28.9 C
Yerevan

Ընդդի­մության Մեռե­լա­ծին Հույսե­րը

Հայաստա­նի ներկա­յիս քաղա­քա­կան ընդդի­մության մի զգա­լի հատված պարզա­պես չունի ոչ ռազմա­վա­րություն, ոչ տեսլա­կան, ոչ պատասխա­նատվության զգա­ցում։ Նրանք ունեն միայն մեկ բան՝ իշխա­նության վերա­դարձի մոլուցք։

Մկրտիչ Իսրա­յելյան

Հայաստա­նում ընդդի­մա­դիր կոչվող որոշ ուժե­րի վերջին քաղա­քա­կան դիրքո­րո­շումնե­րը բացա­հայտում են մի շատ պարզ, բայց վտանգա­վոր ճշմարտություն՝ խոսքն ու գործո­ղությունը երբեք չեն համընկել նրանց օրա­կարգում։ Երբ այս ուժե­րը բարձրա­ձայն պաշտպա­նում են նոյեմբե­րի 9‑ի եռա­կողմ հայտա­րա­րությունը՝ ռուսա­կան միջնորդությամբ պարտադրված փաստա­թուղթը, բայց միևնույն ժամա­նակ մոլե­գին կերպով մերժում են Վաշինգտոնյան գործընթա­ցը, նրանք ոչ թե պետության շահերն են ներկա­յացնում, այլ սեփա­կան գոյության վերջին փշրանքնե­րը փորձում են փրկել քաղա­քա­կան աղմուկի հաշվին։

Նոյեմբե­րի 9‑ը ոչ թե հաղթա­նակ էր, այլ պարտության արձա­նագրում։  Այն փաստա­թուղթ էր, որը գրվել է մեր պարտության օրը, որի բովանդա­կությունը կոպտո­րեն սահմա­նա­փա­կում է Հայաստա­նի ինքնիշխա­նությունը ու ԼՂ հայության քաղա­քա­կան ճակա­տա­գի­րը։ Այդ փաստա­թուղթը մենք ստո­րագրե­ցինք՝ չունե­նա­լով այլընտրանք, բայց այն համա­րել հիմք տարա­ծաշրջա­նա­յին անվտանգության կամ խաղա­ղության համար՝ պարզա­պես կեղծ օրա­կարգ է։

Իսկ հիմա ընդդի­մությունը եկել է մի եզրա­կա­ցության, որ հենց այդ փաստա­թուղթն է «փրկել մեզ»։ Սակայն նույն ընդդի­մությունը մերժում է վաշինգտոնյան գործընթա­ցը, որտեղ բանակցություններն ընթա­նում են բաց, բազմա­կողմ ձևա­չա­փով, արևմտյան հովա­նու ներքո՝ առանց թաքուն պայմա­նա­վորվա­ծություննե­րի և գաղտնի հավելվածնե­րի։ Ինչու՞։ Որովհետև այդ գործընթա­ցը դուրս է բերում Հայաստա­նը բացա­ռա­պես ռուսա­կան գոտուց՝ սպառնա­լով այն համա­կարգին, որի վրա տարի­ներ շարունակ կառուցվել է ընդդի­մության քաղա­քա­կան գոյությունը։

Այսպի­սով, ընդդի­մությունը իրա­կա­նում չի պաշտպա­նում պետա­կան շահը, այլ փորձում է փրկել սեփա­կան քաղա­քա­կան նիշը՝ կեղծ հայրե­նա­սի­րա­կան լոզունգնե­րի տակ։ Նրանց խնդի­րը ոչ թե Արցա­խի հայության անվտանգությունն է, ոչ թե խաղա­ղության երկա­րա­ժամկետ տեսլա­կա­նը, այլ պարզա­պե­սիշխա­նա­փո­խության հնա­րա­վո­րության վրա խաղա­լը, թեկուզ և այդ ճանա­պարհին խարխլեն երկրի միջազգա­յին դիրքե­րը։

Հայ ժողո­վուրդը արժա­նի է ճշմարտության։ Իսկ ճշմարտությունն այն է, որ Հայաստա­նի ներկա­յիսքա­ղա­քա­կան ընդդի­մության մի զգա­լի հատված պարզա­պես չունի ոչ ռազմա­վա­րություն, ոչ տեսլա­կան, ոչ պատասխա­նատվության զգա­ցում։ Նրանք ունեն միայն մեկ բան՝ իշխա­նության վերա­դարձի մոլուցք։ Այդ մոլուցքը նրանց ստի­պում է պաշտպա­նել նույնիսկ ժամա­նա­կին հենց իրենց կողմից քննա­դատված փաստաթղթե­րը, բայց մերժել նոր ու այլընտրանքա­յին մոտե­ցումնե­րը՝ թեկուզ դրանք կարող են Հայաստա­նին հանել շրջա­փա­կումից, կամ նպաստել սահմա­նի ճանաչման և խաղա­ղության հաստատման գործին։

Վաշինգտոնյան համա­ձայնա­գի­րը «կապի­տուլյա­ցիա» անվա­նողնե­րը նոյեմբե­րի 9‑ը համա­րում են «փրկություն»։ Ընդ որում ժամա­նա­կին այդ նույն ուժերն ու գործիչնե­րը հենց նոյեմբե­րի 9‑ի փաստա­թուղթն էին համա­րում դավա­ճա­նություն։ Իրա­կա­նում դավա­ճա­նությունն այն է, երբ դու պատրաստ ես հարմար դիրքա­վորվել ցանկա­ցած պարտության մեջ, եթե այն սպա­սարկում է քո քաղա­քա­կան շահը։

Մկրտիչ Իսրա­յելյան

Առնչվող Հոդվածներ