16.9 C
Yerevan

«Արցա­խի ԿԳԲ-ացումը»

Իրա­զեկ աղբյուրնե­րի վկա­յությամբ, Թուրալ Գյանջա­լիեւի ֆեյսբուքյան ընկերնե­րի շարքում կային մի քանի տասնյակ հայեր, այդ թվում՝ Ստե­փա­նա­կերտում «հանրա­յին գործչի» կամ «անկախ լրագրո­ղի» համա­րում ունե­ցող կանայք: Այդ մասին, ինչպես նույն մարդիկ են վկա­յում, Արցա­խի ԱԱԾ պատասխա­նա­տունե­րին ժամա­նա­կին տեղյակ է պահվել, սակայն խնդի­րը նույնիսկ քննարկման չի արժա­նա­ցել: 

Վահրամ Աթա­նեսյան

Մաս 66-րդ

Սեպտեմբե­րի 27‑ի պատե­րազմից ոչ ավե­լի, քան մեկ ամիս առաջ Ադրբե­ջա­նի Միլլի մեջլի­սի պատգա­մա­վոր Թուրալ Գյանջա­լիեւը, որ համա­տե­ղությամբ հանդի­սա­նում էր «ԼՂ ադրբե­ջա­նա­կան համայնք» ՀԿ խորհրդի նախա­գահ, ֆեյսբուքի անձնա­կան էջում հայե­րեն գրա­ռում է կատա­րել, որ «շուտով Լեռնա­յին Ղարա­բա­ղի ասֆալտա­պատ ճանա­պարհնե­րը կդո­ղան ադրբե­ջա­նա­կան զրա­հա­տեխնի­կա­յի թրթուրնե­րի տակ»: 

Իր գրա­ռումը նա ուղեկցել է քարոզչա­կան տեսա­հո­լո­վա­կով, որտեղ պատկերված էր Բաքվից մինչեւ Շուշի խորհրդանշա­կան «արծվի» թռիչքը եւ Ղազանչե­ցոց եկե­ղե­ցու խաչի եւ գմբե­թի տապա­լումը: Իրա­զեկ աղբյուրնե­րի վկա­յությամբ, Թուրալ Գյանջա­լիեւի ֆեյսբուքյան ընկերնե­րի շարքում կային մի քանի տասնյակ հայեր, այդ թվում՝ Ստե­փա­նա­կերտում «հանրա­յին գործչի» կամ «անկախ լրագրո­ղի» համա­րում ունե­ցող կանայք: Այդ մասին, ինչպես նույն մարդիկ են վկա­յում, Արցա­խի ԱԱԾ պատասխա­նա­տունե­րին ժամա­նա­կին տեղյակ է պահվել, սակայն խնդի­րը նույնիսկ քննարկման չի արժա­նա­ցել: 

Պատե­րազմից հազիվ երկու շաբաթ առաջ սոցիա­լա­կան ցանցե­րում տարածվել է Արցա­խի ԱԱԾ «պաշտո­նա­կան ձեւաթղթի» վրա շարադրված գրություն, ըստ որի «Ստե­փա­նա­կերտի քաղա­քա­պե­տա­րա­նը խնդրում է բնակչության տարհանման համար նախա­պատրաստել ավտո­բուսներ»: Գրության տակ առկա էր Արցա­խի ԱԱԾ «բաժնի պետի ստո­րագրություն», նշված էր կոնտանկտա­յին հեռա­խո­սա­հա­մար, գերա­տեսչության հասցեն: 

Ոչ ոք առայսօր չգի­տի, թե այդ փաստի շուրջ Արցա­խի ԱԱԾ‑ն գոնե ծառա­յո­ղա­կան հետաքննությունն անցկացրե՞լ է: Եթե ընդունենք, որ այդ գրությունը հեղի­նակվել է Բաքվում եւ շրջա­նա­ռության դրվել Ադրբե­ջա­նի հատուկ ծառա­յություննե­րի կողմից, ապա նույնիսկ այդ դեպքում արտա­ռոց է, թե նրանց ինչպե՞ս է հայտնի դարձել Արցա­խի ԱԱԾ շենքի ստույգ հասցեն, քաղա­քա­յին հեռա­խո­սա­հա­մա­րը, պաշտոնյա­յի ինքնությունը եւ արցախյան հատուկ ծառա­յության ձեւաթղթի եւ կնի­քի միանգա­մայն ճիշտ նկա­րագրությունը: 

(Շարունա­կե­լի)

Առնչվող Հոդվածներ