Մեր անվտանգության երաշխավորը մենք պիտի լինենք ու միայն մենք։ Պետք է բավարար չափով լրջություն ունենանք մեր պետությունը կառուցելու համար, պետք է կարողանանք ձերբազատվել վախի ազդեցությունից, պետք է կարևորենք կրթությունը ու կառուցենք այն պետությունը, որը կկարողանա ինքն իր անվտանգությունն ապահովել։
Կայծ Մինասյան
FactorTV-ն զրուցել է ֆրանսահայ քաղաքագետ Կայծ Մինասյանի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվել է օգոստոսի 8-ի համաձայնագիրն ու դրանից բխող որոշ երևույթներ։
Կայծ Մինասյանը նշել է, որ ԱՄՆ-ն երաշխավոր չէ խաղաղության, բայց նաև ուղղակի դիտորդ էլ չէ։ ԱՄՆ ներկայությունը շատ ավելի մեծ շանսեր է պարունակում, քան բացակայությունը։ Խոսքը պարզապես լավատեսության մասին չէ, այլ պատերազմի հավանականության իջեցման։ Այսօր Հայստանի վիճակը նաև ռազմական առումով ավելի լավ է, քան 2020-ին։ Ի վերջո օգոստոսի 8-ի համաձայնագիրը ստորագրվել է ԱՄՆ նախագահի կողմից, ինչը քիչ չէ։ Նախկինում, ԱՄՆ-ի կողմից որևէ հայտարարություն արվում էր դեսպանի, որևէ պաշտոնյայի կամ նույնիսկ Պենտագոնի կողմից, հայաստանյան քաղաքական ընդդիմության կողմից տեսակետ էր հնչում, որ դա ընդամենը մի պաշտոնյա է, իսկ հիմա ստորագրել է անձամբ ԱՄՆ նախագահը, այն էլ ոչ թե ինչ որ չեզոք վայրում, այլ մայրաքաղաք Վաշինգտոնում, Սպիտակ տանը։ Հարկավոր է հասկանալ, որ ԱՄՆ-ն մտնում է գործընթացի մեջ, պարզապես դիտորդ չի մնում։
Քաղաքագետը նշեց, որ ոչ ոք չի կարող հարձակվել ԱՄՆ վրա, խանգարել նրան։ Եվ դա իր չափով անվտանգային բարձիկ է։ Ինչ վերաբերում է խաղաղության երաշխիքներին, ապա մեր անվտանգության երաշխավորը մենք պիտի լինենք ու միայն մենք։ Պետք է բավարար չափով լրջություն ունենանք մեր պետությունը կառուցելու համար, պետք է կարողանանք ձերբազատվել վախի ազդեցությունից, պետք է կարևորենք կրթությունը ու կառուցենք այն պետությունը, որը կկարողանա ինքն իր անվտանգությունն ապահովել։
Կայծ Մինասյանը չհամաձայնեց, որ օոգոստոսի 8-ի համաձայնագիրը ոչ արժանապատիվ խաղաղություն է։ Ասենք, թե օգոստոսի 8-ը չկար, ինչ պիտի անեինք կամ պահանջեինք։ Սա ոչ արժանապատիվ չէ։ Խաղաղություն ասվածը կարող է լինել իրավունքի կամ արդարության վրա հիմնված։ Արդար խաղաղություն չկա, սկսած նրանից, որ Արցախի հարցով այս պահին մեծ գործընթացներ չկան, բայց դա չի նշանակում, որ այդ հարցն այլևս փակ է։ Մենք պիտի հասկանանք, որ նոր շրջափուլի մեջ ենք մտնում ու նոր իրականություն է ձևավորվելու։
Քաղաքագետը նշեց, որ եթե հիմա խոսում ենք այն մասին, որ օգոստոսի 8-ը ոչ արժանապատիվ խաղաղություն չէ, ապա ուր էր արժանապատիվը անցյալ տասնամյակների ընթացքում, երբ պետություն կառուցելու փոխարեն նայում ու սպասում էինք, ռուսն ինչ է ասելու և հրամայելու։ Մենք պարտվեցինք 1994թ, երբ բավարարվեցինք ռազմական հաղթանակով, երբ ռազմական հաղթանակը չվերածեցինք քաղաքական հաղթանակի։ Սա է խնդիրը։ Մենք մտածողության խնդիր ունենք, փոխելու և թարմացնելու խնդիր։
Կայծ Մինասյանը նաև խոսեց Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատելու մասին, նշելով, որ հարաբերություն հաստատելը չի նշանակում բարեկամություն անել։ Նույն թուրքերը հույների հետ խնդիրներ ունեն, բայց հարաբերություններ են հաստատել, Հնդկաստանն ու Պակիստանը հարաբերություններ ունեն իրար հետ, Չինաստանն ու Ճապոնիան։
Հարցազրույցն ամբողջությամբ՝
