսկ կարև­որ էլ չէ, որ Ալիևի պահանջը ինքնին անի­մաստ է, որովհետև Արցա­խում տեղի ունե­ցած հանա­րաքվեով դա ինքնին զրո­յա­ցել է, բայց Ալիևի համար կարև­որ են Հայաստա­նին ճնշե­լու գործիքնե­րը։

Ով է Բաքվի ձեռքե­րը բռնե­լու հետա­գա ճնշումնե­րի դեպքում։ Հայ-ամե­րիկյան  կոնցորսիումի  խոշոր հաշվով առանց Ադրբե­ջա­նի էլ կարե­լի է անել ու համա­ձայնագրի ստո­րագրումը ճանա­պարհին է վերա­բե­րում ոչ թե խաղա­ղությա­նը։

Արցա­խի հարցը չի լուծվել։ Ամեն ինչ միայն ավե­լի է խորա­ցել։ Խուրշուդյա­նը նշեց,  որ ադրբե­ջանցի­նե­րը պատրաստ են արցախցի­նե­րին թույլ տալ  գալ Արցախ ապրել միայն այն դեպքում, երբ նրանք դառնան Ադրբե­ջա­նի քաղա­քա­ցի­ներ։ Քանի՞ տարում արցախցի­նե­րը երկրորդ անգամ կլքեն Արցա­խը։ Այս ամե­նը նաև գերտե­րություննե­րի անպա­տասխա­նատվության հետև­անքով է, որ Ալիևն այսքան լկտիա­ցել է։

Խուրշուդյա­նը շեշտեց, որ Ալիևը գնաց Վաշինգտոն ոչ թե հայե­րի հետ խաղա­ղություն կնքե­լու, այլ պարզա­պես օր-օրի լարվող ռուս-ադրբե­ջա­նա­կան հարա­բե­րություննե­րին այլընտրանք գտնե­լու։ Հենց այդ պատճա­ռով էլ Պուտի­նի խնդրանքով Հնդկաստա­նը վետո դրեց Ադրբե­ջա­նի անդա­մության վրա, որ վերջինս չկա­րո­ղա­ցավ մաս կազմել չինա­կան աշխարհի։ Պուտինն ամեն ինչ անե­լու է, որ նորից կարո­ղա­նա իր վերահսկո­ղությունը հաստա­տել Հարա­վա­յին Կովկա­սում, թեև դեռևս մանր սանկցիա­նե­րից բացի, ոչինչ չեն կարո­ղա­ցել հակադրել։

Տեսանյութն ամբողջությամբ՝

Առնչվող Հոդվածներ