23 C
Yerevan

ԱՄՆ Ներկա­յությունը Ուժե­ղացնում Է Խաղա­ղությունը

Պետք չէ միանգա­մից մեծ ոգև­որվա­ծությամբ ամեն ինչ ընդունել որպես արդեն կատարված, ինչպես օրի­նակ հալած յուղի տեղ չի կարե­լի ընդունել Ռուսաստա­նի, այսօրվա քիչ թե շատ խաղաղ թվա­ցող հայտա­րա­րություննե­րը Հարա­վա­յին Կովկա­սի վերա­բերյալ։ Ռուսաստա­նի դիրքերն այսօր որո­շա­կիո­րեն թուլա­ցած են Ուկրաի­նա­յի դեմ պատե­րազմում։

Ստե­փան Ասդուրեան

1inTV‑ն զրուցել է Բերկլիի և Ամե­րիկյան համալսրա­նի դասա­խոս, պատմա­բան և քաղա­քա­գետ Ստե­փան Ասդուրեա­նի հետ։ Զրուցի ընթացքում քննարկվել է միջազգա­յին իրադրությունն ու Հայաստանն այդ համա­տեքստում։

Ասդուրեա­նը նշել է, որ նոյեմբե­րի 9‑ի և օգոստո­սի 8‑ի միջև համե­մա­տություննե­րը բազմա­թիվ փոփո­խություններ են ցույց տալիս։ Ամե­նա­կարև­ո­րը, որ նոյեմբե­րի 9‑ի համա­ձայնագրում, ի տարբե­րություն օգո­սո­տո­սի 8‑ի, որևէ բառ անգամ չկա տարածքա­յին ամբողջա­կա­նության, ինքնիշխա­նության վերա­բերյալ և այլ։ Այսինքն անհնար է չտեսնել այդ ամե­նը։ Միա­ժա­մա­նակ նաև ԱՄՆ‑ն այս համա­ձայնագրով բավա­կան տեսա­նե­լի մուտք է գործում Հարա­վա­յին Կովկա­սում ու կարող է մեծ ազդե­ցություն ունե­նալ Հայաստա­նի անվտանգա­յին համա­կարգի համար։ Իհարկե խանդա­վա­ռությունը մեծ է ու ավե­լի դրա­կան տրա­մադրվա­ծություն կա, բայց այդ օգոստո­սի 8‑ի համա­ձայնագրով նաև պետք է հասկա­նալ այն որոշ անհասկա­նա­լի հատվածնե­րը, որոնք դեռևս կան։ Օրի­նակ այն, թե ինչ է նշա­նա­կում Ադրբե­ջան։ Ադրբե­ջա­նը, որ ինքն իրեն հայտա­րա­րում է առա­ջին հանրա­պե­տության ժառանգ, պետք է նաև այն հիշել, որ դեռևս 1919թ Ադրբե­ջա­նը, որ լրիվ անկախ էլ չէր, հավակնություններ ուներ շատ ավե­լի մեծ տարածքնե­րի նկատմամբ։ Ասդուրեա­նը գնա­հա­տեց համա­ձայնագրով, առնվազն տեսա­կան մակարդա­կում տրվող ու առա­ջարկվող իրո­ղությունը և տեսա­նե­լի է, որ ամեն ինչ ավե­լի դրա­կան մակարդա­կի վրա է։ Ի վերջո Թրամփի ճանա­պարհը, որ այսօր նախա­տե­սում է մեծ առևտրատնտե­սա­կան ներդրումներ, հենց իրե­նով ենթադրում է խաղա­ղություն, ենթադրում է պատե­րազմի վերսկսման անհնա­րի­նություն, որովհետև ոչ ոք պատրաստ չէ գալ, միլիոններ ներդնել և սպա­սել, որ ինչ որ մեկը մեկ հարվա­ծով այդ ամե­նը կզրո­յացնի։ ԱՄՆ նախա­գահ Թրամփը նաև շատ սիրում է իր անվան հնչո­ղության մեծա­ցումը, իսկ իր անունով ճանա­պարհ կոչե­լը նաև որո­շա­կի բարո­յա­կան պարտա­վո­րություն է ենթադրում։ Քաղա­քա­գե­տը խոսեց նաև այն փոփո­խություննե­րի մասին, որ տեսա­նե­լի են վերջին տարի­նե­րին՝ սկսած համա­ձայնագրից։ Ամե­նա­կարև­որ ու տխուր փոփո­խություննե­րից է իհարկե այն, որ Արցա­խը կորցված է։ Դեռ 44 օրյա պատե­րազմի տարի­նե­րին ողջ աշխարհն ասես համա­կարծիք էր, որ Արցա­խի հարցը այսպես պիտի լուծվի ու այդ ժամա­նակ ոչ մի գործո­ղություն տեղի չունե­ցավ նրանց կողմից, միայն Ֆրանսիան որոշ անա­տամ հայտա­րա­րություններ արեց ու վերջ։ 

Իհարկե պետք չէ միանգա­մից ոգև­ո­րությամբ մտա­ծել, որ ամեն ինչ այլևս անցյա­լում է։ Համա­ձայնագրե­րի ու պայմա­նագրե­րի 90 տոկո­սը կնքվե­լու պահին շատ անգամ արդեն իսկ մեռած վիճա­կում է և չի աշխա­տում, թեև կան իհարկե նաև այլ իրա­վի­ճակներ։ Ինչ վերա­բե­րում  է համա­ձայնագրե­րին, ապա դրանք չունեն իրա­վա­կան ուժ, կարող են երկա­րացվել երեք անգամ, որևէ պարտա­դիր պայման չեն ենթադրում, բայց դրանց գոյությունն իսկ արդեն որո­շա­կիո­րեն գնա­հա­տե­լի է։

Քաղա­քա­գե­տի գնա­հատմամբ այսօրվա իրադրությունը, այսինքն Հայաստան-ԱՄՆ-Ադրբե­ջան, Հայաստան-Ադրբե­ջան, ԱՄՆ-Ադրբե­ջան հարա­բե­րություննե­րը նաև դիտարկման կարիք ունեն տարա­ծաշրջա­նա­յին քաղա­քա­կա­նության համա­տեքստում։ Բազմա­թիվ անկախ և կարև­որ վերլուծա­կաններ, որոնք իրենց տեսա­կետն են հայտնում իրա­դարձություննե­րի զարգացման առումով, ոչ միշտ են կարո­ղա­նում ճիշտ կանգխա­գուշա­կում անել, ինչը ևս լրիվ նորմալ է, որովհետև քաո­սը մեծ է։ Օրի­նակ Իրա­նի պարա­գա­յում մենք միանշա­նակ կարծիք չենք կարող հայտնել։ Թեհրա­նի պարա­գա­յում գործ ունենք և՛ խիստ կոշտ դիրքո­րո­շում Բաքվի հասցեին, և՛ ավե­լի մեղմ ու հանդուրժող տեսա­կետներ։ Իրա­նը նաև կարիք ունի Ռուսաստա­նի հետ հարա­բե­րություննե­րի նորմա­լացման ու վերա­նո­րոգման։ Իրա­նը և Ռուսաստա­նը երեկ չեն ծնվե­լու շատ լավ հասկա­նում են իրենց առա­ջին անհրա­ժեշտություննե­րը։ Այնպես որ պետք չէ միանգա­մից մեծ ոգև­որվա­ծությամբ ամեն ինչ ընդունել որպես արդեն կատարված, ինչպես օրի­նակ հալած յուղի տեղ չի կարե­լի ընդունել Ռուսաստա­նի, այսօրվա քիչ թե շատ խաղաղ թվա­ցող հայտա­րա­րություննե­րը Հարա­վա­յին Կովկա­սի վերա­բերյալ։ Ռուսաստա­նի դիրքերն այսօր որո­շա­կիո­րեն թուլա­ցած են Ուկրաի­նա­յի դեմ պատե­րազմում։

Աղբյուրը՝

Առնչվող Հոդվածներ