28.9 C
Yerevan

Խաղա­ղության Ամրա­ցող Հույս

Առա­ջի­կա­յում տեղի կունե­նա ամե­րիկյան պատվի­րա­կության այց Հայաստան, քանի որ օգո­սոտսի 8‑ին համա­ձայնա­գիր է ստո­րագրել, դա նշա­նա­կում է, որ այդ ստո­րագրությամբ հաստատված TRIPP‑ի մեկնարկի համար առնվազն խորհրդա­ժո­ղովներ և քննարկումներ են պետք գալու՝ հասկա­նա­լու համար, թե բազմա­թիվ տեխնի­կա­կան հարցերն ինչպես են կազմա­կերպվե­լու։ Խառատյա­նի գնա­հատմամբ սպասվում են ամե­րիկյան կողմից որո­շա­կի ֆինանսա­կան ակտի­վա­ցումներ ճանա­պարհի գործարկման համար։ 

Արսեն Խառատյան

1inTV‑ն զրուցել է Ալիք Մեդիա­յի հիմնա­դիր, արև­ե­լա­գետ, կոնֆլիկտա­բան Արսեն Խառատյա­նի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվել են հայ-թուրքա­կան սահմա­նի բացման հեռանկարնե­րը, TRIPP‑ի հետ փոխկա­պակցվա­ծությունը և այլ հարա­կից հարցեր։

Արսեն Խառատյանն ուշադրություն է հրա­վի­րել այն հանգա­մանքի վրա, որ հայ-ադրբե­ջա­նա­կան հարա­բե­րություննե­րում առա­ջին անգամ արդեն հանդի­պումներ են տեղի ունե­նում ոչ թե սահմա­նի վրա, ինչ որ չեզոք տարածքում, այլ Մուստաֆաևը մտնում է Հայաստա­նի տարածք, Մհեր Գրի­գորյա­նը՝ Ադրբե­ջա­նի։ Սա խոսում է այն մասին, որ ինչ որ մակարդա­կով վստա­հության ավե­լա­ցում կա կողմե­րի հետ ու Երև­անն ու Բաքուն գործնա­կան մակարդա­կում պատրաստա­կամ են աշխա­տանքնե­րը շարունա­կել, որի գործնա­կան ընթացքը մենք տեսնում ենք։ Սա աշխա­տանքա­յին սովո­րա­կան տրա­մա­բա­նություն է, որը տեսնում ենք ու հավա­նա­բար առա­ջի­կա­յում նաև կտեսնենք որո­շա­կի հայտա­րա­րություններ՝ սահմա­նա­զատման աշխա­տանքնե­րի հետ կապված, ավե­լի կոնկրետ, թե որ հատվածնե­րում են աշխա­տանքնե­րը շարունակվում։ Խառատյա­նը նաև խոսեց թուրքա­կան գործո­ղություննե­րի մասին՝ նշե­լով, որ առա­ջի­կա­յում սպասվող թուրքա­կան այցը՝ Քըլրչի գլխա­վո­րությամբ, որ գուցե տեղի ունե­նա Մարգա­րա­յի կամրջով, բավա­կան խորհրդանշա­կան կլի­նի։ Անկա­րան  կարծես, թե առա­ջընթաց է ուզում և նրա հռե­տո­րա­բա­նությունը բավա­կան նկա­տե­լի է այս առումով։

Խառատյա­նի կարծի­քով Անկա­րա­յի բացա­կա­յությունը օգոստո­սի 8‑ի համա­ձայնագրին՝ չի նշա­նա­կում, թե թուրքե­րը մի կողմ են անցել, նրանց ոչ ոք ոք հաշվի չի առնում։  Ի վերջո TRIPP‑ի մասին նախնա­կան հայտա­րա­րությունը հենց Անկա­րա­յում եղավ ԱՄՆ դեսպա­նի հայտա­րա­րությամբ, սա նշա­նա­կում է, որ թուրքե­րը ամեն ինչից բավա­րար չափով տեղյակ են ու մաս են կազմում գործո­ղություննե­րի։ 

Արև­ե­լա­գե­տի կարծի­քով առա­ջի­կա­յում տեղի կունե­նա ամե­րիկյան պատվի­րա­կության այց Հայաստան, քանի որ օգո­սոտսի 8‑ին համա­ձայնա­գիր է ստո­րագրվել, դա նշա­նա­կում է,որ այդ ստո­րագրությամբ հաստատված TRIPP‑ի մեկնարկի համար առնվազն խորհրդա­ժո­ղովներ և քննարկումներ են պետք գալու՝ հասկա­նա­լու համար, թե բազմա­թիվ տեխնի­կա­կան հարցեր ինչպես են կազմա­կերպվե­լու։ Խառատյա­նի գնա­հատմամբ սպասվում են ամե­րիկյան կողմից որո­շա­կի ֆինանսա­կան ակտի­վա­ցումներ ճանա­պարհի գործարկման համար։ Թեև Թրամփի կողմից ողջ աշխարհին տրվող ֆինանսա­կան հոսքերն էակա­նո­րեն կրճատվել են, բայց որո­շա­կի հնա­րա­վո­րություն կա պետքարտուղա­րության միջոցնե­րով ինչ-ինչ ֆինանսա­կան աղբյուրներ ապա­հո­վե­լու։ Բացառված չէ նաև ամե­րի­կա­հայ կապի­տա­լի ներդրումն այստեղ, այսինքն այս ամե­նում նաև հայկա­կան միջոցներ բերե­լու տրա­մա­բա­նությունը։ Նմա­նա­տիպ հանձնա­ժո­ղով հավա­նա­բար կլի­նի նաև Ադրբե­ջա­նում, Թուրքիա­յում։ Սա գործո­ղություննե­րի ընթացք ցույց տվող տրա­մա­բա­նություն է և արտա­ցո­լում է այն ընդհա­նուր վիճա­կը, որ կա հայ-թուրքա­կան, հայ-ադրբե­ջա­նա­կան հարա­բե­րություննե­րի ճակա­տում։ Արսեն Խառատյա­նը վստա­հեցրեց, որ հայ-թուրքա­կան հարա­բե­րություննե­րը և TRIPP‑ը փոխկա­պացված են ու մեկի գործարկումը կախված է մյուսից։

Ինչ վերա­բե­րում է համաշխարհա­յին արձա­գանքնե­րին, ապա Խառատյա­նը նշեց, որ ռուսնե­րը ևս ինչ որ կտրուկ կարծիք չունեն և շատ անգամ ինչ որ ֆորումնե­րում Հայաստա­նով անցնող ճանա­պարհը նույնիսկ դրա­կան են գնա­հա­տում՝ նշե­լով, որ Ռուսաստա­նից եկող ապրանքնե­րի փոխադրումը կարող է նաև Հայաստա­նով անցնող ճանա­պարհի միջո­ցով իրա­կա­նություն դառնալ։ Աս պահին որևէ աշխարհա­քա­ղա­քա­կան կենտրո­նի կողմից խանգա­րող կամ վնա­սող խոսույթ չի նկատվում։

Արսեն Խառատյա­նը նաև խոսեց Շանհա­յի Համա­գործակցության Կազմա­կերպության մասին՝ նշե­լով, թե նախա­պես ինչի համար էր դա հիմնադրվել և որքա­նով են փոփոխվել ընթա­ցիկ շահերն ու մարտահրա­վերնե­րը։ Նա օրի­նակ բերեց, որ ԵՄ‑ն նույնպես ժամա­նա­կին հիմնադրվել է բալանսի պահպանման ու «ջրի երե­սին մնա­լու» համար, այնուհետև անդրա­դարձավ տարա­ծաշրջա­նում այնպի­սի երկրնե­րի գործղություննե­րին, ինչպի­սիք են Չինաստա­նը, Հնդկաստա­նը, Ռուսաստա­նը՝ ընդգծե­լով այդ ազդե­ցություննե­րի յուրա­հատկությունն ու սպասվող ռիսկե­րը։ 

Ամբողջա­կան հարցազրույցը՝

Առնչվող Հոդվածներ