16.9 C
Yerevan

«Արցա­խի ԿԳԲ-ացումը»

Բաբա­յա­նի մերձա­վոր շրջա­պա­տից լուրեր էին տարածվում, որ «շուտով մահա­փորձի գործի փուչի­կը պայթե­լու է, բոլո­րը համոզվե­լու են, որ Բաբա­յա­նին ասպա­րե­զից հեռացրել են քաղա­քա­կան դրդա­պատճառնե­րով»:

Վահրամ Աթա­նեսյան

Մաս 65-րդ

Արա­յիկ Հարությունյա­նի ձեւա­վո­րած իշխա­նության քաղա­քա­կան նորույթն Անվտանգության խորհրդի աշխա­տա­կազմի աննա­խա­դեպ ընդլայնումն էր: Մինչ այդ այդ մարմի­նը գործում էր որպես զուտ խորհրդակցա­կան կառույց, իսկ ԱԽ քարտուղա­րին սահմա­նադրությամբ վերա­պահված էին բացա­ռա­պես արա­րո­ղա­կարգա­յին լիա­զո­րություններ: Քաղա­քա­կան շրջա­նակնե­րում տպա­վո­րություն կար, որ Ստե­փա­նա­կերտում «ստեղծվում է երկիշխա­նություն», եւ ՊԲ նախկին հրա­մա­նա­տար Սամվել Բաբա­յա­նը «ձգտում է ուժա­յին կառույցնե­րի նկատմամբ վերահսկո­ղություն հաստա­տել, ինչպես նաեւ ուղղա­կի մասնակցել սոցիալ-տնտե­սա­կան քաղա­քա­կա­նության մշակմա­նը»: 

Անվտանգության խորհրդի քարտուղա­րի պաշտո­նում Սամվել Բաբա­յա­նի նշա­նա­կումից կարճ ժամա­նակ անց հայտնի դարձավ, որ նա դիմել է գլխա­վոր դատա­խա­զություն, որպեսզի վերա­բացվի երկու տասնամյակ առաջ իր դեմ հարուցված քրեա­կան գործը՝ կապված Արկա­դի Ղուկասյա­նի նկատմամբ իրա­կա­նացված մահա­փորձի հետ: Իշխա­նության եւ իրա­վա­պահ համա­կարգի հետ անմի­ջա­կան կապ ունե­ցող աղբյուրնե­րի ներկա­յացմամբ՝ Բաբա­յա­նի դիմումի հիման վրա գլխա­վոր դատա­խա­զությունը վերա­հարցաքննել է մի խումբ անձանց, որ քսան տարի առաջ նախաքննությա­նը եւ դատա­րա­նին խոստո­վա­նա­կան ցուցմունքներ էին տվել Արկա­դի Ղուկասյա­նի նկատմամբ մահա­փորձը Սամվել Բաբա­յա­նի «հրա­հանգով իրա­կացնե­լու» մասին: Ըստ որոշ տեղե­կություննե­րի, նրանցից ոմանք հրա­ժարվել են այդ ցուցմունքնե­րից եւ վկա­յել, որ «քննիչնե­րը ժամա­նա­կին դրանք կորզել են ֆիզի­կա­կան եւ բարո­յա­կան ճնշումնե­րի միջո­ցով»: 

Բաբա­յա­նի մերձա­վոր շրջա­պա­տից լուրեր էին տարածվում, որ «շուտով մահա­փորձի գործի փուչի­կը պայթե­լու է, բոլո­րը համոզվե­լու են, որ Բաբա­յա­նին ասպա­րե­զից հեռացրել են քաղա­քա­կան դրդա­պատճառնե­րով»: Այդ հողի վրա, ինչպես իրա­վի­ճա­կին քաջա­ծա­նոթ անձինք են վկա­յում, կտրուկ լարվե­ցին Արա­յիկ Հարությունյա­նի եւ Արկա­դի Ղուկասյա­նի հարա­բե­րություննե­րը: Նա համա­րում էր, որ Բաբա­յանն առանց Հարությունյա­նի հովա­նա­վո­րության «չի կարող նման աղմկոտ հարց բարձրացնել»: 

Ո՞վ եւ ինչու՞ էր Պաշտպա­նության բանա­կի նախկին հրա­մա­նա­տա­րին մղում «բոլո­րին մերկացնող» գործընթաց սկսել, արդյոք դա միայն անձնա­կան «վրեժխնդրության», թե՞ ավե­լի հեռու գնա­ցող նպա­տակ էր հետապնդում՝ մնում է ենթադրություններ անել: Այդ փուլում Սամվել Բաբա­յա­նը խորհրդա­րա­նա­կաննե­րի հետ հանդիպմա­նը հայտա­րա­րել է, որ նախա­գա­հից «լրա­ցուցիչ լիա­զո­րություններ է ստա­ցել»: Նման ֆորմալ հրա­մա­նա­գիր առայսօր հայտնի չէ: 

(Շարունա­կե­լի)

Առնչվող Հոդվածներ