20 C
Yerevan

«Արցա­խի ԿԳԲ-ացումը»

Այդ ուժի հետ առնչություն ունե­ցող շրջա­նակնե­րը վկա­յում էին, որ հիմնա­կա­նում մեկ-երկու տասնյակ երի­տա­սարդնե­րի շուրջ ձեւա­վորված կուսակցությունը «նախկի­նում հանդի­սա­ցել է ՀՅԴ Արցա­խի երիտթեւը եւ գաղա­փա­րա­կան առումով շարունա­կում է կիսել Դաշնակցության տեսա­կետնե­րը եւ Արցա­խի ապա­գա­յի նրա պատկե­րա­ցումնե­րը»:

Վահրամ Աթա­նեսյան

Մաս 67-րդ

Արա­յիկ Հարությունյա­նի կողմից նախա­գա­հի պաշտո­նի ստանձնումը նշա­նա­վորվեց երկու կարեւոր իրա­դարձությամբ. Ոստի­կա­նության պետի պաշտո­նից հրա­ժա­րա­կան ներկա­յացրեց գենե­րալ Լեւոն Մնա­ցա­կանյա­նը:

Հայաստա­նում «թավշյա հեղա­փո­խությունից» կարճ ժամա­նակ հետո նա հեռա­ցել էր Պաշտպա­նության բանա­կի հրա­մա­նա­տա­րի-Արցա­խի պաշտպա­նության նախա­րա­րի պաշտո­նից: Դրան նախորդել էր ՊԲ մամուլի ծառա­յության պետ Սենոր Հասրաթյա­նի ֆեյսբուքյան գրա­ռումը, որ ընկալվել էր որպես Նիկոլ Փաշինյա­նի դեմ քննա­դա­տություն:

Այդուհանդերձ, Լեւոն Մնա­ցա­կանյա­նը Բակո Սահակյա­նի կողմից նշա­նակվել էր նախ Արտա­կարգ իրա­վի­ճակնե­րի ծառա­յության տնօ­րեն, ապա՝ Ոստի­կա­նության պետ:

Արա­յիկ Հարությունյան-Լեւոն Մնա­ցա­կանյան անձնա­կան հարա­բե­րություննե­րին լավա­տեղյակ շրջա­նակնե­րի վկա­յությամբ՝ «նրանք մտե­րիմներ են»: Ավե­լի իրա­զեկնե­րը վկա­յա­կո­չում էին, որ Լեւոն Մնա­ցա­կանյա­նի հարա­զատ քույրը երկար տարի­ներ աշխա­տել է որպես վարչա­պետ եւ պետնա­խա­րար Արա­յիկ Հարությունյա­նի ընդունա­րա­նի պետ:

Ո՞րն էր Ոստի­կա­նության պետի պաշտո­նից Լեւոն Մնա­ցա­կանյա­նի հեռա­նա­լու կամ նրան հեռացնե­լու քաղա­քա­կան շարժա­ռի­թը՝ այդպես էլ մնում է չբա­ցա­հայտված:

Քաղա­քա­կան կուլիսնե­րում տպա­վո­րություն կար, որ Մնա­ցա­կանյա­նի պաշտո­նանկության պատճառն այդ կարեւոր համա­կարգի ղեկա­վա­րի աթո­ռին իր հորեղբոր որդուն տեսնե­լու գործա­րար Արման Հակոբջանյա­նի ցանկությունն էր:

Ըստ իշխող կարծի­քի, Արա­յիկ Հարությունյա­նի հետ խորհրդա­րա­նա­կան ընտրություննե­րին միասնա­բար մասնակցած ՔՄԴ քաղա­քա­կան ուժի հովա­նա­վորն Արման Հակոբջանյանն էր:

Ընդ որում, այդ ուժի հետ առնչություն ունե­ցող շրջա­նակնե­րը վկա­յում էին, որ հիմնա­կա­նում մեկ-երկու տասնյակ երի­տա­սարդնե­րի շուրջ ձեւա­վորված կուսակցությունը «նախկի­նում հանդի­սա­ցել է ՀՅԴ Արցա­խի երիտթեւը եւ գաղա­փա­րա­կան առումով շարունա­կում է կիսել Դաշնակցության տեսա­կետնե­րը եւ Արցա­խի ապա­գա­յի նրա պատկե­րա­ցումնե­րը»:

Այդպե՞ս էր, թե՞ ոչ՝ դժվար է հերքել կամ հաստա­տել: Իրո­ղություն է, որ ոստի­կա­նության համա­կարգից մի քանի տարի առաջ թոշա­կի անցած Աշոտ Հակոբջանյա­նը կրկին ծառա­յության կոչվեց եւ նշա­նակվեց Արցա­խի Ոստի­կա­նության պետ:

(Շարունա­կե­լի)

Առնչվող Հոդվածներ