16.8 C
Yerevan

Պետություն Կառուցե­լու Հրա­մա­յա­կա­նը

Մեր անվտանգության երաշխա­վո­րը մենք պիտի լինենք ու միայն մենք։ Պետք է բավա­րար չափով լրջություն ունե­նանք մեր պետությունը կառուցե­լու համար, պետք է կարո­ղա­նանք ձերբա­զատվել վախի ազդե­ցությունից, պետք է կարև­ո­րենք կրթությունը ու կառուցենք այն պետությունը, որը կկա­րո­ղա­նա ինքն իր անվտանգությունն ապա­հո­վել։

Կայծ Մինասյան

FactorTV‑ն զրուցել է ֆրանսա­հայ քաղա­քա­գետ Կայծ Մինասյա­նի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվել է օգոստո­սի 8‑ի համա­ձայնա­գիրն ու դրա­նից բխող որոշ երև­ույթներ։

Կայծ Մինասյա­նը նշել է, որ ԱՄՆ‑ն երաշխա­վոր չէ խաղա­ղության, բայց նաև ուղղա­կի դիտորդ էլ չէ։ ԱՄՆ ներկա­յությունը շատ ավե­լի մեծ շանսեր է պարունա­կում, քան բացա­կա­յությունը։ Խոսքը պարզա­պես լավա­տե­սության մասին չէ, այլ պատե­րազմի հավա­նա­կա­նության իջեցման։ Այսօր Հայստա­նի վիճա­կը նաև ռազմա­կան առումով ավե­լի լավ է, քան 2020-ին։ Ի վերջո օգոստո­սի 8‑ի համա­ձայնա­գի­րը ստո­րագրվել է ԱՄՆ նախա­գա­հի կողմից, ինչը քիչ չէ։ Նախկի­նում, ԱՄՆ‑ի  կողմից որևէ հայտա­րա­րություն արվում էր դեսպա­նի, որևէ պաշտոնյա­յի կամ նույնիսկ Պենտա­գո­նի կողմից, հայաստանյան քաղա­քա­կան ընդդի­մության կողմից տեսա­կետ էր հնչում, որ դա ընդա­մե­նը մի պաշտոնյա է, իսկ հիմա ստո­րագրել է անձամբ ԱՄՆ նախա­գա­հը, այն էլ ոչ թե ինչ որ չեզոք վայրում, այլ մայրա­քա­ղաք Վաշինգտո­նում, Սպի­տակ տանը։ Հարկա­վոր է հասկա­նալ, որ ԱՄՆ‑ն մտնում է գործընթա­ցի մեջ, պարզա­պես դիտորդ չի մնում։

Քաղա­քա­գե­տը նշեց, որ ոչ ոք չի կարող հարձակվել ԱՄՆ վրա, խանգա­րել նրան։ Եվ դա իր չափով անվտանգա­յին բարձիկ է։ Ինչ վերա­բե­րում է խաղա­ղության երաշխիքնե­րին, ապա մեր անվտանգության երաշխա­վո­րը մենք պիտի լինենք ու միայն մենք։ Պետք է բավա­րար չափով լրջություն ունե­նանք մեր պետությունը կառուցե­լու համար, պետք է կարո­ղա­նանք ձերբա­զատվել վախի ազդե­ցությունից, պետք է կարև­ո­րենք կրթությունը ու կառուցենք այն պետությունը, որը կկա­րո­ղա­նա ինքն իր անվտանգությունն ապա­հո­վել։

Կայծ Մինասյա­նը չհա­մա­ձայնեց, որ օոգոստո­սի 8‑ի համա­ձայնա­գի­րը ոչ արժա­նա­պա­տիվ խաղա­ղություն է։ Ասենք, թե օգոստո­սի 8‑ը չկար, ինչ պիտի անեինք կամ պահանջեինք։ Սա ոչ արժա­նա­պա­տիվ չէ։ Խաղա­ղություն ասվա­ծը կարող է լինել իրա­վունքի կամ արդա­րության վրա հիմնված։ Արդար խաղա­ղություն չկա, սկսած նրա­նից, որ Արցա­խի հարցով այս պահին մեծ գործընթացներ չկան, բայց դա չի նշա­նա­կում, որ այդ հարցն այլևս փակ է։ Մենք պիտի հասկա­նանք, որ նոր շրջա­փուլի մեջ ենք մտնում ու նոր իրա­կա­նություն է ձևա­վորվե­լու։

Քաղա­քա­գե­տը նշեց, որ եթե հիմա խոսում ենք այն մասին, որ օգոստո­սի 8‑ը ոչ արժա­նա­պա­տիվ խաղա­ղություն չէ, ապա ուր էր արժա­նա­պա­տի­վը անցյալ տասնամյակնե­րի ընթացքում, երբ պետություն կառուցե­լու փոխա­րեն նայում ու սպա­սում էինք, ռուսն ինչ է ասե­լու և հրա­մա­յե­լու։ Մենք պարտվե­ցինք 1994թ, երբ բավա­րարվե­ցինք ռազմա­կան հաղթա­նա­կով, երբ ռազմա­կան հաղթա­նա­կը չվե­րա­ծե­ցինք քաղա­քա­կան հաղթա­նա­կի։ Սա է խնդի­րը։ Մենք մտա­ծո­ղության խնդիր ունենք, փոխե­լու և թարմացնե­լու խնդիր։

Կայծ Մինասյա­նը նաև խոսեց Թուրքիա­յի հետ հարա­բե­րություններ հաստա­տե­լու մասին, նշե­լով, որ հարա­բե­րություն հաստա­տե­լը չի նշա­նա­կում բարե­կա­մություն անել։ Նույն թուրքե­րը հույնե­րի հետ խնդիրներ ունեն, բայց հարա­բե­րություններ են հաստա­տել, Հնդկաստանն ու Պակիստա­նը հարա­բե­րություններ ունեն իրար հետ, Չինաստանն ու Ճապո­նիան։

Հարցազրույցն ամբողջությամբ՝

Առնչվող Հոդվածներ